Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի~նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:

Առաջադրանքներ:
1. Բառարանով բացատրիր սարսուռ, երկնչում է, ահռելի բառերը:

Սասուռ-
Բուռն հուզմունքից՝ երկյուղից ևն առաջացող մարմնի դող, դողդողանք:
Մահվան տագնապի ցնցում՝ դող:

երկնչում-Երկնչել

ահռելի-շատ շատ

2. Ընդգծիր այն պատկերները, որոնք հուշում են , որ աշունն է ներկայացված:Ձորում մշուշ է:Առուն մասուր է տանում, կարմիր սարսուռ է տանում աշուն է, ուշ է:
3. Ընդգծիր փոխաբերությունները::կարմիր սարսուռ է կաթում, առուն բարի է այնպես, նա երկնչում է քարից, սերս եկել է ջրի,
4. Բանաստեղծությունը սովորել անգիր

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *