Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը:

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ուշադրություն

Աչքն  ունի հիանալի հատկություն՝ հարմարում (ակոմոդացիա):

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առահնց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

pict_rus_2.jpg

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Ուշադրություն

Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար II):

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):

Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

1-20.png

Դասարանական աշխատանք

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։մոտ 25 սմ

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Առաջադրանքներ․

1)Հաշվե՛ք․

1,56 + (-8,28) =-9,84

-7,53 — 6,48 =-1,15

-13,75 — 5 =-13,70

12,51 — 17,23 =5,28

12,285 — 13,999 =1,714

13,4 — 17,48 =4,48

2)Համեմատեք կոտորակները․

3,59 > 7,1

6,28 > 6,9

0,4 < 0,51

72,7 > 7,27

4,1234 > 4,1231

12,39 < 1,2399

3)Զբոսաշրջիկը ավտոբուսով անցավ 48,4 կմ։ Դա 25,8 կմ-ով ավելի է, քան նա անցել էր ոտքով։ Ընդամենը ի՞նչ հեռավորություն անցավ զբոսաշրջիկը։48,4+25,8=73,12

4)Անդրանիկը հավաքեց 12,6 կգ տանձ։ Դա 2,8 կգ-ով ավելի էր, քան հավաքել էր Ալեքսանդրը և 1,4 կգ-ով պակաս՝ հայրիկի հավաքածից։ Քանի՞ կգ տանձ էին հավաքել երեքը միասին։12,6+2,8=14,14  14,14-1,4=13,10

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1)Հաշվե՛ք․

2,1 + (-3,5) =-5,6

(-4,9) + (-1,3) =-5,12

4,8 — 9,9 =5,1

6,2 — (-1,7) =-5,5

-7,9 — (-1,8) =-6,1

-1,2 — 3,5 =-2,3

2)Համեմատեք կոտորակները․

2,078 < 2,780

3,205 > 3,025

7,250 > 7,205

4,290 < 4,295

12,4 < 12,41

15,129 > 15,1

3)Շան ձագը կշռում է 2,5 կգ, իսկ կատվինը՝ 2,1 կգ-ով պակաս։ Որքա՞ն են կշռում շան ու կատվի ձագերը միասին։2,5-2,1=0,4 2,5+0,4=2,9

4)Դրամարկղում կար որոշակի գումար։ Դրամարկղ մուտքագրվեց 480,5 հազար դրամ, ապա դուրս գրվեց 538,1 հազար դրամ, որից հետո դրամարկղում մնաց 930,8 հազար դրամ։ Քանի՞ հազար դրամ կար սկզբում դրամարկղում։480,5-538,1=-57,6 -57,6-930,8=873,2

Ղազարոս Աղայան. Վաճառականի խիղճը

Լինում է, չի լինում՝ մի գյուղացի։ Այս գյուղացին մի օր վերցնում է իր մինուճար որդուն և տանում քաղաք՝ մի վաճառականի, մի սովդաքարի մոտ աշակերտ տալու։ Երկար ման գալուց հետո մտնում է մի հարուստ վաճառականի խանութ և ասում.

― Պարո՛ն վաճառական, իմ որդուս աշակերտ չե՞ք վերցնի։

― Կվերցնեմ,― պատասխանում է վաճառականը։

― Քանի՞ տարով կվերցնեք։

― Տասը տարով։

― Տասը տարին մի մարդու կյանք է, ես արդեն ուժասպառ եմ եղել, ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ, եթե կարելի է՝ երեք տարով վերցրեք։

― Ոչ, որ այդպես է՝ ութ տարով կվերցնեմ։

Վերջը հինգ տարով համաձայնում են, իսկ ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին, թե որքան որ կցանկանա վճարել հինգ տարուց հետո։

Անցնում է երկու-երեք տարի․ գյուղացու որդին շատ հմուտ գործակատար է դուրս գալիս՝ այնպես, որ բոլոր հարևանները շատ նախանձում են, որ այդ վաճառականն այսպիսի ճարպիկ գործակատար ունի, շատ են ցանկանում, որ այդ գյուղացու որդուն տանեն իրանց մոտ, չի հաջողվում, որդին ասում է, թե՝ իմ հոր խոսքը պետք է սրբությամբ կատարեմ, չնայած որ գրավոր պայման էլ չունին, որդին ազնիվ խոսքը գրավոր պայմանից ավելի է գերադասում։

Հինգ տարին որ լրանում է՝ գյուղից, մայրիկից նամակ է ստանում, թե. «Հայրդ մերձիմահ հիվանդ է, քո հաշիվներդ տիրոջդ հետ վերջացրու և եկ։ Փողի համար որքան որ կտա՝ չհակաճառես, որովհետև հայրդ քո վարձի համար թողել է տիրոջդ խղճին, որքան կտա՝ կվերցնես, շատ թե քիչ»։

Որդին շատ է տխրում այդ նամակի վրա և երկար մտածելուց հետո գնում է տիրոջ մոտ և ասում. «Մայրիկիցս նամակ եմ ստացել, թե՝ հայրդ մերձիմահ հիվանդ է, հաշիվներդ վերջացրու և ե՛կ»։

Վաճառականն առանց երկար մտածելու ասում է՝ գնա՛, ազատ ես։

Գործակատարը վրդովվում է, թե՝ պարո՛ն, բա ես հինգ տարի ծառայել եմ քեզ, թե ինչպես եմ ծառայել քեզ, այդ Աստված գիտե, վերև՝ Աստված, ներքև՝ դուք, հայրս մերձիմահ հիվանդ է, մեռնում է, իմ հաշիվս տվե՛ք գնամ։

— Ի՜նչ հաշիվ, ի՜նչ Աստված, քեզ ուտացրել, խմացրել և փեշակ եմ սովորեցրել, էլ ի՞նչ ես ուզում, քեզ ոչ մի կոպեկ չեմ տալ, որտեղ ուզում ես գնա։

Այդ ժամանակներում այդ քաղաքում մի այսպիսի սովորություն է լինում։ Եթե մեկը մեռնելիս է լինում, բարեկամներին ոչ թե մեռելի տերն է հայտնելիս լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է թաղեն, այլ՝ ծխատեր քահանային հայտնելիս են լինում, թե՝ այսինչ մարդը մեռել է, պետք է հայտնի բարեկամներին, համքարներին, և ամեն մի ծախս պետք է քահանան անի և վերջումը հաշիվ ներկայացնի։

Գյուղացու որդին տեսնում է, որ իր տերը խիղճ չունի և իր խոսքի տերը չէ, մտածում է, թե՝ երբ որ մի մարդ խիղճ չունի, նա մեռածի հաշվում է, և ինքը կարող է գնալ քահանային հայտնել, թե՝ իր տերը մեռած է։

* * *Մյուս առավոտը գործակատարը վաղ գնում է եկեղեցի։ Առավոտյան ժամերգությունը վերջանալուց հետո դիմում է քահանային, թե՝ տերս վախճանվել է, պետք է բարեկամներին, համքարներին հայտնեք և թաղման ծախսերի պատրաստությունները տեսնեք։

Քահանան հայտնում է վաճառականի բոլոր բարեկամներին և համքարներին, որ երեկոյան գան վաճառականի տունը՝ հոգեհանգստին ներկա լինելու։

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տունը և ի՜նչ է տեսնում՝ վաճառականը պատշգամբում նստած թեյ է խմում։

— Օրհնյա՛լ տեր, էս ո՞ր խաչից էր, որ դուք մեզ մոտ եք եկել, չէ՞ որ դուք տարեկան երկու անգամ եք գալիս։

— Աստված օրհնեսցե, որդի՛, անցնում էի ձեր տան մոտով, ուզեցի ձեզ այցելել և ձեր առողջությունը հարցնել։

Վերջապես խոսում են դեսից-դենից և տեսնում են՝ բակի մեջը վեց հոգի եկան և, տեսնելով վաճառականին քահանայի հետ խոսելիս, ետ են դառնում դեպի փողոց, հինգ րոպեից հետո գալիս են տասներկու հոգի և, տեսնելով վաճառականին և քահանային, դարձյալ փողոց են գնում։ Տասը րոպեից հետո գալիս են տասնութ հոգի և կրկին ետ են դառնում։ Տասնհինգ րոպեից հետո գալիս են քսանըչորս հոգի և դարձյալ ետ են դառնում։
Այս վաճառականը քիչ է մնում թե խելագարվի։

― Սա ի՞նչ բան է.― կանչում է ծառային, թե՝ գնա այն մարդկանցից մի քանիսին կանչիր։ Գալիս են հինգ-վեց հոգի։

― Ինչի՞ համար եք եկել և գնում։

― Մեզ ասացին, որ դուք մեռել եք, եկել ենք հոգոցի վրա։

Քահանան տեղը կանգնում է և ասում.

― Ես էլ հենց դրա համար եմ եկել։

Մյուս օրը վաճառականը գնում է թագավորի մոտ ու հայտնում գործի եղելությունը և ասում, որ իր գործակատարն ուզում էր իրան սաղ-սաղ թաղել, խնդրում է մի դատաստան։

Կանչում են գործակատարին։

Գալիս է գործակատարը։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը, թե ինչպես իր հայրը իրան աշակերտ է տվել վաճառականի մոտ և վարձատրության մասին թողել է վաճառականի խղճին։

Թագավորին պատմում է տղան, թե՝ քանի որ էս տերը խիղճ չունի, ինձ համար մեռածի հաշվում է, և ես դիմեցի այդ միջոցին։

Կանչում է թագավորը դահիճներին, թե՝ այս տղային տարեք կախեցեք։

Դահիճները տանում են կախելու։

Թագավորը հարցնում է վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու ոչինչ չունե՞ս։

― Ոչինչ չունեմ, թող տանեն կախելու, դա ուզում էր ինձ կենդանի թաղել,― ասում է վաճառականը։

Երկրորդ անգամ հարցնում է թագավորը վաճառականին, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս։

― Ո՛չ, ոչինչ չունեմ ասելու, թող տանեն կախելու։

Երրորդ անգամ հարցնում է թագավորը և միևնույն պատասխանն է ստանում, թե՝ թող կախեն։

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ, թե՝ ե՛տ բերեք տղային, մի՛ք կախիլ։

Թագավորը հրամայում է դահիճներին, թե՝ վաճառականի՛ն տարեք կախելու։

Դահիճները տանում են վաճառականին կախելու։

Թագավորը հարցնում է տղային, թե՝ էլ ուրիշ ասելու կամ գանգատ չունե՞ս տիրոջդ վրա։

Տղան ձայն չի հանում։

Երկրորդ անգամ ասում է տղային, բայց դարձյալ պատասխան չկա։

Երրորդ անգամ հարցնում է տղային, թե՝ պատասխա՛ն տուր, խո էլ ոչինչ չունե՞ս ասելու։

Տղան լացակումած ասում է.

― Տե՛ր արքա, ես խղճում եմ նրա զավակներին, ես մտնում եմ նրանց դրության մեջ։ Նրա որդիքը պետք է լացեն, որ իրանց հորը կենդանի թաղում են։ Ես ոչ մի պահանջ չունեմ նրանից և հրաժարվում եմ մի որևէ վարձատրությունից։

Թագավորը կանչում է դահիճներին, թե՝ թողե՛ք վաճառականին, էլ մի՛ կախեք։

Թագավորը կանչել է տալիս քաղաքի հայտնի վաճառականներին և հայտնում, թե այս վաճառականը որքան որ կարողություն ունի՝ կիսեցեք և կեսը տվեք իր գործակատարին։

Այդպիսով, վաճառականի կարողության կեսը տալիս են իր գործակատարին և վերջ տալիս վաճառականի գանգատին։

Հարցեր և առաջադրանքներ՝

Բառարան՝

Սովդաքար — վաճառական
Համքար — արհեստակից
Հոգոց — հոգեհանգստյան արարողություն

Գրավոր աշխատանք

  1. Քեզ անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:Հոգոց — հոգեհանգստյան արարողություն
  2. Թվարկի՛ր հերոսներին և բնութագրի՛ր նրանց  մեկ դիպուկ բառով:Թագավորը-խիխճ և վաճառականը-էգոիստ և գործակատար-բարի
  3. Փորձի՛ր ապացուցել, որ թագավորը՝

ա. խելացի ու հնարամիտ էր
բ.  արդարադատ էր
գ.  բարի էր:

4. Մեղադրի՛ր վաճառականին:Նա ոչմեկի մասին չեր մտացում
Արդարացրո՛ւ վաճառականին:Վաճառակին չեմ արդարացնում

5. Մեղադրի՛ր գործակատարին :Գործակատարին չէմ կարող արդարացնել
Արդարացրո՛ւ գործակատարին:Նա շատ բարի էր նա մարդկանց օգնում էր

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

Հայաստանը Արտաշես 1-ի հաջորդների օրոք: Արտաշես 1-ից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.): Նրա իշխանության վերջին շրջանի մասին հայտնի է մի իրադարձություն: Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

Տիգրան 2-ի գահակալումը: Հայոց պատմության նշանավոր գործիչներից է Տիգրան 2 Մեծը: Նա ծնվել է մոտ Ք.ա. 140 թ.: Երիտասարդ հասակում պատանդ տարվելով Պարթևստան` այնտեղ մնաց մինչև 45 տարեկանը: Պարթևական արքունիքում Տիգրանն ուներ պատվավոր դիրք: Նրա դուստրն ամուսնացել է Պարթևստանի արքա Միհրդատ 2-ի հետ: Պատանդության տարիներին նա ուսումնասիրել էր Պարթևական և Հռոմեական տերությունների փորձը, որը հետագայում օգտագործեց իր գահակալության տարիներին:

Advertisement

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Ծոփքի վերամիավորումը: Գահ բարձրանալուն պես Տիգրան 2-ը (Ք.ա. 95-55 թթ.) սկսեց կատարել բարեփոխումներ` հատկապես ուշադրություն դարձնելով ռազմական ոլորտին:

Մեծ ծրագրեր իրականացնելուց առաջ անհրաժեշտ էր նախ լիովին միավորել Մեծ Հայքի թագավորությունը, ինչը չէր հաջողվել Արտաշես 1-ին: Ծոփքի թագավորությունը շարունակում էր դեռ անջատ մնալ Մեծ Հայքից: Իր թագավորության երկրորդ տարում` Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Ատրանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին: Հայոց արքան ծրագրել էր շարունակել իր նվաճումները: Դրա համար անհրաժեշտ էր մեկտեղել ռազմական, տնտեսական և դիվանագիտական հմտությունները:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:Արտավազդ 1-ը (Ք.ա. 160-115 թթ.):

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:Որովհետև Արտավազդ 1 զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:Նրա հայրը Տիգրան 1 :Նա թագադրվել է ք.ա 95 թ:

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում:

5. Ո՞ր թվականներին է իշխել Տիգրան 2 Մեծը:Ք.ա. 95-55 թթ

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Ատրանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին:

Ինչպես և գումարման ժամանակ, հանման գործողությունները հարմար է գրի առնել սյունակով, այսինքն՝ օգտագործել տասնորդական կոտորակների հանման հետևյալ հաշվեկանոնը.

1) Հանելին գրվում է նվազելիի տակ այնպես, որ հանելիի ստորակետը և թվանշանները լինեն նվազելիի ստորակետի և համապատասխան կարգերում գրված թվանշանների տակ։

2) Կոտորակների միջև դրվում է հանման նշանը, և ներքևում գիծ է տարվում։

3) Ստորակետներն անտեսվում են, և կատարվում է համապատասխան բնական թվերի հանում։

4) Գծի տակ գրված թվի գրառման մեջ ստորակետ է դրվում նվազելիի և հանելիի ստորակետների տակ։

Այս հաշվեկանոնը կարելի է կիրառել նաև այն դեպքում, երբ երկու կոտորակներում ստորակետից հետո տարբեր քանակներով թվանշաններ կան։ Դրա համար համապատասխան կոտորակի գրառման վերջում նախապես կցագրվում են պակասող քանակով զրոներ։ Ենթադրենք՝ պետք է 0,7‐ից հանել 0,381։
0,7‐ին երկու զրո կցագրելով՝ կստանանք 0,700։ Այժմ կարող ենք կիրառել հաշվեկանոնը։
0,700

0,381
——-
0,319

Եթե նվազելին կամ հանելին բնական թիվ է, ապա նրա գրառումից հետո դրվում է ստորակետ, և հանումը կատարվում է տասնորդական կոտորակների հանման հաշվեկանոնի համաձայն։

Այժմ արդեն կարող ենք ձևակերպել տարբեր նշաններ ունեցող տասնորդական կոտորակների գումարման կանոնը։ Տարբեր նշաններով երկու տասնորդական կոտորակներ գումարելու համար պետք է այդ կոտորակների բացարձակ արժեքներից ավելի մեծից հանել ավելի փոքրը և ստացված կոտորակից առաջ դնել ավելի մեծ բացարձակ արժեք ունեցող գումարելիի նշանը։

Հաշվի առնելով այս կանոնը՝ կարելի է ձևակերպել տասնորդական կոտորակների հանման ընդհանուր կանոնը։

Մի տասնորդական կոտորակից մեկ ուրիշ տասնորդական կոտորակ հանելու համար պետք նվազելիին գումարել հանելիին հակադիր թիվը։

Օրինակ` (–0,2) – (–0,1) = (–0,2) + 0,1 = –(|–0,2| – |0,1|) = –(0,2 – 0,1) = –0,1:

Առաջադրանքներ.

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14 =1,42

բ) 81,22 – 53,12 =28,10

գ) 111,782 – 65,327=46,455

դ) 17,1 – 8,256 =9,255

ե) 0,625 – 0,1 =0,624

զ) 7,35 – 6,35 =1,0

2) Ինչքանո՞վ է 27,38 մ-ը մեծ 13,81 մ‐ից։ 14,43

3) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 =0,226+17,97=17,323

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 =13,16-0,35=13,51

Լրացուցիչ աշխատանք (տանը)

1) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 =0,037

բ) 3,263 – 2 =1,263

գ) 8,002 – 8 =0,02

դ) 11,397 – 9 =2,397

ե) 107,03 – 56 =51,03

զ) 34,56 – 29 =5,56

2) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։ Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։6,37-5,5=1,32 10,01-3,2=7,01     7,01+1,32+6,37+10,01=24,71

3) Գտի՛ր *-ը.

ա) 7,86 + 2,19 = 10,05

բ) 43,19 + 1,924 = 45,114

գ) 117,18 – 155,421 = 38,241

դ) 53,27 + 36,73 = 90

Թվականներ կոչվում են այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկայի թիվ կամ քանակ, թվային կարգ, բաշխում։ Թվականները լինում են ՝ քանակական, դասական, բաշխական և կոտորակային։
Քանակական թվականները ցույց են տալիս առարկայի քանակը, թիվը և պատասխանում են քանի՞ հարցին օրինակ ՝ մեկ, տասը, քսանհինգ։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի դասը կամ թվային կարգը և պատասխանում են ո՞րերորդ, քանի՞երորդ հարցերին, կազմվում են -երորդ կամ -րորդ ածանցներով, օրինակ՝ հինգերորդ, տասներորդ, տասնմեկերորդ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների քանակի բաշխումը և կազմվում են -ական վերջածանցով կամ թվի կրկնությամբ, օրինակ՝ տասական կամ տասը-տասը։
Կոտորակային թվականները ցույց են տալիս ամբողջի մաս կազմող թվեր, օրինակ՝ երկու չորրորդ։
Թվականների գրությունը
Թվականները գրվում են
արաբական նիշերով, օրինակ՝ 2,13,15,36,42,63,71,
հռոմեական նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները, օրինակ՝ II, XII, XV
Հայերենի այբուբենի թվային արժեքով, օրինակ՝
Ա֊1
Գ֊3
ճ֊100
Եվ հայերենի տառերով, օրինակ՝ երկու, տասներկու, տասնհինգ
Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակերտ ածանցներ, դրանք երեքն են՝ սուն, րորդ, ական։
Օրինակ՝
Հիսուն, երկրորդ, հարյուրական։
Տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին։
Առաջադրանքներ:
1. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:Վաթսունինը,հազար ինը հարյուր ութսունութ,երեք հարյուր հիսուն յոթ,երկու հազար ինը հարյուր վաթսուն ութ,ինսունինը,երորդ,տասերրորդ
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:առաջին,երկորդ,երրորդ,չորորդ,հինգերորդ,վեցերորդ,յոթերորդ,ութերորդ,իներորդ,տասերորդ
2. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ-առաջին
չորս-չորորդ
հինգ-հինգերորդ
ութ-ութերորդ
ինը-իներորդ
տաս-տասերորդ
տասնինը-տասնիներորդ

3․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ:

բ) Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։

գ) Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։

դ) Բողոքի երթին մասնակցում էին (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։

ե) Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) է:

զ) Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։

է) Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։

ը) Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:

բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին

գ) Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:

դ) Ես չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը

ե) Շուտով ժամը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:

5.Գոյականների հատկանիշները արտահայտիր մեկ բառով:

Դրոշ, որ ունի երեք գույն- եռագույն
պատանի, որ տասնվեց տարեկան է-տասնվեցամյա
շենք, որ ունի չորս հարկ-չորս հարգանի
մարդ, որ ունի երկու երես, կեղծավոր է-կեղծավոր մարդ,երկերեսանի
հրացան, որ ունի երկու փող-երկփողղանի հրացան
մարդ, որ ունի միլիոններ-միլիոնատեր
աստղ, որ ունի հինգ թև-հնգաստղանի

Դասարանական աշխատանք

1. Արդյո՞ք հետևյալ թիվը տասնորդական կոտորակ է՝ 58/5

● այո

● ոչ

2. Կոտորակը ներկայացրու տասնորդական կոտորակի տեսքով:

Կոտորակը մի կրճատիր:

8/4 = 200/100

3. Տրված թվերից ո՞րն է համակարգային տասնորդական կոտորակը:

Ընտրիր ճիշտ տարբերակը:

● 1/9

● 4/10

 1/100

● 82/4

● 82/100

4. Տրված թվերից որո՞նք են տասնորդական կոտորակները:

Ընտրիր ճիշտ տարբերակները:

● 4/7

● 13/1000

● 7 5/13

 4/100

● 7/10

5. Հետևյալ տասնորդական կոտորակը գրիր համակարգային

տասնորդական կոտորակների միջոցով:7/100 =1/100+1/100+1/100+1/100+1/100+1/100+1/100

6. Գրիր տրված կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.

ա) 1/2 =5/10

բ) 4/5 =8/10

գ) -9/25 =- 36/100

դ) -303/250 =-1212/1000

7. Ո՞ր թվում է 3 թվանշանը գտնվում միավորների կարգում:

● 983.45

● 98.345

● 9834.5

● 98345

8 206 ամբողջ 8 տասնորդական կոտորակը գրիր թվանշաններով:206,8

9. Տասնորդական կոտորակը գրիր դիրքային գրառումով.

ա) 6/100 =0,06

բ) 372/10 =37,2

գ) 813/100 =8,13

դ) 13/1000 =0,013

ե) 4567/10=456,7

զ) 513/10000 =0,0513

11. Տասնորդական կոտորակը գրիր սովորական կոտորակի տեսքով.

ա) 3.87 =387/100

բ) 16.99 =1699/100

գ) 137.556 =137556/1000

դ) 0.003 =3/1000

ե) 1.001 =1001/1000

զ) 37.1 =371/10

12. Թվանշաններով գրիր հետևյալ տասնորդական կոտորակը.

ա) զրո ամբողջ մեկ հարյուրերորդական, 0,01

բ) յոթ ամբողջ քսանհինգ հազարերորդական,7,025

գ) երեսուներկու ամբողջ տասնութ տասհազարերորդական, 32,0018

դ) զրո ամբողջ երկու հարյուր երեսունյոթ հազարերորդական:0,237

Լրացուցիչ առաջադրանք

Ո՞րն է 244,45 տասնորդական կոտորակի ամբողջ մասը:24445/100

2. Տրված կոտորակներից որո՞նք են տասնորդական.

● 10

 1/10

● 2/27

● 5 7/100

● -4

● -23/1000

● 6/5

● 100 1/3

● 7/10000

● 10/9

3. Արտահայտությունը գրիր տասնորդական կոտորակի տեսքով.

 

ա) 3x 10 + 6 1/10 =36 1/10

բ) 8x 1/10 + 7 1/100 = 781/100

գ) 10 + 1/100 = 1001/100

դ) 5 x100 + 4 10 + 2 1/10 = 912 1/10

  1. Տասնորդական կոտորակը գրիր դիրքային գրառումով.

ա) 91/10 = 9.1

բ) 2/100 = 0,02

գ) 3214/100 = 3,2014

դ) 5677/10 = 5,677

ե) 83/100 = 8,03

զ) 65782/100 =65782

  1. Տասնորդական կոտորակը գրիր սովորական կոտորակի տեսքով.

ա)  456.23 = 45623/10000

բ) 1.456 = 1456/1000

գ) 0.8921 =8921/10000

դ) 10.656 = 10656/10000

ե) 204.3005 = 2043005/1000000

զ) 1245.38 = 124538/100000

Գրել փոքրիկ գարնան թեմայով՜ գործածելով հետևյալ բառերն ու բառակապակթություները:

գարնան ծախկունք,   անուշ բուրմունք,   սպասված եղանակ,

թռչուների երգեր,       երջանիկ օրեր,         ուրախ տրամադրությու

արևի ջերմ ճառագայթներ,   մարդկային երուզեռ,    մանուշակներ ու ձնծաղիկներ

երջանիկ օրեր

Վերջապես եկավ տարվա իմ սիրելի և սպասված եղանակներից մեկը :Արևի ջերմ ճառագայթները շոյում էին մարդկանց և շրջապատը:Շուրջ բոլորը անուշ բուրմունք էր տիրում,թռչուների երգերն տարածվում էին ամեն ծառին ու թփին:Ինչքան հիասքանչ է գարնան ծաղկունքը:Հետքրքիր է որ գարնան գալուն հետ համատեղ մարդկային եռուզեռը շատանում է ու փողոցներում տիրում է բարձր տրամադրություն:Հենց սկսվում է գարնան իմ երջանիկ օրերը ես  մայրիիկիս նվիրում եմ մանուշակնե և ձնծաղիկ:

Լույսի բեկումը, ոսպնյակներ:

Եթե լույսն ընկնում է երկու թափանցիկ միջավայրերը բաժանող սահմանին, ապա լույսի մի մասն անդրադառնում է այդ սահմանից, իսկ մյուս մասն անցնում է երկրորդ միջավայր:Փորձը ցույց է տալիս, որ մի միջավայրից մյուսն անցնելիս լույսը փոխում է իր տարածման ուղղությունը:

Մի թափանցիկ միջավայրից մյուսին անցնելիս լույսի տարածման ուղղության փոփոխությունն անվանում են լույսի բեկում:Մենք գիտենք, որ երկու միջավայրի բաժանման մակերևույթին տարված ուղղահայացի և ընկնող ճառագայթի կազմած անկյունը կոչվում է անկման անկյուն :Այդ ուղղահայացի և բեկված ճառագայթի կազմած անկյունն անվանում են բեկման անկյուն :
Եթե լույսն օդից անցնում է ջրի կամ ապակու մեջ, ապա բեկման անկյունը փոքր է անկման անկյունից: Հակառակ անցման դեպքում, երբ լույսը խիտ միջավայրից անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է անկման անկյունից:
Լույսի բեկմամբ են բացատրվում բնության մեջ տեղի ունեցող մի շարք երևույթներ:
Օրինակ
Եթե ջրի մեջ կիսով չափ մտցնենք որևէ առարկա,կնկատենք, որ մատիտը կարծես թե կոտրված է: Այս թվացյալ պատկերի պատճառն այն է, որ մատիտի սուզված մասից դուրս եկող լույսի ճառագայթները ջուր-օդ սահմանն անցնելիս փոխում են իրենց ուղղությունը՝ բեկվում են:

Օրինակ

Լույսի բեկմամբ է պայմանավորված նաև օդատեսիլ (միրաժ) կոչվող երևույթը: Անապատներում երբեմն մարդիկ հեռվում տեսնում են լճեր, ծովի ափերից օդում դիտում են նավերի պատկերներ: Դրանք իրականում կեղծ պատկերներ են: Նկարում պատկերված է, թե ինչպես է առաջանում ծառի կեղծ պատկերն անապատում: Օդի անհավասարաչափ տաքացման հետևանքով լույսի ճառագայթը, անընդհատ բեկվելով, ընկնում է դիտողի աչքի մեջ: Վերջինիս թվում է, թե ծառի տակ ջրային մակերևույթ է: Իրականում դա երկնքի արտացոլումն է:

Ոսպնյակներ

Գործնական մեծ նշանակություն ունի լույսի բեկման երևույթը ոսպնյակներում:Գնդային մակերևույթներով սահմանափակված ապակենման մարմինները կոչվում են ոսպնյակներ:
Օրինակ
Ոսպնյակներ են ակնոցի, խոշորացույցների ապակիները:Ոսպնյակները լինում են հավաքող և ցրող:Հավաքող (ուռուցիկ) ոսպնյակների միջին մասը ավելի հաստ է, քան եզրային մասերը։Երբ լույսի զուգահեռ ճառագայթներն ընկնում են հավաքող ոսպնյակի վրա, դրանից անցնելուց հետո հավաքվում են մի կետում: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կիզակետ: Հավաքող ոսպնյակը ունի երկու իրական կիզակետ:

lens-a2.gif

Հավաքող ոսպնյակի օգնությամբ կարելի է Արեգակից եկող լուսային էներգիան հավաքել մի կետում և այրել թուղթը:

Ցրող (գոգավոր) ոսպնյակների եզրերը հաստ են, իսկ միջին մասը՝ բարակ։

Ցրող ոսպնյակի վրա ընկնող զուգահեռ ճառագայթները դրանից դուրս են գալիս ցրված: Մի կետում հավաքվում են նրանց շարունակությունները: Այդ կետը կոչվում է ոսպնյակի կեղծ կիզակետ: Ցրող ոսպնյակը ունի երկուկեղծ կիզակետ:

lens-b2.gif

 

Հավաքող և ցրող ոսպնյակները օգտագործվում են բազմազան օպտիկական սարքերում՝ ճառագայթների ընթացքը պահանջվող ձևով փոփոխելու համար:

Դրանք օգտագործվում են մանրադիտակներում, աստղադիտակներում, լուսանկարչական ապարատում, հեռադիտակներում, խոշորացույցներում և այլն:

Լրացուցիչ աշխատանք
Պատասխանել հարցերին

  1. Ե՞րբ է լույսը բեկվում:Մի թափանցիկ միջավայրից մյուսի մեջ անցնելու
    ժամանակ լույսը բեկվում է.
  2. 2 Ո՞ր դեպքում է լույսի բեկման անկյունը

    ա)փոքր է լինում անկման անկյունից

    Լույսն օդից ջրի, կամ ապակու մեջ անցնելիս ճառագայթի բեկման անկյունը փոքր է անկման անկյունից:

    բ) մեծ է լինում անկման անկյունից:

    Լույսը խիտ միջավայրից երբ անցնում է նոսր միջավայր, բեկման անկյունը մեծ է լինում անկման անկյունից:

  3. Ո՞ր կետն է կոչվում ոսպնյակի կիզակետFկետը, որում, ոսպնյակում բեկվելուց հետո, հավաքվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները, եթե ոսպնյակը հավաքող է, կամ ճառագայթների մտովի շարունակությունները, եթե ոսպնյակը ցրող է, կոչվում է ոսպնյակի գլխավոր կիզակետ:
  4. Ի՞նչով է լույսի բեկումը տարբերվում անդրադարձումից:Բեկման ժամանակ ուղղությունը փոխվում է, իսկ անդրադարձման ժամանակ անդրադարձած ճառագայթի և հայելու մակերևույթին տարված ուղղահայացի կազմած անկյունը կոչվում է անդրադարձման անկյուն:
  5. Ո՞ր դեպքում է օդը դառնում անհամասեռ միջավայր:Երբ օդը տաքանում է անհավասարաչափ, այն դառնում է անհամասեռ միջավայր:
  6. Ի՞նչպիսի մարմիներ են ոսպնյակները:Ոսպնյակները կոր մակերևույթ ունեցող թափանցիկ մարմիններ են:
  7. Ոսպնյակները քա՞նի տեսակներ են լինում:Ոսպնյակները լինում են երկու տեսակի` հավաքող և ցրող:
  8. Բերեք մեկ օրինակ լույսի բեկման պատճառով առաջացած երևույթից:Իրական արև և երկու կեղծ

    Եթե ​​Արևը գտնվում է հորիզոնից ցածր, և մթնոլորտում առկա են սառույցի մանրադիտակային բյուրեղներ, դիտորդները կարող են նկատել Արեգակից աջ և ձախ մի քանի պայծառ շողշողացող բծեր: Այս տարօրինակ լուսապսակները հավատարմորեն հետևում են մեր լուսատուին երկնակամարով, անկախ նրանից, թե ինչ ուղղությամբ է այն ուղղված:

    Սկզբունքորեն այս մթնոլորտային երեւույթը համարվում է բավականին տարածված, սակայն ազդեցությունը դժվար է նկատել։

 

 

 

Թեմայի վերաբերյալ տեսանյութը՝ այստեղ։

 

 

 

 

Առաջադրանքներ դասարանում

 

1/ Տրված թվերից որո՞նք են  տասնորդական կոտորակներ.

125/100,  912/500, 101/1250, 325/11000, 42/100,   -11/10000

2/ Տրված թվերից  որո՞նք են համակարգային տասնորդական կոտորակներ.
1/10,  2/10, 1/100, 1/1000, 5/1000, 4/100, 1/100, 7/100000, 11/100, 1/110

3/ Գրե՛ք տվյալ կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.
1/3, 9/25, 2/5,  6/8, 12/50, 1/9,  7/4,  88/200, 65/250, ⅞

⅓=333/100

9/25=36/100

⅖=4/10

6/8=75/100

12/50=24/100

1/9=111/1000

88/200=44/100

⅞=875/1000

4/ Տասնորդական կոտորակները ներկայացրու  համակարգային տասնորդական կոտորակների միջոցով:
158/10,  259/100, 26/10, 582/1000, 321/100,425/1000

158/10=100+50+8/10=100/10+50/10+8/10=10+5+⅘=15+⅘

259/100=200/100+50/100+9/100=2+1/20+9/100

26/10=20/10+6/10=2+⅗

582/1000=500/1000+80/1000+2/1000=1/20+2/25+1/500

5/ Տասնորդական կոտորակից անջատե՛ք նրա ամբողջ   և  կոտորակային մասը
32/10, 41/100, 567/1000, 48/10,  79/100, 16/10, 52/100, 33/1000, 164/100, 21/100

6/ Անվանե՛ք տասնորդական կոտորակները.
ա) 48,13= 48 13/100,  դ) 110,6= 110 6/10,  է) 0,4=4/10,
բ) 12,46=12 46=100,       ե) 301,7892,   ը) 7891,48,
գ) 0,1,  զ) 4,05, թ) 76,72։

7/ Տրված թվերից որո՞նք են  տասնորդական կոտորակներ.
75/100,  92/500, 64/1250, 305/11000, 92/100,   -101/10000

8/ Տրված թվերից  որո՞նք են համակարգային տասնորդական կոտորակներ.
8/10,  1/100, 9/100, 240/10000, 1/5000, 1/400, 1/100, 1/100000, 1/100, 8/110

9/ Գրե՛ք տվյալ կոտորակին հավասար տասնորդական կոտորակ.
4/5, 3/2, 1/15, 7/8, 1/60

4/5=8/10

3/2=6/4

1/15=2/30

7/8=14/16

1/60=2/120
Լրացուցիչ առաջադրանքներ

1/ Ինքնաշխատ հաստոցներից մեկը 720 մանրակ է պատրաստում 6 ժամում, իսկ մյուսը` 12 ժամում: Քանի՞ ժամում հաստոցներն այդ նույն քանակով մանրակներ կպատրաստեն` աշխատելով միաժա­մանակ:720:6=120  720:12=60  120+60=180  720:180=4 ժամ

2/ Ծառուղու երկու կողմերում տնկեցին 25-ական սոսի, իսկ նրանցից յուրաքանչյուր երկուսի միջև` հասմիկի 2 թուփ: Հասմիկի քանի՞ թուփ տնկեցին:22

3/ Տուփի մեջ կան 31 կարմիր և 96 սպիտակ գնդիկներ։ Առանց նայելու` առնվազն քանի՞ գնդիկ պետք է վերցնել տուփից, որպեսզի նրանց մեջ անպայման լինեն նույն գույնի երկու գնդիկներ։ Կփոխվի՞ արդյոք պատասխանը, եթե կարմիր և սպիտակ գնդիկների քանակները նույնը լինեն, օրինակ՝ ամեն գույնի 50 գնդիկ։այո 33