Կարդա՛ և կատարի՛ր առաջադրանքները։

I

1. Մեր փողոցը Հին Արևելքի այն ճանապարհի մասնիկն էր, որ ծայր էր առնում Հին Հռոմից, գալիս հասնում էր Բյուզանդիայի հին մայրաքաղաքը, ընդհատվում էր մի ակնթարթ կապույտ ծովով, ապա շարունակվում էր՝ օղակելով ամբողջ Փոքր Ասիան, գալիս անցնում էր մեր տան առջևից և գնում մինչև «աշխարհի ծայրը»՝ Բաղդադ։

2. Մեզ համար ամենահեռավոր վայրը Բաղդադն էր։ 3. Բաղդադից այն կողմ մեզ համար ուրիշ երկրներ չկային։

4. Մեր աշխարհից միայն մեկը գնացել էր Բաղդադ և երբ վերադարձավ, քաղաքի կեսը նրան դիմավորելու գնաց։

II

1. Առաջին անգամ, երբ սկսեցի Հունաստանի և Հռոմի պատմությունը սովորել՝ հելլենների՝ դեպի Արևելք արած արշավանքներ, պարսից պատերազմներ, Կյուրոս, Ալեքսանդր, Հուլիոս Կեսար, Հռոմեական կայսրության շինած ճանապարհներ, ավելի և ավելի սիրով և հպարտությամբ կապվեցի մեր փողոցին։ 2. Կարծես զգում էի, որ պարսկական, հունական, հռոմեական զորքերն անցնում են մեր դռան առաջից։

3. Մի օր, երբ միջնակարգ դպրոցում արշավանքներից մեկի պատմությունն էի պատմում (չեմ հիշում՝ որ), հաջողեցրի այդ արշավանքի ուղեգիծը բերել և անցկացնել

մեր փողոցով։ 4. Իմ ուսուցիչը ժպտաց քթի տակ և չցանկացավ իմ պատմական սխալն ուղղել։

17. Ո՞ր միտքն է հակասում տեքստի բովանդակությանը։

1) Երբ հեղինակը սովորում է հելլենների՝ դեպի Արևելք արած արշավանքերը, ավելի սիրով է կապվում իրենց փողոցին։

2) Երբ դաս պատմելիս հեղինակը արշավանքի ուղեգիծը անցկացնում է իրենց փողոցից, ուսուցիչը չի նկատում սխալը։

3) Հեղինակն ասում է, որ ինքն ապրել է մի ճանապարհի վրա, որը սկիզբ էր առնում Հին Հռոմի տարածքից։

4) Հռոմի պատմությունը սովորելիս հեղինակը տեղեկություն է ստանում ոչ միայն Ալեքսանդրի, Հուլիոս Կեսարի մասին, այլև Հռոմի շինած ճանապարհների։

18. Հեղինակը «աշխարհի ծայրը» արտահայտությունը դրել է չակերտների մեջորովհետև`

  1. նկատի ունի այն, որ բոլորն այդպես էին, բացի իրենից:
  2. փոխաբերաբար նկատի ունի շատ հեռու լինելը:
  3. ծաղրում է բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ աշխարհը ծայր ունի:
  4. Բաղդադը այդպես է համարվել Հին Հռոմի ժամանակներում:

21.  II. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր գործիական հոլովով դրված մեկ բառ։

Պատասխան `

Սիրով

24. Ո՞ր նախադասության մեջ անորոշ դերբայ չկա:

  1. I.1
  2. I.4
  3. II.1
  4. II.2

25. Ինչպե՞ս համաքաղաքացիներն ընդունեցին Բաղդադից վերադարձողին:

Պատասխան `Քաղաքի կեսը նրան դիմավորելու գնաց։

26. II. 4 նախադասության մեջ նախադասության ի՞նչ անդամ է իմ  բառը։

Պատասխան` որոշիչ

27.  I 1 նախադասությունից դո՛ւրս գրիր որոշյալ դերանունը։

Պատասխան`  այն

28.  I. 1 նախադասությունից դո՛ւրս գրիր ժամանակի մակբայը:

Պատասխան` ապա

29.  Տեքստից դո՛ւրս գրիր գերադրական աստիճանով դրված ածականը:

Պատասխան` ամենահեռավոր

30.  II. 3 նախադասությունից դո՛ւրս գրիր մեկ բարդածանցավոր բառ:

Պատասխան` միջնակարգ

31. II հատվածից դո՛ւրս գրիր ան հոլովման ենթարկվող բառը:

Պատասխան`

32. II հատվածից դո՛ւրս գրիր ա խոնարհման մեկ բայ:

Պատասխան`

Ֆիզիկա 8

1. Ի՞նչ ագրեգատային վիճակներում կարող է լինել նյութը:

Նյութը կարող է լինել պինդ, հեղուկ, գազային

2. Որո՞նք են ջրի ագրեգատային վիճակները:

Սառույց — պինդ
ջուր — հեղուկ
գոլորշի — գազ

3. Ինչո՞վ են բնորոշվում նյութի այս կամ այն ագրեգատային վիճակները:

Մոլեկուլների դասավորությամբ, շարժումով և փոխազդեցությամբ

4. Ինչպիս՞ի դիրքերում են մոլեկուլները գազերում,հեղուկներում և պինդ մարմիններում:

Պինդ — խիտ,
Հեղուկ — մոտ, բայց անկարգ շարժվում են
Գազ — հեռու, ազատ շարժվում են

5. Ո՞ր պրոցեսն է կոչվում հալում:

Երբ պինդ նյութը դառնում է հեղուկ

6. Ո՞ր պրոցեսն է կոչվում պնդացում:

Երբ հեղուկը դառնում է պինդ

7. Ինչ է հալման ջերմաստիճանը:

Այն ջերմաստիճանն է, որի դեպքում նյութը հալվում է

8. Ի՞նչն են անվանում հալման տեսակարար ջերմություն:

Այն ջերմաքանակն է, որը պետք է 1 կգ նյութը հալելու համար հալման ջերմաստիճանում

9. Ինչպե՞ս են հաշվում ջերմաքանակը,որն անհրաժեշտ է հալման ջերմաստիճանում բյուրեղային մարմինը հալելու համար:

Q=λm
Q — ջերմաքանակ
λ — հալման տեսակարար ջերմություն
m — զանգված

10․ Ինչպե՞ս հաշվել այն ջերմաքանակը, որը բյուրեղանալիս անջատում

Q=λm

Հայոց Լեզու

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն կամ տառակապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը):

1) կոչճկել, բաճկոն, խոճկոր (ճ կամ չ)
2) թռչուն, ալյուր, աղյուսակ (յու կամ ու) 
3) սայթակել, փակցնել, աքցան (կ կամ ք) 
4) ասֆալտ, քիվ, ավտոբուս (վ կամ ֆ) 

2. Ո՞ր շարքի բոլոր բառերում գաղտնավանկ կա:

1) մթամած, խնջույք, սկզբունք 
2) տպագիր, անդրադարձ, գլխարկ
3) ապաշնորհ, ծնունդ, դառնահամ
4) անքթիթ, մտահոգ, առընթեր

3. Ո՞ր շարքի բոլոր բառերում ի-ի հնչյունափոխություն կա:

1) թախծալի, գրաբար, արևմտյան
2) հոգաբարձու, խճուղի, ննջարան
3) գետնամած, մտավոր, սնափառ 
4) դեղնազօծ, չվերթ, տարեվերջ

4. Ո՞ր շարքի բառերը հոմանիշներ չեն։

1) ներբողել, փառաբանել, գովաբանել
2) ահաբեկվել, ըմբոստանալ, զայրանալ 
3) հրճվել, բերկրել, խայտալ
4) շտապել, փութալ, աճապարել

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր: 1) ձևավոր, խարտյաշ, կամային 2) փափուկ, կղզյակ, տրոփյուն 3) դժկամ, արդիական, վարորդ 4) տնկի, տաղերգու, փետրազարդ

6. Ո՞րն է տրված նախադասության քերականական և տրամաբանական ճիշտ շարունակությունը: Մեր այգում դեղձենիները աճեցին պատահականորեն․  1)………………դրանց տեղը չփոխեցինք: 2)…………………..չափազանց արագ էին աճում: 3)………………… մենք դրանք տնկելու մտադրություն էլ չունեինք: 4)……………………..քանի որ մենք ցանկապատ էլ չունեինք:

7․ Ո՞ր շարքի թվականներից ոչ մեկը փակագծերում նշված տեսակին չի համապատասխանում: 1)վեցերորդ, մեկ երրորդ (դասական) 2) հազարական, քսաներեք (քանակական) 3)ութական, յոթանասունյոթ (բաշխական) 4) տասնմեկերորդ, վեց-վեց (կոտորակային)8․Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղիր: Ցայգալույսից մինչև կեսօր, ընթանալով փոփոխական հաջողություններվ, ահեղ մարտը չէր դադարում, մինչև ի վերջո թշնամին տեղիք տվեց։ Պատասխան՝ սխալ է ՝․
Սխալ է՝ տեղիք տվեց

պետք է լինի՝ տեղի տվեց

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերի բաց թողնված տեղում պետք է գրել միևնույն տառը կամ տառակապակցությունը (փակագծերում նշվածներից որևէ մեկը):
1 ) օթ-ան, ս-եռուն, թ-ավոր (և կամ եվ)
2 ) թ-լատրել, զր-յց, հ-րանոց (յու կամ ույ)
3 ) ա-ջիկ, ա-քատ, թ-վածք (ղ կամ խ)
4 ) ձվա-եղ, լու-կի, հանդիպակա- (ծ կամ ց)
2. Ո՞ր շարքի բոլոր բառերում է գաղտնավանկի ը-ն ճիշտ տեղադրված:
1) ս(ը)փոփել, գտն(ը)վել
2) ձեռ(ը)նպահ, ճ(ը)նշվել
3) փ(ը)նտրել, խառ(ը)նվածք
4) խնդ(ը)րել, (ը)զբաղվել
 
3. Ո՞ր բառի իմաստն է սխալ բացատրված:
1) սեպ – ծայրը սուր փայտյա կամ մետաղյա ձող
2) կանթեղ – ձեթ այրելով լույս տալու հարմարանք
3) անմեկին – համատեղ գործող
4) բյուրատեսք – բազում կերպարանքներ ունեցող
4․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են անհոդակապ:
1) լեռնաշխարհ, հանդիպակաց, ակնթարթ
2) գույնզգույն, զիգզագաձև, քարուքանդ
3) երփներանգ, գահավիժել, կարմրախտ
4) ահարկու, նավթամբար, ջերմեռանդ
13․ Նախադասությունները դասավորի՛ր տրամաբանական ճիշտ հաջորդականությամբ: Գրի՛ր միայն նախադասությունների համարները

1․ Անտառի գլխին բաց, սպիտակ, կապտած սարերն էին։

2․ Քամին հռնդում էր ձմռան անտառում, բայց ծառերը չէին ճոճվում, կամ նրանց ճոճքը չէր երևում։

3. Անտառը նույնքան մռայլ էր, ինչքան լեռների հզոր անկենդանությունը, բայց սարերի կայծր լռության տակ անտառը ջերմ ու բարի արարած էր թվում։

4․ Գագաթների սպիտակ ձյունը թույլ ծիրանագույնի էր խփում, իսկ լանջերը սառցակապույտ էին:
 
Պատասխան՝ 2 1 4 3
14․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված բառագործածության սխալը և ուղղիր:
 
Ցայգալույսից մինչև կեսօր, ընթանալով փոփոխական հաջողություններվ, ահեղ մարտը չէր դադարում, մինչև ի վերջո թշնամին տեղիք տվեց։
 
Պատասխան՝
սխալ է ՝ փոփոխական հաջողություններվ
պետք է լինի՝ փոփոխական հաջողություններով
 
15․ Գտի՛ր նախադասության մեջ թույլ տրված քերականական սխալը և ուղղի՛ր:
Նա ամենալավագույն նկարիչն էր մինչ այժմ բոլոր ինձ հանդիպածների
մեջ:
 
Պատասխան՝
սխալ է ՝ Ամենալավագույն
պետք է լինի՝ Լավագույն
16․ Տրված բառերը տեղադրի՛ր բաց թողնված տեղերում` ենթարկելով համապա-տասխան փոփոխությունների: Պատասխանում համապատասխան թվերի դիմաց բառերը գրի՛ր նախադասության մեջ քո տեղադրած հերթականությամբ և համապատասխան քերականական ձևափոխություններով:
Նրա դեմքին բռնկվեց ու հանգչեց այն խեղճ ժպիտը, որ մարդկանց դեմքերին բացվում է պարտությունից հետո պահերին։
(մարդ, պարտություն, հանգչել, պահ

 

 

Ջուրը որպես լուծիչ․ Լուծույթներ

Ջուրը համարվում է քիմիայում ամենակարևոր և ամենատարածված լուծիչներից մեկը։ Նրա առանձնահատուկ հատկությունները պայմանավորված են մոլեկուլի կառուցվածքով։ Ջրի մոլեկուլը բևեռային է, այսինքն՝ այն ունի դրական և բացասական բևեռներ։ Թթվածնի ատոմը մասամբ բացասական լիցք է կրում, իսկ ջրածնի ատոմները՝ մասամբ դրական։ Այս բևեռայնությունը հնարավորություն է տալիս ջրին փոխազդել տարբեր նյութերի մասնիկների հետ և լուծել դրանք։

Ջուրը հատկապես լավ է լուծում իոնային միացությունները։ Օրինակ՝ կերակրի աղը ջրում լուծվելիս բաժանվում է նատրիումի և քլորի իոնների։ Ջրի մոլեկուլները շրջապատում են այդ իոնները և պահում լուծույթում, ինչի շնորհիվ առաջանում է միատարր համակարգ։ Բացի այդ, ջուրը կարող է առաջացնել ջրածնային կապեր, ինչը նպաստում է նաև որոշ կովալենտ միացությունների լուծմանը, օրինակ՝ շաքարի կամ սպիրտների։

Լուծույթը միատարր խառնուրդ է, որը կազմված է երկու կամ ավելի բաղադրիչներից։ Դրանցից մեկը լուծիչն է՝ այն նյութը, որի մեջ լուծվում է մյուսը, իսկ մյուսը՝ լուծվող նյութն է։ Սովորաբար լուծիչը քանակով ավելի շատ է։ Օրինակ՝ աղաջրում ջուրը լուծիչն է, իսկ աղը՝ լուծվող նյութը։

Լուծույթները կարելի է դասակարգել ըստ տարբեր հատկանիշների։ Ըստ լուծված նյութի քանակի տարբերում են նոսր և խիտ լուծույթներ։ Նոսր լուծույթում լուծված նյութի քանակը քիչ է, իսկ խիտ լուծույթում՝ շատ։ Մեկ այլ կարևոր դասակարգում է ըստ հագեցվածության աստիճանի։ Չհագեցած լուծույթը կարող է դեռ լուծել լրացուցիչ նյութ, հագեցած լուծույթում լուծումը հասել է առավելագույնին տվյալ պայմաններում, իսկ գերհագեցած լուծույթը պարունակում է ավելի շատ լուծված նյութ, քան սովորաբար հնարավոր է, և կայուն չէ։

Լուծելիությունը կախված է մի քանի գործոններից՝ ջերմաստիճանից, նյութերի բնույթից և ճնշումից (հատկապես գազերի դեպքում)։ Սովորաբար պինդ նյութերի լուծելիությունը մեծանում է ջերմաստիճանի բարձրացման հետ, իսկ գազերի դեպքում՝ նվազում։

Կարևոր օրինաչափություն է, որ նման հատկություններով նյութերը լավ են լուծվում միմյանց մեջ։ Բևեռային նյութերը, ինչպես ջուրը, լավ են լուծում բևեռային կամ իոնային նյութեր, մինչդեռ չբևեռային նյութերը ջրում գրեթե չեն լուծվում։ Այդ պատճառով, օրինակ, յուղը ջրի հետ չի խառնվում։Ջերմաստիճանը զգալիորեն ազդում է լուծելիության վրա։

Պինդ նյութերի դեպքում, սովորաբար, ջերմաստիճանի բարձրացման հետ լուծելիությունը մեծանում է, որովհետև ջրի մոլեկուլները ավելի ակտիվ են դառնում և ավելի հեշտ են քայքայում նյութի բյուրեղային կառուցվածքը։ Այդ պատճառով տաք ջրում շաքարը կամ աղը ավելի արագ և ավելի մեծ քանակով են լուծվում։

Գազերի դեպքում պատկերն հակառակն է․ ջերմաստիճանի բարձրացման հետ դրանց լուծելիությունը նվազում է։ Տաք ջրում գազի մասնիկները ավելի հեշտ են դուրս գալիս հեղուկից, այդ պատճառով, օրինակ, գազավորված ջուրը տաքանալիս կորցնում է իր գազը։

Այսպիսով, ջուրը իր բևեռային կառուցվածքի և փոխազդեցությունների շնորհիվ հանդիսանում է արդյունավետ լուծիչ և մեծ դեր ունի ինչպես քիմիական գործընթացներում, այնպես էլ կենսաբանական համակարգերում

Հարցեր

Ի՞նչ հատկություններ ունի ջուրը, որ այն համարվում է լավ լուծիչ։

Ջուրը լավ լուծիչ է, որովհետև բևեռային է և կարող է լուծել իոնային ու բևեռային նյութեր

Ի՞նչ է լուծույթը, և ի՞նչ բաղադրիչներից է այն կազմված։

Լուծույթը միատարր խառնուրդ է՝ լուծիչից և լուծվող նյութից

Ո՞ր լուծույթն է կոչվում հագեցած։

Հագեցած լուծույթը այն է, որտեղ այլևս չի լուծվում նոր նյութ

Ո՞րն է տարբերությունը հագեցած և չհագեցած լուծույթների միջև։

Չհագեցածում դեռ կարող է լուծվել, հագեցածում՝ ոչ

Ի՞նչ է գերհագեցած լուծույթը և ինչպես է այն ստացվում։

Գերհագեցածը այն է, որտեղ լուծված նյութը ավելի շատ է, քան սովորաբար հնարավոր է

Ի՞նչ է նոսր լուծույթը և ինչով է այն տարբերվում խիտ լուծույթից։

Նոսր լուծույթում նյութը քիչ է, խիտում՝ շատ

Ի՞նչ է լուծելիությունը և ինչ գործոններից է այն կապբած:

Լուծելիությունը ցույց է տալիս, թե որքան նյութ կարող է լուծվել և կախված է ջերմաստիճանից, նյութից և գազերի դեպքում նաև ճնշումից

English

p. 91, ex. 6.a) Match the words in the box with the numbered items in the pictures. Write the words in the spaces. Then listen, check and repeat.

1. Screen
2. 
Keyboard
3. 
USB stick
4. 
CD drive
5. 
Adaptor 
6. 
Mouse
7. 
Touch pad
8. 
Printer
9. 
USB slot
10. 
Power lead  

p. 91, ex. 6.b) Complete the text with the words in the box. Then listen and check.

My dad told me a story about when he was travelling some time ago and was in an airport VIP lounge. He decided to use his laptop to do some work. There was a place to plug his laptop in but he didn’t have an adaptor with him, so he had to run the laptop on the battery.
Anyway, he switched the computer on and found there was a free Wi-Fi network, so he got a user name and a password and logged on to the internet. He surfed the net for a while, and he found some interesting files connected to his work that he wanted to save onto his hard drive. So he started to download them. While that was going on, he went off to get something to drink.
When he came back, he found that his computer had crashed. The battery had run out, of course. And not only that — his plane was delayed for three hours and he couldn’t use his laptop any more!

p. 91, ex. 6.c) Match words 1-6 with definitions a-f.

1 — c (online/offline: connected / not connected to the internet)
2 — d (a chat room: a place where you can ‘talk’ to other people online)
3 — e (a provider: a company that gives you an Internet connection)
4 — a (to publish (a page): to put (a page) on the worldwide web)
5 — f (a search engine: software for finding web pages with the information you want)
6 — b (a browser: a programme that lets you read information on the internet)

Մի անգամ գարնանը

Մի անգամ գարնանը օդը ուրիշ էր թվում․ կարծես ամեն բան նորից էր սկսվում։ Դպրոցից տուն էի գնում սովորական ճանապարհով, բայց այդ օրը նույնիսկ ծառերն էին ուրիշ ձև կանգնած, կարծես ավելի կանաչ ու ավելի կենդանի։

Քամին մեղմ էր, ու նա խաղում էր մազերիս հետ։ Ես կանգ առա մեր բակի մոտ ու նկատեցի, որ այն փոքրիկ ծառը, որ ձմռանը կարծես չորացել էր, հիմա ծաղկել էր։ Փոքրիկ սպիտակ ծաղիկները այնքան շատ էին, որ ճյուղերը ծանրացել էին։

Այդ պահին հասկացա, որ գարունը պարզապես տարվա եղանակ չէ․ դա մի հնարավորություն է՝ նորից սկսելու, մոռանալու տխրությունները ու հավատալու, որ ամեն ինչ կարող է փոխվել։

Ես ժպտացի ու շարունակեցի ճանապարհս, բայց արդեն մի քիչ ուրիշ մարդ էի թվում ինձ։

1. Geogebra ծրագրով գծեք ABC ուղղանկյուն եռանկյուն, որի անկյուն C-ն 90 աստիճան է։ Նշեք անկյուն A-ի դիմացի էջը, կից էջը և ներքնաձիգը։

Ներքնաձիգ — AB
Դիմացի էջ — BC
Կից էջ — AC

2. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ AC = 3 սմ, BC = 4 սմ, AB = 5 սմ: Գրեք sin <A-ի, cos <A-ի, tg <A-ի արժեքները:

sinA=CB/AB=4/5
cosA=AC/AB=3/5
tgA=CB/AC=4/3

3. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ <C=90 աստիճան է,  AC = 6 սմ, BC = 8 սմ։ Հաշվեք tg <B-ն և ctg<B-ն։

tgB=AC/CD=4/3
ctgB=CD/AC=3/4

4. Ուղղանկյուն եռանկյան էջերն են 5 սմ և 12 սմ։ Գտեք ներքնաձիգը, այնուհետև հաշվեք փոքր անկյան սինուսը, կոսինուսը։Ինչի է հավասար դրանց քառակուսիների գումարը։

a2+b2=c2
c=√52+122=√25+144=√169=13
ներքնաձիգ=13
sin=5/13
cos=12/13
Քառակուսիների գումարը = (5/13)2+(12/13)2=25/169+144/169=169/169=1

5. Ուղղանկյուն եռանկյան ներքնաձիգը 13 սմ է, իսկ էջերից մեկը՝ 5 սմ։ Գտեք մյուս էջը և հաշվեք մեծ սուր անկյան կոսինուսը, կոտանգենսը։

b=√132-52=√169-25=√144=12
Մյուս էջը = 12
cos=5/13
tg=5/12

6.ABC ուղղանկյուն եռանկյան մեջ <C=90 աստիճան է, AB = 10 սմ է, իսկ sin <A = 0.6: Գտեք BC էջի երկարությունը։

sinA=BC/AB
0,6=BC/10
BC=6

7. ABC ուղղանկյուն եռանկյան մեջ <C=90 աստիճան է, AC = 8 սմ է, իսկ cos A = 4/5: Գտեք AB ներքնաձիգը:

cosA=AC/AB
4/5=8/AB
4AB=40
AB=10

8. Ուղղանկյուն եռանկյան էջերից մեկը 7 սմ է, իսկ դրան կից անկյան տանգենսը՝ 2: Գտեք մյուս էջի երկարությունը։

tgA=x/7=2
դիմացի էջ = 7*2=14

9. Հաշվեք արտահայտության արժեքը՝ օգտվելով 30 և 45 աստիճան անկյունների աղյուսակային արժեքներից. 14* sin 30 + 282 * cos 45:

14*sin30o + 282 * cos45o
sin30o = 1/2
cos45o = √2/2
14*1/2=7
282*√2/2=141√2

10. Օգտվելով հիմնական եռանկյունաչափական նույնությունից (sin^2A + cos^2A = 1), գտեք cos A-ն, եթե հայտնի է, որ sin A = ⅗, անկյուն A-ն սուր անկյուն է։

(3/5)2 + cos2A=1
9/25+cos2A=1
cos2A=1 — 9/25=16/25
cosA=4/5

Հանրահաշիվ

Անհավասարումների համակարգը բաղկացած է մեկ կամ մի քանի անհավասարումներից: Այդ անհավասարումները միավորվում են ձևավոր փակագծով: Պետք է գտնել այդ անհավասարումների բոլոր ընդհանուր լուծումները:

Փոփոխականի այն արժեքները, որոնց դեպքում համակարգի անհավասարումներից յուրաքանչյուրը վերածվում է ճիշտ անհավասարության, կոչվում են անհավասարությունների համակարգի լուծումներ:

Գծային անհավասարումների համակարգը լուծելու համար, պետք է լուծել համակարգի յուրաքանչյուր անհավասարումը և այնուհետև գտնել ստացված լուծումների բազմությունների ընդհանուր մասը (հատումը): Դա էլ հենց կլինի համակարգի բոլոր լուծումների բազմությունը:

Լուծել համակարգը՝ նշանակում է գտնել նրա բոլոր լուծումները:

Օրինակ․

Լուծենք հետևյալ համակարգը՝

{2x−1>3

{3x−2<11

1. Լուծելով առաջին անհավասարումը, ստանում ենք՝

2x>4

x>2

2. Լուծելով երկրորդ անհավասարումը, ստանում ենք՝

3x<13

x<13/3

3. Ստացված միջակայքերը նշենք թվային առանցքի վրա: Յուրաքանչյուրի համար ընտրենք իր նշումը:

Al313.jpg

4. Անհավասարումների համակարգի լուծումը թվային առանցքի վրա նշված երկու բազմությունների հատումն է:

Մեր դեպքում ստանում ենք այս պատասխանը՝ (2;13/3)

Առաջադրանքներ․

1)Կոորդինատային ուղղի վրա նշեք անհավասարումների համակարգի բոլոր լուծումները (եթե դրանք գոյություն ունեն)․

{x>3
{x>1
x∈(3; +∞)

{x>-2
{x>1
x∈(1; +∞)

{x<7
{x<2
x∈(-∞, 2)

{x<-5
{x<0
x∈(-∞, -5)

{x<-5
{x>-7
x∈(-7; -5)

{x<0
{x<-5
x∈(-5, 0)

{x>0
{x>4
x∈(4, +∞)

{x>-3
{x>-5
x∈(-3, +∞)

{x<-1
{x<3
x∈(-∞, -1)

{x<-10
{x<-16
x∈(-∞, -10)

{x>4
{x<4
լուծում չկա

2)Փակագծերում նշված թիվը հանդիսանո՞ւմ է արդյոք անհավասարումների համակարգի լուծում՝

1. Պատկանում է
2. Չի պատկանում
3. Չի պատկանում
4. Պատկանում է

Մարդ մը, որուն երեսը երբեք չէինք տեսած, խավարի մեջ ապրող դիվային էակ մը, գոյություն ունե՞ր իրոք, թե առասպել մըն էր, թե բերնիբերան կրկնվելով, տարածվելով` վերջնական ձև ու վավերացում կը ստանա, իրողության կարգ կանցնի:
Գող մը էր Զաբուղոն մեր գեղին մեջ, ոչ այն ռամիկ գողը, որ կը բռնվի շարունակ, կը ծաղրվի ու բանտերու մեջ կը փչանա, ոչ ալ այն ահարկու ավազակը, որուն գողոնին մը արյուն կը խառնվի ատեն — ատեն:
Իր մեծ արժանիքը ճարպիկության մեջն էր, օդի պես անոսր, ոգիի մը պես աներևույթ, տեղ մը չէ ու ամեն տեղ է միանգամայն:

Ամենեն ավելի ամուր փակված դուռը, ամենեն բարձր պատը` մտնելե չեն արգիլեր զինքը, բանալիին ծակեն, տախտակներուն ճեղքերեն ներս կը սպրդի կարծես, անշշուկ ստվերի մը պես:
Ամեն բան գիտե, ամեն խոսք կը լսե ու դռնփակ նիստերը իրեն համար չեն, իրեն համար պատրաստված ծուղակներուն մեջեն հաջողությամբ դուրս կը ելլե միշտ, վարպետ ձեռնածուի մը պես զարմանքի մեջ թողլով զինքը բռնելու պատրաստվող միամիտները:
Երեսը շիտակ տեսնող չկար, բայց կը պատմվեր – ո՞վ, կամ ի՞նչպես, չեմ գիտեր – թե երիտասարդ մըն էր այս տղան, նկնահասակ, թխադեմ ու վատույժ տղա մը, երկաթագործի քով աշակերտութենե եկած էր ու կղպանքներու արվեստը պետք եղածեն ավելի սովրած էր:
Հիմա արվեստասերի մը պես կապրեր, գողանալով, թալլելով շարունակ, ավելի սնապարծութենե, քան թե իրական չարութենե մղված: Կը բավեր, որ իր ճարտարության փորձը տար ամենեն անմատչելի կարծված տուները կողոպտելով, ու հոժարությամբ ետ պիտի տար գողոնը, թե որ բռնվելու վախը չըլար:
Կամաց – կամաց մտերմություն մը հաստատված էր գյուղացոց և այս գողին մեջ, ի հարկե ստիպյալ` վարժվեր էինք իր ներկայության. այս խորհրդավոր ու անմեկնելի գոյությունը, հալածական մարդու այս աստանդական կյանքը` սրտներիս կը շարժեր, ու քիչ մըն ալ թե որ երթայինք առաջ, պիտի սիրեինք զինքը:
Զաբուղոն նշանված էր, կը զարմանա՞ք:
Նշանտուքը Պատրիարքարանի մեծ դահլիճը կատարված չէր հարկավ: Փոխանորդ հայրը օրհնած չէր զայն, ոչ ալ լրագիրներից ծանուցեր էին:
Պարզապես, հավիտյան իրար սիրելու խոսք տված էին գիշեր մը, ծառի մը տակ, աստղերը ունենալով իրենց վկա, և աշխարհիս ամենեն մեծահանդես նշանտուքը եղած էր իրենցը:
Ամենքնիս կը ճանչնայինք Վասիլիկը, այն վտիտ դեմքով ու թնջուկ մազերով աղջիկը, որ գույնզգույն պատմուճաններով, արտակարգ արդուզարդերով` վերը, լեռը կուգար պտտելու մինակը, շաբաթ իրիկունները:
Ոչ ոք կը համարձակեր աչք նետել կամ դարպաս ընել անոր:
Կեսարի խոսեցյալն էր անիկա, իր բացակա նշանածին տարածած սարսափին մեջ պլլված` աներկյուղ կը պտտեր ամեն տեղ, ու զենքը պահպանող այս վախը կը վայլեր իրեն, անմատչելի ըլլալը` հրապույրիչ կըներ զինքը: Մասամբ ալ նշանածին փառքը իր վրա կանդրադառնար անոր արկածալից կյանքին կապվող այս աղջիկը սովորական մեկը չէր կրնար ըլլալ, աշխարհքեն դուրս ապրող մարդուն նշանածն ալ աշխարհքեն դուրս արարած մըն էր, ու տեսակ մը պատկառանքի խառնված ըղձանքով մը կը նայեին իրեն, ամեն անգամ որ այս լվացարարի աղջիկը, վես ու արհամարհոտ դիցուհիի ձևերով, իր շաբաթական պտույտը ընելու կուգար մեր կողմերը:
Վասիլիկ` ինքը գոհ կը թվեր այս կյանքեն, մարդ մը կար մութին մեջ, որ զինքը կը պաշտեր, Ռյույ Պլասի ըսածին պես, առանց երևան ելլելու, առանց իր քովը գալու հրապարակավ:
Ու մութը` իրական մութ էր հոս, կյանքը գիշերը կը սկսեր իրեն համար ու գիշերը կը վերջանար, վասն զի նշանածը մութին կրնար գալ, ամենեն անակնկալ մեկ պահուն, մտքե չանցած ծպտումի մը տակ, որուն գրկաբաց կը սպասեր:
Ուրիշները կրնային ըսել, որ “այսքան օր” ապրեցան, ինքը պիտի ըսեր “այսքան գիշեր”:
Լուսինին պես խավար պետք էր, որպեսզի փայլեր, էապես աղջամուղջի դշխոն էր այս աղջիկը:
Ու գողը, իր հարափոփոխ այլակերպություններովը, ամեն գիշեր նոր սիրահար մը կը թվեր իր աչքին, և այսպես ամեն հասակները ու ամեն գույները կարգով մը ծնրադրեին իր առջև, դյութական անուրջ մը շինելով ամեն ատեն:
Սկիզբները Վասիլիկ երջանիկ եղավ այսպես: Բախտին չէ՞ր նմաներ քիչ մը այս անտեսանելի սիրահարը, որ աշխարհքը կը կողոպտեր զինքը հափրացնելու համար ամեն ճոխություններով:
Օր մը սակայն այս ամենը ծաղրելի թվացին իր աչքին: Իր գաղտագողի ու թաքուն երջանկությունը բան մը կորսնցներ այսպես ծածուկ մնալով և չըկրնալով ուրիշներուն ցուցվիլ: Երևակայեցեք մեծագին ադամանդ մը, որ հավիտյան տուփի մը մեջ փակված մնալու դատապարտված ըլլա ու չկրնաք օր մը կուրծքերնուդ վրա դնելով դիմացիններիդ շլացնել:
Իր բոլոր վայելքները, իր բոլոր ունեցածը այս գոցված ադամանդին տպավորությունը կը թողեին: Ինքը մանավանդ, ցուցամոլ էակ, չէր կրնար գոհանալ կյանքի այն ներքին ու լռին ներդաշնակությամբը, որ ահա իր ձեռքին տակն էր և որ դուրսը արձագանք չէր ձգեր, մարդիկ կան, որ դերասաններ են աշխարհիս վրա, իրենց սեփական կյանք ու գոյություն չունեին և ուրիշներուն համար կապրին միայն, հանդիսատեսներ պետք է ասոնցպեսներուն, ու կյանքը հրապույր չունի, եթե զիրենք դիտողներ պակսին, դերասաններ` որ հանձն չեն կրնար առնել թափուր սրահի մը առջև ներկայացում տալու:  Այսպես էր Վասիլիկ, իր մեկուսացումը` լքում կը նշանակեր, ոչ ոք իր երեսը կը նայեր փողոց ելած ատեն, գեղին բոլոր երիտասարդները իր հրապույրներեն կը դողային: Հիմա պչրանքի արվեստը կը փորձեր անոնց դեմ, թույլ ու երերուն քայլվածք մը առած էր, որ նուրբ մարմնին ամեն խաղերը կը մատներ, և այսպես ցանկության տաք հով մը կը տարածեր շուրջը ու օձի նայվածք մը` որուն հանդիպողը կը կախարդվեր:
Օր մը տղուն մեկը կապվեցավ անոր ու հետը ամուսնանալ առաջարկեց, այն վայրկյանեն գողի սերը անտանելի լուծ մը դարձավ իրեն: Ալ չկրցավ սպասել անոր, գիշերները լուսացնել, ժամադրություններուն գտնվիլ սա պարտեզին մեջ կամ ան լերան վրա, ամեն առթիվ գանգատեցավ, բողոքեց ու լացավ, մյուսը կը զարմանար, ինչո՞ւ այս արցունքը, չէ՞ մի օր առաջվան պես կը սիրեին իրար, ի՞նչ փույթ մնացածը, Զաբուղոն իր առանձնացած կյանքովը, միամիտ մարդու հատուկ անծալք գաղափարները կը պարզեր:
Ի՞նչ պիտի ըլլա ասոր վերջը, — կը հարցներ աղջիկը:
Ասոր վե՞րջը Զաբուղոն երբեք չէր խորհած ատոր, ընդհակա — ռակը, կը փափագեր, որ վերջը չգա:Այն ատեն հուսահատած` հոժարությամբ բաժանում ձեռք բերելե այս նշանտուքեն, որ օրհնված պսակե ավելի ամուր ու հաստատ կերևար, դիվային խորհուրդ մը անցավ մտքեն, գիշեր մը ոստիկանները կանչեց ու ձեռբակալել տվավ Զաբուղոնը:
Քարաշեն պատերուն, երկաթե ամրափակ դռներուն ետին կը սլքտան, սպասելե վհատած, կամքի պարտասումի մը մեջ անզգա և անտարբեր դառնալով տարիներու անվերջ հոլովումին: Անակնկալ փրկության մը հույսը, առջի օրերուն ակնկալությունը շատոնց լքած է զիրենք և հիմակ նախասահմանյալ թվականին սպասելով միայն, կծկված կը մնան այդտեղ ժամերով, չորս դիեն բարցրացող պարիսպներուն տակ բուսած հսկա սունկերու նման:
Ամեն հասակները ու ամեն տարիքները կան հոս, այս դիմացկուն քարե արգանդին մեջ, որ Թիարան կը կոչվի և որ այս մարդիկը պիտի վերածնի օր մը, պիտի արտաքսե իր ծոցեն դուրս, համերամ հղացումներով:Վերեն, նեղ բացվածքներե լույսը կը սպրդի ներս, հաշվված խնայված լույս մը, տկար ու տժգույն բան մը, այն դեմքերուն պես, զորս լուսավորելու կուգա:
Զաբուղոն ասոնց մեջն է, իր համբավը կանխած է զենքը բանտին մեջ, մեծ չարագործ մը չէ, բայց մեծ ճարպիկ մըն է, հսկողության տակ է շարունակ այս բանտարկյալը, որ ոտքը երկաթներ ունի ամուր ու կռնակը հաստ պարիսպներ:
Յոթը տարի պիտի մնա այսպես, երիտասարդ էր հոս եկած ատեն ու ծերացած դուրս պիտի ելլե, իր նշանածին կը խորհի ամեն ատեն, այն մեկ հատիկ բարեկամության, որուն աներկբա կը հավատա դեռ, ո՞ւր է, ի՞նչ կընե արդյոք, ու հակառակ ամեն զգուշության, փախչելու ջանքեր կընե, անգամ մը երեսուն կանգուն բարձրությամբ պատե մը կանցնի, բայց դուրսի բակին մեջ կըբռնվի, ուրիշ անգամ մը բանտին երդիքին վրա ելլելու կը հաջողվի, երկու գիշեր կանցնե հոն, կը տեսնեն ու կը բռնեն զինքը նորեն:
Այն ատեն ամեն խստությունները ի գործ կը դնեն ամեն վայրկյան փախչելու հետամուտ այս մարդուն դեմ, բանտին կարգապահական պատիժները կը տեղան իր գլխուն, բան մը չի կասեցներ զինքը, դուրս պիտի ելլե Վասիլիկը գտնելու համար, իրավ ուրիշ պատճառ մը չունի փախչելու:
Եվ գիշեր մը կը հաջողի վերջապես, խոհանոցին ծխնելույզին մեջեն վեր կելլե նախ ու հետո հիանալի ճարտարությամբ մը այդ ցից բարձրութենեն վար կիջնե, այս անգամ բանտին շրջափակեն դուրս:
Երեք տարվա մեջ այս վեցերորդ փորձը կը հաջողի ահա, ու շիտակ, անխոհեմությամբ թերևս, մեր գեղը կը դառնա նորեն, կասկած մը չանցնիր այս հնարամիտ մարդուն մտքեն, տարակույս մը չի գար թունավորելու իր սիրույն մաքրությունը: Իր ձերբակալությո՞ւնը, ձախող դիպված մը միայն, առջի օրերուն պես գիտե, որ սպասող մը կա իրեն ամենեն անակնկալ ժամուն ու վայելած ազատության գինը` այս բերկրանքով կը բազմապատկվի, կը մեծնա, իր սրտեն դուրս պոռթկալու չափ:
Վասիլիկին թովիչ ակնարկը պիտի գոնե նորեն, անոր գռուզ մազերուն պատկերը դեռ չտեսած, աչքին առջևեն կանցնի, և ուրախության սարսուռ մը կը ցնցե իր հեք մարմինը:
Մեղմիվ կը մոտենա անոր տունին, պատուհանին առջև խոսակցության ձայն մը կեցնե զինքը, ո՞վ է ներսը, մտիկ կընե, չի հավատար իր լսածին, ներս մը մտնե անձայն, առանց իր ներկայությանը կասկածը տալու, ու չի հավատար իր տեսածին, ժամ մը ամբողջ անկյուն մը կծկված կը սպասե, չկրնալով ցրված միտքը ամփոփել, հետո տակավ ինքզինքը կը գտնե, կը խորհի ու ձեռքը ակամա կերթա պզտիկ դանակի մը կոթին, զոր մեջքի գոտիին անցուցած է, մատները կը շոյեն զինքը, առջի հեղն է, որ արյուն թափելու հարկ կը տեսնե որոշ ու հստակ, ինքը որ ամեն բանե կրնա փախչիլ, այս վրեժխնդրության գաղափարեն չի կրնար զատվիլ ահա: Ո՞վ է այդ ապուշ էակը, որ իր թողած պակասը լեցնելու եկած է այստեղ, սա նստող տղո՞ւն համար Վասիլիկ մոռցած է զինքը: Մեկ նայվածքով կը չափե, կը գնահատե այս ոսոխը ու շատ վար կը գտնե իրմե:
Եվ իր սիրտը լեցնող արհամարհանքին առջև վրեժի գաղափարը կը թուլնա, ձեռքը կը քաշե դանակին բունեն, զոր իր պրկված մատները կիսովին դուրս քաշած էին մեջքի գոտիեն, ոչ չեն արժեր ասոնք իր զայրույթը, ու կամացուկ դուրս կելլե կրկին: Բոլոր գիշերը կը քալե թափառական, փողոցներուն մեջ, ո՞ւր պիտի երթա այսպես, տուն չունի, ծանոթ չունի: Կը խորհի, որ այդքան ծանրագնի ձեռք անցուցած ազատությունը բանի մը չի ծառայեր և ուսերուն վրա կը ծանրանա:
Արշալույսին հետ` վարանոտ քայլերով ետ կը դառնա իր բանտին նորեն, որուն դրան առջև կը գտնեն զինքը առտուն ու ներս կառնեն:
Առաջադրանք
Ի՞նչ է նովելը:

Նովելը կարճ արձակ պատմություն է որտեղ կա մեկ հիմնական դեպք, քիչ հերոսներ ու հաճախ՝ անսպասելի ավարտ։

Բնութագրիր Զաբուղոյին, մեղադրիր կամ արդարացրու:

Շատ ճարպիկ ու խելացի գող է

Գրեթե անտեսանելի է ոչ ոք իրեն չի տեսնում

Սիրում է Վասիլիկին ու նրա համար պատրաստ է ամեն ինչի

Մեղադրել, որովհետև գող է

 արդարացնել, որովհետև նա դաժան մարդ չէ, սեր ունի

Բնութագրիր Վասիլիկին, մեղադրիր կամ արդարացրու:

Գեղեցիկ, գրավիչ աղջիկ

Սիրում է ուշադրություն ու ցուցադրել իրեն

 Մեղադրել, որովհետև դավաճանում է ու մատնում է Զաբուղոյին
Արադարցնել ուզում էր բաց, իրական կյանք հոգնել էր մութ, թաքուն հարաբերությունից

Ո՞րն է ստեղծագործության  ասելիքը;

Սերը միայն զգացում չէ, պետք է նաև իրական կյանքում գոյություն ունենա

Գաղտնի, «մութ» երջանկությունը երկար չի տևում


Համոզու՞մ է ձեզ նման ավարտը, եթե ոչ, նոր ավարտ հորինիր:

Այո, համոզիչ է, որովհետև

ցույց է տալիս, որ Զաբուղոն ավելի «մեծ» մարդ է՝ չի վրեժխնդրվում

հասկանում է, որ իր կյանքը դատարկ է դարձել


Ընդգծված հատվածը դարձնել արևելահայերեն:

Քարե պատերի ու երկաթյա դռների հետևում նրանք հուսահատ նստած են՝
սպասելով, անտարբեր դառնալով տարիների անցմանը։
Փրկության հույսը վաղուց կորել է, և հիմա պարզապես սպասում են իրենց ազատման օրվան։

Այստեղ կան տարբեր տարիքի մարդիկ,
այս քարե փակ տարածքում, որը կոչվում է Թիարա,
որտեղից նրանք մի օր դուրս կգան։

Վերևից մի քիչ լույս է մտնում՝ թույլ ու խամրած,
ինչպես այդ մարդկանց դեմքերը։