Կատարիր առաջադրանքները

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևանդժգույն, վեցվեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,  ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  

հմայել-հմայիչ, վախենալ-վախկոտ, երազ-երազկոտ, գրավել-գրավիչ:

3. Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

4․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ-գեղեցիկ, բարի, սիրելի, այգի-սիրուն, ծաղկավուն, գեղեցիկ,  ուսուցչուհի- սովորեցնող, բարի, խելացի,  գիրք-սովորող, հետաքրքիր, , գորգ-գունավոր, փափուկ,գեղեցիկ։

Դասարանական Աշխատանք

Դասարանական աշխատանք

 

  1. Լուծիր հավասարումը.

 

ա) 5 + x = 3  x= -2

 

բ) -7 + x = -2  x=5

 

գ) x + 3 = -6  x= -9

 

դ) 12 + x = -8=  x= -20

 

ե) x + 18 = 18   x=0

 

զ) -13 + x = -5   x=8

 

ա) 6x = -7  x= -7/6

 

բ) -2x = -13   x=13/2

 

գ) 2x = 0 x=0

 

դ) -5x = 0  x=0

 

ե) -x = 2  x= -2

 

զ) 3/4x = 1   x= 4/3

 

է) -2x = 1/4   x= -1/8

 

ը) -2/3x = -3   x=2/9

 

3.

ա) 36 – 9x = 0   -9x=-36 x=4

 

բ) 5x + 2x – 9 = 5 7x=14 x=2

 

գ) 9x + x + 9 =19  10x=10 x=1

 

դ) 6x – 1 = x 5x=1 x=1/5

 

ե) 7x – 6 = x  6x=6 x= 1

 

զ) x + 8 = 3x – 4  -2x=-12  x=6

 

ա) 4 – x = 2 + x

 

բ) 6x + 8 = 2x – 4

 

գ) 6x – 7 = 2x – 8

 

դ) 6x – 3 = 2 – 3x

 

5.

ա) 4(x – 5) = 4

 

բ) 15 + 5(x – 1) = 0

 

գ) -(x + 9) = 7

 

դ) 4 – 3(5 – 9x) = 6

 

ե) 2 – 4(x + 5) = 1

 

զ) 9 – 2(4 – x) = 10

 

  1. Նկարում պատկերված շարքում զուգերից քանիսու՞մ են երեխաները ձախ ձեռքով բռնել ընկերոջ ձախ ձեռքը։

1

  1. Քառակուսու մեջ գրված են 1-ից  9 թվանշանները։ Թվերը ստեղծվում են՝ սկսվելով աստղից, շարժվելով գծի երկայնքով և գիծը կազմող թվանշանները գրելով։ Օրինակ՝ ցուցադրված գիծը ներկայացնում է 42685 թիվը։ Պատասխանում բերված գծերին համապատասխանող թվերից ո՞րն է ամենամեծը։

 

Պատասխաններ՝

 

ա)

15786

 

բ)

98548

 

գ)

26847

 

դ)

65742

 

ե)

 98651

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:լիրիկա-քնաերգություն
թախիծ-տխրություն
2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը: Հեղինակի մայրը շատ ուժեղ, աշխատասեր և հոգատար է։
3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութագրիր մայրիկիդ:

Մայրիկս շատհոգատար է, և շատ սիրուն է իմ համար նա շատ  գեղեցիկ է:

1.You must do your homework carefully.

2.must I use your phone?

3.I must do it for you if you like.

4.It’s getting late. we must go now.

5.you mustn’t drink too much at a party.

6.you must study your lessons every day.

7.you must be careful! you drive so fast.

8.it’s warm, so the children can swim today.

9.you must bring the umbrella because it is going to rain.

10.the boy mustn’t open the door because he hasn’t got the key.

11.you must spend so much money on sweets.

12.what must I have for lunch? Everything you like.

13. Today he must work in the garden because it is raining.

14.you must use my computer if you like.

15.You must feed the animals more than once a day. It’s bad for them.

16.You must shout in the classroom.

17.You don’t know him very well but you must talk to him about it.

18.Must I go to the disco? yes, but you must come straight home

19.You must go to the baker’s because I’ve got no bread

20.The students must bring roller- skates the classroom

21.You must hurry up to catch the train

22.Must I leave the classroom yes, but you must come back soon.

23.We must make hotel reservations there are lots of people on holidays.

24.”You must step on the grass here, the policeman.

25.I must make the beds every morning because my mother is I’ll.

26.You mustn’t eat with dirty hands.

27.Baby bob is only six month old sop he must walk.

28.We must wash our hands before our meals.

29.You can’t look at the traffic lights.

30.Must I borrow some money, please?

31.You must protect the trees. They are very important.

32.You mustn’t cross when the lights are red.

33.You must bring warm clothes because it’s very cold.

34.Must they have some ice cream for dessert? Im afraid they must because there isnt any.

Ածականի տեսակները

 

Ածականները լինում են որակական և հարաբերական:
Որակական ածականները ցույց են տալիս առարկայի հատկությունը, այսինքն՝ հատկանիշ, որը հատուկ է տվյալ առարկային: Օրինակ՝ կապույտ երկինք, նեղ ճանապարհ, զուլալ աղբյուր և այլն:
Հարաբերական ածականները ցույց են տալիս առարկայի կապը, հարաբերությունը ուրիշ առարկաների հետ: Օրինակ՝ երկաթե դուռ, մայրական սեր, արևային օր: Հարաբերական ածականները սովորաբար ցույց են տալիս առարկայի ոչ համեմատելի հատկանիշ: Հարաբերական ածականներ են կազմվում ական, ային, ե, եղեն, ենի, յա, յան ածանցներով, ուսուցչական, լեռնային, փայտե, հրեղեն, մայրենի, մարմարյա, հուլիսյան և այլն:

Առաջադրանքներ:1.Կազմիր կապակցություններ՝ փակագծերի մեջ առնված գոյականներից կազմելով հարաբերական ածականներ:(Երկաթ-երկաթե) դարպաս, (մետաքս-մետաքսե) թաշկինակ, (լեռ-լեռնային) գոտի, (ծով-ծովային) կենդանի, (որդի-որդիական) սեր, (աշակերտ-աշակերտի) պայուսակ, (դպրոց-դպրոցա) հասակ, (զինվոր-զինվորի) ջոկատ, (գյուղ-գյուղի) կյանք, (օդ-օդի) ուղիներ, (մարմար-մարմարյա) սյուն, (բյուրեղ-բյուրեղյա) արցունք, (հերոս-հերոս) արարք, (ջուր-ջրա) կենդանի:2.Ընդգծված սեռական հոլովով գոյականները փոխարինիր այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:Ցանկապատի երկաթի ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր տան կարոտն էր քաշում: Գյուղի համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի ճանապարհները: Փչում էր գիշերվա զով քամին: Հեռվից լսվում էր հովվի սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառի գոտին: Գյուղի կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի պատերը:
3.Տրված բառերում ընդգծել ածականակերտ նախածանցներն ու վերջածանցները:
Զորեղ, բաղձալի, դժկամ, բյուրավոր, նազելի, երևանյան, համեղ, անձև, անմերժելի, գարնանային, խորին, վախկոտ, հրե, լռին, բուրավետ, կեղտոտ, կարմրավուն, հնարովի, եռանդուն, ոսկյա, խոհուն, գեղանի, նկարչական, ապարդյուն, չխոսկան, փոքրիկ, դժբախտ, մայրենի, կատաղի, անկենդան, ողբալի, հակադիր, շահավետ, ժայռեղեն, անկոչ, հուզիչ, ահագին, մեծագույն, ապերախտ:

4.Տրված ածականները ըստ հոմանիշության բաժանի՛ր չորս խմբի:
 
Խոշոր, երկերեսանի, առատ, մեծահռչակ, կեղծավոր, պտղաբեր, երեսպաշտ, վիթխարի, արգավանդ, նշանավոր, շողոքորթ, հանրածանոթ, ահռելի, մեծ, բեղուն, երևելի, ականավոր, բերրի, աժդահա, բարեբեր, հանրաճանաչ, հսկա, անվանի:

Խոշոր-մեծ-ահռելի-հսկա-աժդահա
երկերեսանի-շողոքորթ-կեղծավոր-երեսպաշտ
առատ-բերրի-բարեբեր-բեղուն-պտղաբեր
մեծահռչակ-հանրածանոթ-անվանի-հանրաճանաչ-նշանավոր-ականավոր

Ուսումնական երորդ շրջան

  • Ընդրություն-ֆուտբոլ
  • Ֆիզկուլտուրա-ֆուտբոլ
  • Տրանսպորտ-չեմ օգտվում
  • Լրացուցիչ պարապմունք կրթահամալիրում-մաթմատիկա
  • Լրացուցիչ պարապմունք կրթահամալիրց դուրս-Կառատե
  • Նախագծային աշխատանք-ֆուտբոլային նախագիծ
  • Վրանային ճամբարի մասնակցություն-ոչ
  • Ճամբարներ-տեխնոլոգիա
  • Այլ լրացումներ-ոչ

Ալեքսանդր Մակեդոնացու մահից հետո նրա աշխարհակալությունը բաժանվեց մի քանի մասի։ Դրանցից ամենախոշորը Հայաստանին հարավից սահմանակից Սելևկյան տերությունն էր։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։

Հայկական թագավորությունները և Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում։ Սելևկյան տերությունը Ք․ա․ 3-րդ դարում բազմիցս փորձեց նվաճել Հայաստանը։ Սակայն այդ ջանքերն ապարդյուն անցան, որովհետև հայկական երկու թագավորությունները՝ Մեծ Հայքը և Փոքր Հայքը, գործում էին միասնաբար։

Ք․ա․ 260-240-թթ․ իշխած հայոց արքա Սամոս (ՇամԵրվանդականը կառուցե Կոմմագենեի կենտրոն Սամոսատ (Շամշատ) քաղաքը։ Նա հատեց դրամներ, որոնք մեզ հասած առաջին արքայական դրամներն են։ Ավելի վաղ դրամներ էին հատել Երվանդ 2-ը և Տիրիբազը, որոնք սակայն ոչ թե անկախ արքաներ, այլ Աքեմենյան տերության հայ սատրապներն էին։

Ք․ա․ 240-ական թթ․ Շամին հաջորդեց նրա որդի Արշամը, որը կառուցեց Արշամաշատ քաղաքը Ծոփքում։ Արշամի մասին տեղեկանում ենք, որ նա այնքան հզոր էր, որ կարողացել էր ապաստան տալ Սելևկյան տերության դեմ ապստամբած նրա եղբորը։

Մեծ Հայքի Հայկազունի Երվանդականների թագավորության անկումը։ Ք․ա․ 3-րդ դարի վերջի Հայաստանը թուլացել էր։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց Սելևկյանների վաղեմի ծրագրի իրականացման համար, ինչին նպաստեց նաև հայերի ներքին պառակտվածությունը։ Ք․ա․ 201 թ․ Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը հայազգի զորավարներ Արտաշեսի և Զարեհի գլխավորությամբ արշավեցին Հայաստան։ Երվանդ 4-րդ Վերջինը՝ Ք․ա․ մոտ 220-201 թթ․, զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի պաշտպանության ժամանակ։ Այնուհետև գրավվեց Մեծ Հայքի հոգևոր կենտրոն Բագարանը, որտեղ սպանվեց Երվազ քրմապետը՝ Երվանդ 4-րդ արքայի եղբայրը։ Դրանով Ք․ա․ 201թ․ Մեծ Հայքում վերջ դրվեց Հայկազունիների Երվանդական ճյուղի իշխանությանը։

Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ներկայացրեք Հայաստանի վիճակը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։

Ք․ա․ 4-րդ դարի վերջին մակեդոնացիները բռնազավթել էին Կապադովկիան։ Սպանված թագավորի որդին կարողանում է վերականգնվել հայրական գահին՝ շնորհիվ հայկական արքայից ստացած զորքերի։ Դա վկայում է, որ նորանկախ Հայաստանը արդեն Ք․ա․ 4-րդ դարի վերջին ծանրակշիռ ուժ էր տարածաշրջանում։
2․ Ո՞վ էր Հայաստանի վտանգավոր հարևանը Ք․ա․ 3-րդ դարում։

Սելևկյան տերությունը
3․ Ո՞վքեր էին իշխել Կոմմագենեում Ք․ա․ 3-րդ դարում։

Սամոսը Երվանդ 2-րդ և Տիրիբազը
4․ Ե՞րբ է գահակալել Երվանդ 4-րդ Վերջին արքան։Ք․ա․ մոտ 220-201 թթ․,
5․ Ո՞մ զորքերը տապալեցին Մեծ Հայքի Երվանդական վերջին արքային։ Ո՞վքեր էին գլխավորում այդ զորքերը։Սելևկյան արքա Անտիոքոս 3-ի զորքերը,Արտաշեսը և Զարեհը
6․ Ո՞րտեղի կառավարիչներ նշանակվեցին Արտաշեսը և Զարեհը։Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ (ստրատեգոսներ)։ Այդ վիճակը շարունակվեց մինչև Ք․ա․ 190 թվականը։

Ձոն ստուգատես

Ձոն ստուգատես

Մասնակիցները՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 1-10-ը

Ընթացքը՝
Մայրիկագովք, տատիկագովք: Մեդիաբացիկների ստեղծում՝ մայրիկների, տատիկների դիմանկարներով, փոքրիկ քառատողերով՝ նվիրված մայրիկներին, տատիկներին, ցանկալի է, որ սովորողները իրենք լինեն քառատողերի հեղինակները: Պատրաստել տեսանյութ մայրիկների, տատիկների մասին, պատմել նրանց մասին, նկարագրել, բնութագրել:
Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին, տատիկներին:
Ստեղծագործական աշխատանքը՝ «Մայրիկս», «Տատիկս» վերնագրով:

Ես ունեմ աշխարհի ամենալավ տատիկին և մայրիկին:Առաջինը կպատմեմ մայրիկիս մասին:Մայրիկիս անունը Իրինա է:Նա շուտով կլինի 31 տարեկան,բայց նա իմ կարծիքով փոքր է երևում իր տարիքից:Իմ համար ամենասիրուն,ամենհոգատար և քնքուշ մայրիկն է:Նա երբեմն շատ խիստ է իմ հանդեպ, բայց և շատ բարի ու հասկացող:

ԻՍԿՈՒՅՆ ԱՆՑԵՄ ՓՈՂՈՑԸ

ՐՈՊԵ ԱՆՑ ԼԻՆԵՄ ՏԱՆԸ

ԻՄ ՄԱՅՐ ՀԱՍՆԵՄ ՔՈ ԳԻՐԿԸ

ՆԱՅԵՄ ՔՈ ՋԻՆՋ ԱՉՔԵՐԻՆ

ԱՍԵՄ ՍՐՏԻՍ ԽՈՍՔԵՐԸ:

ՏԱՏԻԿՍ հիսուներեք տարեկան է ;Անունը Մարինե է;Իմ տատիկը շատ համեղ է պատրաստում ;Շատ եմ սիրում հատկապես իր պատրաստած ցեզր աղցանը;Նա միշտ ինձ պաշտպանում է և գովում;Իր համար ես ամենասիրունն եմ;Իմ հետ միշտ սիրալիր բառերով է խոսում,օրինակ ասում է <<իմ պատկեր>:

Ածական անուն, 06.03

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա) շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ) շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա-մարմարյա, մրգատու-մրգատու ծառ, շքեղ-շքեղ աղջիկ, բերրի-բերի արտ, կեղծ- կեխցք միտք, անարատ- մաքուր սիրտ:
բ) զգեստ-սիրուն զգեստ, վերաբերմունք-սիրուն վերաբերմունք, լռություն-մեղմիկ լռություն, միտք-գրագետ միտգ, կյանք-դժվար կյանք:

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ-, խավար-, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Ապստամբները գրավեցին տարացքը

ապստամբ տղան կռվի էր ընգել

խավար գիշեր էր:

խավարը պատել էր քաղաքը

տղան հագել էր դպրոցական հագուստ

դպրոցակաները գնում էին ընկեր Դանելի մոտ:

Հարուստ մարդիկ վայելում էին իրենց կյանքը

Հարուստը օգնում էր անտուն մարդկանցա

Դվաճանը ձերբակալվեց այնուհետև սպանվեց

Տուրքյան դավաճան երկիր էր:

Կենդանաբանական այգում կենդանիների կեսը շատ սոված էին:

Մարդիկ կենդանի են

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Առյուծասիրտ

փշատերև

երփերանգ

վիշապաձայն

ձյունաթույր

սրածայր

դատարկագլուխ

շիկահեր

գնդաձև

փրփրաբաշ

մշտաժպիտ

փրփրաձյուն

 

Էլեկտրական հոսանք,Կայծակ

Էլեկտրական հոսանք

Էլեկտրական լիցքերը կարող են տեղաշարժվել, հաղորդվել, առաջացնելով  էլեկտրական հոսանք: Ըստ իրենց լիցք հաղորդելու հատկության, նյութերը բաժանվում են հաղորդիչների և մեկուսիչների:
Էլեկտրականության հաղորդիչներ են. մետաղները, գրաֆիտը, մարդու և կենդանիների մարմինները, խոնավ հողը և այլն։
Ոչ հաղորդիչներ կամ մեկուսիչներ են. ապակին, չոր փայտը, ռետինը, մարմարը և այլն։

Հաղորդիչներով լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումը, որի արդյունքում տեղի է ունենում լիցքի տեղափոխություն, կոչվում է էլեկտրական հոսանք:
Էլեկտրական հոսանքի շնորհիվ են լուսավորվում քաղաքներն ու գյուղերը, ջեռուցվում բնակարանները: Էլեկտրական հոսանքով են աշխատում բազմաթիվ կենցաղային սարքեր:

Էլեկտրական հոսանքի առաջացման համար անհրաժեշտ են հոսանքի աղբյուրներ և հաղորդալարեր, որոնց միջոցով էլեկտրական հոսանքն էլեկտրակայաններից մեր բնակարաններ կհասնի:
Որոշ կենցաղային սարքերի, օրինակ` ձեռքի լուսարձակի, հեռակառավարման վահանակի, հաշվիչի աշխատանքի համար օգտագործում են  գալվանական տարրեր, ավտոմեքենաներում` կուտակիչներ:
Էլեկտրակայանները, գալվանական տարրերը, կուտակիչները կոչվում են հոսանքի աղբյուրներ:

Հոսանքի աղբյուրներն ունեն երկու բևեռդրական «+» և բացասական «–»: Հոսանքի աղբյուրը սարքին պետք է միացնել այնպես, որ աղբյուրի «+» բևեռը համընկնի սարքի «+» բևեռին, իսկ աղբյուրի «–» բևեռը սարքի «–» բևեռին:

Էլեկտրական սարքը աշխատեցնելու համար այն հաղորդալարերով միացնում են հոսանքի աղբյուրին՝ կազմելով էլեկտրական շղթա:

Օրինակ

Շարժանկարում պատկերված է պարզագույն էլեկտրական շղթան՝ կազմված հոսանքի աղբյուրից, լամպից, անջատիչից և դրանք իրար միացնող հաղորդալարերից:

Երբ շղթան փակ է, դրանով հոսանք է անցնում, երբ բաց է՝ ոչ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է էլեկտրական հոսանք:
  2. Ո՞ր նյութերն են էլեկտրականության հաղորդիչները:

Կայծակ

Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։

Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

Ինչպես պաշտպանվել կայծակից

Կայծակը բնության ահեղ երևույթներից է, և նրա հարվածը խիստ վտանգավոր է։ Այն ավելի հաճախ հարվածում է Երկրի մակերևույթից վեր խոյացող առարկաներին, շինություններին, ծառերին, կենդանիներին և մարդկանց։
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝  շանթարգելների  օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

Կայծակից պաշտպանվելու համար անհրաժեշտ անվտանգության կանոնները.

1. Կայծակի ժամանակ բաց դաշտում գտնվելը վտանգավոր է:
2. Չի կարելի  պառկել գետնին:
3. Եթե հնարավոր չէ արագ հեռանալ, ապա պետք է կքանստել համեմատաբար ցածրադիր տեղում:
4. Քանի որ կայծակը խփում է առավել բարձր մարմիններին, ուստի չպետք է թաքնվել բարձր ծառի տակ:
5. Որքան հնարավոր է` պետք է շուտ դուրս գալ ջրից:
6. Չի կարելի ձեռք տալ մետաղե առարկաներին, պետք է հեռու մնալ դրանցից:
7. Թաքնվել կարելի է խիտ անտառում, քարանձավներում, բնակելի շենքում, ավտոմեքենայում՝ փակելով պատուհանները:
8. Մոտոցիկլետի կամ հեծանվի օգտագործումը վտանգավոր է:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նպես է առաջանում կայծակը:Ի՞նչ է որոտը:
  2. Ի՞նչ է շանթարգելը, և ինպե՞ս է այն շինությունները պաշտպանում կայծակի հարվածից:Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը  պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։
  3. Կայծակի ժամանակ ինչպե՞ս պետք է վարվեք,եթե հայտվել եք բաց տարածքում:Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը: