Բնագիտություն

Բջիջ.Բջջի քիմիական բաղադրությունը.Բջջի կառուցվածքը.հյուսվածնքեր։

Միմյանցից խիստ տարբերվող այնպիսի օրգանիզմներ, ինչպիսիք են՝ բակտերիաները, բույսերը, սնկերը, կենդանիները, այդ թվում նաև մարդը, ունեն միևնույն կառուցվածքային միավորը: Այդ տարրական կառուցվածքային միավորը, որից կազմված են բոլոր օրգանիզմները կոչվում է բջիջ:
Բջիջը կենդանի օրգանիզմների կառուցվածքային տարրական միավորն է և օժտված է կենդանի օրգանիզմին բնորոշ հատկանիշներով։Կենդանի օրգանիզմները կարող են լինել միաբջիջ՝ բաղկացած ընդամենը մեկ բջջից:
Օրինակ
Բակտերիաները, կապտականաչ ջրիմուռները և այլն:
Կարող են լինել նաև բազմաբջիջ՝ կազմված տարբեր տեսակի բջիջներից.
Օրինակ
Բույսերը, կենդանիները, մարդը:
Բջիջները լինում են բուսական և կենդանական:Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից. գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N):
Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:

Բջջի կառուցվածքը

Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:

Բջջաթաղանթ՝
սահմանազատում է բջջին շրջակայից,
տալիս նրան որոշակի ձև,պաշտպանում միջավայրի ազդեցությունից,
ապահովում շրջակայի հետ նյութերի փոխանակումը:
Ցիտոպլազմա՝
մածուցիկ անգույն զանգված է,
լցնում է բջջի ամբողջ խոռոչը,իր մեջ ընդգրկում է կորիզն ու մնացյալ օրգանոիդները,նրանում ընթանում են բջջի կենսագործունության հիմնական դրսևորումները:
Կորիզ՝
պարունակում է բջջի ժառանգական նյութը,
նրա կիսման արդյունքում առաջանում են մայրական բջջին նման, նույնական դուստր բջիջներ:

Օրգանոիդներ՝
ապահովում են բջջի կենսագործունեությունը՝ շնչառությունը, թթվածնի անջատումը, աճը, զարգացումը և այլն:

Բուսական և կենդանական բջիջներն ունեն որոշակի տարբերություններ՝ պայմանավորված կենսագործունեության առանձնահատկություններով:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին:
Բուսական բջիջներն ունեն բջջահյութով լցված խոռոչներ, որոնք կոչվում են վակուոլներ:
Բուսական բջիջներում գոյություն ունեն պլաստիդներ, որոնք կանաչ, դեղին-կարմիր և սպիտակ գունավորում են հաղորդում բուսական բջջին:Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ։

Հյուսվածքներ

Բջիջների այն խումբը,որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Ցանկացած բույս նույնպես ունի զանազան օրգաններ, որոնք կազմված են մասնագիտացված հյուսվածքներից: Բուսական հյուսվածքները լինում են՝
գոյացնող
ծածկող
հիմնական
փոխադրող
մեխանիկական
Գոյացնող հյուսվածքի բջիջներն անընդհատ բաժանվում են և այդ հատկության շնորհիվ բույսերն աճում են: Բույսերում գոյացնող հյուսվածքը տեղակայված է արմատի ծայրամասում և ցողունի գագաթում:

Ծածկող հյուսվածքը բույսը պաշտպանում է արտաքին աշխարհի անբարենպաստ պայմաններից: Դրանից են կազմված բույսերիՀիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը:

Հիմնական հյուսվածքի բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ: Դրանից են կազմված տերևի, ծաղկի և պտուղների փափուկ մասերը: Հիմնական հյուսվածքում կարող են պաշարվել տարբեր սննդանյութեր, դա հատկապես լավ է երևում գազարի և բազուկի դեպքում:
Փոխադրող հյուսվածքի միջոցով տերևներից դեպի արմատ և արմատից դեպի տերևներ են շարժվում ջուր, շաքար, աղեր և բազմաթիվ այլ նյութեր:

Մեխանիկական հյուսվածքը ամրություն է տալիս բույսի օրգաններին: Այս հյուսվածքի բջիջներն ունեն երկարավուն տեսք և ամուր բջջապատ:

Լրացուցիչ աշխատանք

Պատասխանել հարցերին

  1. Ի՞նչ է բջիջը։Բջիջը բարդ համակարգ է, որը կարող է ստեղծել և խիստ կարգավորված աշխատունակ վիճակում պահպանել իր կառուցվածքներն ու իրականացնել բազմաթիվ քիմիական փոխարկումներ, այդ թվում՝ սպիտակուցների, նուկլեինաթթուների, բազմաշաքարների և այլ միացությունների սինթեզը։ 
  2. Որո՞նք են բջջի բաղադրության հիմնական քիմիական տարրերը։Բոլոր կենդանի օրգանիզմների հիմնական մասը կազմում է քիմականը տարրերը:Դրանք են ազոտը (N),ջրածինը (H2)ածղածինը (c),թթվածին (O2):ԹԹվածինը կազմում է տարրի 98%-ը:
  3. Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։Կորիզավոր բջիջը բաղկացած է բջջաթաղանթից, ցիտոպլզմայից և կորիզից:
  4. Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։Բջջաթաղանթը կատարում է պաշտպանողական դեր: Դրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը: Օրինակ՝ կիտրոնի բջջահյությում պարունակվում է կիտրոնաթթու ։ Բջջաթաղանթի ներքին շերտը պլազմային թաղանթն է։
  5. Ի՞նչ է հյուսվածքը։Հյուսվածք, բջիների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված 4 տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։
  6. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բսւյսերը։բջիջները մտնում են բույսերի բոլոր օրգանների կազմության մեջ:
  7. Կենդանական ի՞նչ հյուսվածքներ գիտեք։Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից (մկանային բջիջ) և միջբջջային նյութից։ Մկանային բջիջների ցիտոպլազմայում կան մանրադիտակային թելիկներ, որոնք կծկվում են և ապահովում մկանի կծկողական գործառույթը։ Մկանային հյուսվածքը լինում է միջաձիգ զոլավոր և հարթ։ Հարթ մկանային հյուսվածքը գտնվում է ներքին օրգաններում, արյան և ավշային անոթների պատերում և մաշկում։
  8. Ո՞ր հյուսվածքն է կատարում բույսի և նրա օրգանների հենարանի դեր։մեխանիկակա հյուսվածքը

Առաջադրանքներ․

1) Թիվը պակասորդով կլորացրե՛ք մինչև տասնորդականները.

ա) 0,9382 ≈ 0,9
բ) 28,2897 ≈ 28,2
գ) 100,5621 ≈ 100,5
դ) 1,0625 ≈ 1
ե) 80,0388 ≈ 80
զ) 6,0999 ≈ 6
է) 200,18 ≈ 100,1
ը) 567,9111 ≈ 567,9
թ) 0,0008 ≈ 0

  1. Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները.

ա) 7,8932 ≈ 7,9
բ) 85,0639 ≈ 85,07
գ) 0,1111 ≈ 0,12
դ) 0,9999 ≈ 1
ե) 65,6788 ≈ 65,68
զ) 721,8957 ≈ 721,9
է) 2,3845 ≈ 2,39
ը) 18,0936 ≈ 18,1
թ) 55,6009 ≈ 55,61

 

3)Գրե՛ք այն բոլոր թվանշանները, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կլորացումը ճիշտ կատարված կլինի․

2,663≈ 2,66

բ) 0,32 ≈ 0,3

18,6 ≈ 18,55

25,035 ≈ 25,04

7,5 ≈ 7,55

800,001 ≈ 800

4) Հաշվե՛ք և պատասխանը կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․

ա)0,377 + 3,409 — 2,1006 =3,786-2,1006=1,6854=1,69

բ)12,4589 — 6,27 + 1,395 =6,1889+1,395=7,5839=7,58

գ)4,5 + 0,3796 + 1,225 =4,8796+1,225=6,1046=6,1

դ)0,1 — 0,01 — 0,001 =0,001=0,089=0,1

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Թիվը հավելուրդով կլորացրե՛ք մինչև հարյուրերորդականները․

ա)7,8932=7,8

բ)85,0639=85,0

գ)0,1111=0,1

դ)0,9999=0,9

ե)65,6788=65,6

զ)721,8957=721

է)2,3845=2,3

ը)18,0936=18,0

թ)55,6009=55,6

2)Աղյուսակում գրված թվերը կլորացրե՛ք մինչև տվյալ կարգը․

 

 

Հայկական աշխարհակալության սահմանները: Ք. ա. 95–70 թթ. ընթացքում՝ ընդամենը քառորդ դարում, Տիգրան Մեծը ստեղծեց հզոր մի աշխարհակալություն: Նրա տերության սահմանները և ազդեցության ոլորտները ձգվում էին Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս: Հայոց տերությունը` գերիշխանության ներքո գտնվող երկրներով և քաղաքակաբ ազդեցության ոլորտներով հանդերձ, կազմում էր մի ահռելի տարածք: Այն 10 անգամ ավելի մեծ էր, քան բուն Մեծ Հայքի թագավորությունը:

Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար:

Տիգրան Մեծի հիմնած բնակավայրերը։ Ք. ա. 80-ական թթ. Հայաստանի մայրաքաղաք Արտաշատը հայտնվել էր Տիգրան Մեծի աշխարհակալության հյուսիսում: Մեծ տիրակալը կարող էր նոր մայրաքա ղաք հռչակել նվաճված երկրների որևէ խոշոր քաղաք, սակայն դա դեմ էր հայրենապաշտ արքայի սկզբունքներին: Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը: Փաստորեն, դեռևս պատանդության շրջանում նա մշակել էր աշխարհակալության հասնելու ծրագիր` որոշելով նաև ապագա մայրաքաղաքի տեղը: Տիգրանակերտում էլ կատարվեց նրա թագադրությունը: Տիգրանակերտ մայրաքաղաքը շրջապատված էր 50 կանգուն, այսինքն 25 մետր բարձրությամբ պարսպով: Ուներ անառիկ միջնաբերդ, պալատ, թատրոն, պարտեզներ, այգիներ և որսատեղիներ: Այն ժամանակի աշխարհի մեծագույն քաղաքներից էր: Հռոմեացի պատմիչի վկայությամբ` հայերը սիրով և արագորեն ծաղկեցրել են նոր մայրաքաղաքը: Եվ դա արել են «հանուն արքայի նկատմամբ տածած սիրո և հարգանքի»:
Հայոց տիրակալը կառուցեց երկրի համար կենսական նշանակություն ունեցող Արքունի պողոտան, որը կապում էր հին մայրաքաղաք Արտաշատը Տիգրանակերտին:

Մայրաքաղաքից բացի` Տիգրան Մեծն իր անունով հիմնադրել է ևս 6 բնակավայր: 2006թ. հայ հնագետները հայտնաբերեցին Արցախի Տիգրանակերտը:

Հարցեր և առաջադրանքներ

1. Ներկայացրե՛ք Տիգրան Մեծի տերության սահմանները:

տերության սահմանները Եգիպտոսից ու Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան, Կովկասյան լեռներից և Կասպից ծովից մինչև Պարսից ծոց և Հնդկական օվկիանոս:

  1. Որքան էր Տիգրան Մեծի բանակի թիվը:Հռոմեացի պատմիչների տեղեկությունների համաձայն Տիգրան Մեծի բանակի կազմը հասնում էր 300 հազարի: Դրա մեջ ընդգրկված էին նաև նվաճված երկրների բանակները: Բուն հայկական զորքը կազմում էր շուրջ 120 հազար
  2. Համեմատե՛ք հայոց երկու մեծ տիրակալներին` Արգիշտի I-ին և Տիգրան II Մեծին:Նրանք երկուսնել հզոր տերություներ են ստեղծել, գրավել մի շարք երկրներ և տարածքներ։Հայկական տերությունը ծաղկունք է ապրել տնտեսապես։Երկուսի օրոք բանակը հզոր է եղել։Ունեցել ենք շատ ինքնատիպ և յուրօրինակ  մշակույթ։
  3. Ե՞րբ և որտե՞ղ կառուցեց Տիգրան Մեծն իր նոր մայրաքաղաքը:
    Նկարագրե՛ք մայրաքաղաք Տիգրանակերտը:Նոր մայրաքաղաք Տիգրանակերտը հիմնվեց մի վայրում, որը և՛ հայոց հողում էր, և՛ համեմատաբար կենտրոնական դիրք էր գրավում տերության մեջ: Դա այն վայրն էր, որտեղ Ք. ա. 95 թ. թագադրվել էր արքայազն Տիգրանը:

 

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Հռոմեա–հայկական
պատերազմը:
 Ք. ա. 71 թ. Պոնտոսի արքա Միհրդատ VI–ը, Հռոմի դեմ մղված հերթական պատերազմում պարտվելով, փախավ Հայաստան: Նրան հետապնդող հռոմեացի զորավար Լուկուլլոսը չհանդգնեց անցնել սահմանը, այլ պատվիրակներ ուղարկեց` պահանջելով հանձնել Հռոմի ոխերիմ թշնամուն: Տիգրան Մեծը, սակայն, մերժեց հռոմեացիներին և չհանձնեց իր դաշնակցին ու բարեկամին: Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: Ավելին` հայոց զորքերի օգնությամբ` Միհրդատ Եվպատորն ազատագրեց Պոնտոսը` այնտեղից ևս դուրս մղելով հռոմեացիներին:
Պաշտոնազրկված Լուկուլլոսի փոխարեն Ք. ա. 66 թ. Արևելք եկավ հռոմեացի զորավար Պոմպեոսը: Նա կարողացավ դաշինք կնքել Տիգրան Մեծի դեմ ըմբոստացած Պարթևստանի հետ: Դաշինքի համաձայն Յռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը: Հայաստանում պարթևները պարտվեցին և փախուստի դիմեցին: Ճիշտ է, Տիգրան Մեծը կրկին հաղթեց պարթևներին, սակայն նա կորցրել էր իր դաշնակից Պոնտոսին:

Արտաշատի պայմանագիրը։ Հայաստանը մնաց մենակ՝ ընդդեմ Հռոմի և Պարթևստանի: Սկսվեցին բանակցություններ Հռոմի և Հայաստանի միջև: Ք. ա. 66 թ. Արտաշատում Տիգրան Մեծի ու Պոմպեոսի կողմից ստորագրվեց հայ–հռոմեական հաշտության պայմանագիր: Հայաստանը հօգուտ Հռոմի հրաժարվեց իր նվաճումներից: Մեծ Հայքը ճանաչվեց «Հռոմեական ժողովրդի բարեկամ և դաշնակից», ինչը ենթադրում էր ռազմական փոխօգնություն:

Առաջին հայացքից անհասկանալի թվացող այս քայլը բացատրվում է Տիգրան Մեծի հայրենապաշտությամբ: Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի:

Մեծ տիրակալի դասերը: Ինչո՞ւ Տիգրան Մեծը գնաց նման զիջումների: Չէ՞ որ նա հաղթել էր հռոմեացիներին Ք. ա. 69-68 թթ. լուկուլլոսյան պատերազմում, Պոմպեոսի հետ բախում չէր ունեցել, իսկ պարթևներին հերթական անգամ պարտության էր մատնել Ք. ա. 66 թ.։

Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ե՞րբ սկսվեց հռոմեա–հայկական պատերազմը: Ի՞նչ դեպքեր էին նախորդել դրան:Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից 

    2․Ե՞րբ են տեղի ունեցել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը: Համեմատե՛ք դրանք:

    Հռոմեական բանակը Ք.ա. 69 թ. գարնանը Լուկուլլոսի գլխավորությամբ մտավ Հայաստանի տարածք: Նույն տարվա հոկտեմբերին հռոմեացիները հաջողության հասան Տիգրանակետի մոտ տեղի ունեցած ճակատամարտում: Սակայն Ք.ա. 68 թ. հայերը ջախջախեցին հռոմեական բանակը Արածանիի ճակատամարտում և թշնամուն դուրս քշեցին Հայաստանից: 

    3․Ինչպես ավարտվեց Լուկուլլոսի արշավանքը Հայաստան:

    Դաշինքի համաձայն Յռոմը պետք է պատերազմ սկսեր Պոնտոսի դեմ, իսկ Պարթևստանը Հայաստանի: Նույն թվականի գարնանը հռոմեացիները գրավեցին Պոնտոսը:Պոմպեոսը ե՞րբ եկավ Արևելք: Ի՞նչ քայլեր նա ձեռնարկեց:

    4.Ինչո՞ւ Արտաշատի պայմանագրով Տիգրան Մեծը կատարեց մեծ զիջումներ:Երբ մահացավ Տիգրան Մեծը:Բնորոշեք նրան իբրև տիրակալի:Պատերազմը շարունակելու դեպքում Հայաստանը միայնակ պետք է կռվեր ընդդեմ Հռոմի և Պարթևստանի, այլ կերպ ասած` ընդդեմ ամբողջ աշխարհի: Տիգրան Մեծը մահացավ Ք. ա. 55 թվականին 85 տարեկան հասակում: Նա սերունդների հիշողության մեջ մնաց որպես հզորագույն և հայրենապաշտ տիրակալ։

Գործնական աշխատանք, 6-րդ դասարան

  1. Նշիր այն բառը, որն հոմանիշ է փակագծերում տրված դարձվածքին.
    ա. մարզվել, զինվել, սպառնալ, տրորել (սուր ճոճել)
    բ. սսկվել, հագենալ, բավարավել, չարախոսել (բերանը ջուր առնել)
    գ. խրատել, մտապահել, նշանել, ականջին օղ դնել, (ականջին օղ անել)
    դ. վերացնել, սիրաշահել, վրդովվել, հագենալ, (սիրտը առնել)
    ե. եռանդագին, մոլեգնած, մարած, շիկացած, (կրակ կտրած)
    զ. անտեսել, պաշարել, կուտակել, հանգցնել, (ականջի ետևը գցել)
  2. Բառաշարքում ընդգծիր պարզ բառերը:
    Կարգ, կատակ, անտեր, կապիկ, վազք, գարուն, տկար, կարիճ, քերիչ, գերան, բարձ, շարան, դիրք, պատճառ, արդուկ, շահույթ, հրաման, հատիկ, հյութ, հնչյուն,  կաղնուտ, ականջ, օրորոց, մրջյուն:
  3.  Բառաշարքում ընդգծիր անհոդակապ բառերը, ինքդ լրացրու շարքը ևս 5 բառով:Ծանրակշիռ, բազմերանգկեսբերան, խաղակես, մարգարտաշար, նախօրոք, սեպագիր,  ընդառաջջրամբար, նկարագիր, աներորդի, մարդամոտ, մայրցամաքոսպապուր,
  1. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ բայերի 6 զույգ: 
    Սփրթնել, ծաղրել, սարսափել, աղաչել, գունատվել, սաստկանալ, հեգնել, ուժեղանալ, իշխել, ահաբեկվել, աղերսել, տիրել:
    Սփրթնել – գունատվել
    Ծաղրել – հեգնել
    Սարսափել – ահաբեկվել
    Աղաչել – աղերսել
    Սաստկանալ – ուժեղանալ
    Իշխել – տիրել
  2. Բառաշարքում առանձնացրու հոմանիշ ածականների 6 զույգ:
    Լուռումունջ-լռելյայն, ազնիվ-քաջ, մեծամիտ-գոռոզ, չնաշխարհիկ-չքնաղ, սրտացավ, անկեղծ, խիզախ-քաջ, գթասիրտ-գորովագութ:

Բառաշարքում առանձնացրու հոմանիշ գոյականների 6 զույգ:

Վախ, դրացի, մրրիկ, երկյուղ, երանգ, տրտմություն, փոթորիկ, կասկածանք, գույն, տարակուսանք, հարևան, թախիծ:

1.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

Սիրուն-տգեղ

Լավ-վատ

Մեծ-փոքր

Ներքև-վերև

Ուշադիր – անուշադիր

Բարեկամ – թշնամի

 

2.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

 

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

 

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լիքըն է միջատներով:

 

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը այլ աղմուկի աշխարհ է:

 

3.Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

 

Անպտուղ ծառը կկտրեն, պտղավոր ծառին քար կգցեն:

 

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

 

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

 

Թացն էլ չորի հետ վառվում է:

 

Կաթի հետ մտածը հոգու հետ դուրսը:

 

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

 

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

Ответьте на вопросы по образцу.
Образец: Чья это книга? (сестра) – Это книга сестры.
1. Чей это карандаш? братa 2. Чья это сумка? сестрйонки 3. Чей это портрет?
бабушкин 4. Чья это тетрадь? Карена 5. Чьё это пальто? Анны 6. Чей это дом?
(дяды)

Допишите предложения.
1. Это велосипед (мойево младшва брата. 2. Это собака (мойей соседки) 3. Это
фотоаппарат (мой товарищи). 4. Это книга (твоей подруги). 5. Это машина (мойей
дяди). 6. Это очки (мойей бабушки).

Допишите предложения по образцу.
Образец: У меня есть книги о животных, а у моего друга таких книг нет.
1. У меня есть братья, а у Артура сестра 2. У меня есть собака, а у Армине кошка 3. У
Сурена есть аквариум, а у Кости зоопарк 4. У моей сестры много поздравительных
открыток, а у Лены листев 5. У Артура есть компьютерные игры, а у Ашота книги 6. У
акулы много зубов, а у кита балшой рот

Վահան Թոթովենց. Մարանը

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։

Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։

Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս

Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։

Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։

Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․

Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։

Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։

Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։

Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։

Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։

Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։

Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։

Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։

— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։

Մարանը վրնջում էր։

— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։

Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։

— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։

Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։

Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։

Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։

— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։

Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։

Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։

Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։

Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։

Մայրս ասում էր հորս․

— Հաջի էֆենդի, կենե  տունը եղավ տուն։

Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։

Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։

Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։

Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։

Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։

Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։

Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:սմբակ-եզան,միխրճվել-Սուզվել,սաթ-էլեկտրոն,ողորկ-անհարթ
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:

 

Սիրեմգը քըզի․․․

— Սիրում եմ քեզ․․․

3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:շ

Շուն-Շունը գորշ գայլի ենթատեսակներից է, աշխարհում ընտելացված ամենատարածված կենդանիներից։ Առաջին ընտելացված կենդանին է։ Առաջին մասամբ ընտելացված շները գոյություն են ունեցել ավելի քան 33 000 տարի առաջ։ 

թիթեռ-Տեսակների մեծ մասին բնորոշ է հատուկ մասնագիտացած ծծող տիպի բերանային ապարատը՝ կնճիթիկով, որը ձևավորվել է երկարացած ստորին վերջույթներից։ Թիթեռների ձևերն ու չափերը բազմազան են՝ 2մմ-ից[1] մինչև 28 սմ[2][3]։

իմ սիրելի կենդանին

Մեծ պանդան ունի 1.2-1.5 մ երկարություն և 30-170 կգ քաշ։ Ի տարբերություն այլ արջերի՝ ունի բավականին երկար պոչ (մինչև 15սմ)[4]։ Մարմինը մեծ է, ծածկված խիտ սպիտակ մորթիով, աչքերի շուրջ սև բծերով և սև թաթերով։ Հետևի կարճ, հաստ թաթերը ունեն սուր եղունգներ։ Ներբաններին և յուրաքանչյուր մատի հիմքում լավ զարգացած են մերկ բարձիկները, որոնք հեշտացնում են հնդկեղեգի հարթ ցողուններ բռնելը։

Անունը չինարեն նշանակում է «Սև-սպիտակ կատու-արջ»։

• Մարմնի չափերը։ 1,2-1,5 մ

• Մարմնի զանգածը։ 30-170 կգ[5]

• Էգերը հիմնականում ավելի փոքր են։

• Մորթին սև ու սպիտակ է։

• Չորսոտանի կենդանի է։

• Ամեն մի ոտք ունի 6 մատ։

• Ունի 42 հզոր ատամներ։

5. Ընդգծիր համեմատությունները:

սև էր, ինչպես սև սաթը

Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։

Սելևկյան պետության միացումը: Հզոր Պարթևստանի ջախջախումից հետո Տիգրան Մեծը դարձավ իր ժամանակի աշխարհի հզորագույն տիրակալներից մեկը: Նրա հետ դաշնակցեցին Միջին Ասիայի որոշ ցեղեր, որոնք պատերազմի ժամանակ զորք էին տրամադրում հայոց տիրակալին:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան: Դրանով հայկական տերությունը սահմանակից դարձավ Սելևկյան պետությանը: Վերջինս երկարատև՝ երկպառակտչական պատերազմներից չափազանց թուլացել էր:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի: Այն Սելևկյան պետությունը, որ երկար ժամանակ պայքարում էր Հայաստանին գերիշխելու համար, իր խնդրանքով մտավ Հայաստանի տիրապետության տակ:

Միջերկրականի արևելյան ծովափի նվաճումը: Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը: Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

Իրենց հմտությամբ հայտնի կիլիկյան ծովագնացներին Տիգրան Մեծը հանձնարարեց վերահսկել Միջերկրական ծովի արևելյան շրջանները:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն: Այդ քաղաքների թվում էր նաև Բերիթը (Բեյրութ): Ի նշան շնորհակալության քաղաքներն իրենց օրացույցները սկսեցին հաշվել այդ թվականից, որը նշվում էր նաև իրենց քաղաքային դրամների վրա:

Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր: Սակայն Ք. ա. 72 թ. նա ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

Ինչպես վկայում է հույն պատմիչ Ապպիանոսը, բոլոր երկրները, մինչև Եգիպտոս, ենթարկվեցին Տիգրան Մեծին: Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր: Դեռևս Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Հարցեր և առաջադրանքներ.

  1. Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:Սելևկյան պետությունը
  2. Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:Սելևկյան պետությունը երկար պատերազմներից հետո թուկացել էր և դրա համար որոշում է իր երիկիր հրավիրել այլ երկրի թագավորի։ Նրանք ընտրում են հայոց թագավորին։ Ք.ա.84 Տիգրան Մեծը դարձավ Սելևկյան թագավոր։
  3. Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:Սելևկյան պետության խաղաղ նվաճումից հետո Տիգրան Մեծը շարունակեց իր հաղթարշավը:
  4. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:Փյունիկյան քաղաքներին Տիգրան Մեծը շնորհում է ազատություն, այսինքն ինքնավարություն։
  5. Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:Միջերկրական ծովի արևելյան ափի հարավային մասին տիրելու համար բուռն պայքար ծավալվեց Ք. ա. 70-ական թվականներին: Տիգրան Մեծի գլխավոր հակառակորդը Նաբաթեայի թագավորությունն էր:
  6. Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր։

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը: բարձրացնել-բարձրացրեց,ենթադրեց-ենթադրել,պնդեց -պնդել,ասաց-ասել,հեռանում են-հեռանալ,ջնջվում է-ջնջվել

շփոթված – շփոթվել
թոթվեցին – թոթվել
մտածել – մտածել
ասաց – ասել
վիճում – վիճել
մեծանում – մեծանալ
հեռանում – հեռանալ
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
ենթադրել – կարծել, համարել
պնդել – պահանջել, ստիպել
իշխել – կառավարել
արտաբերել – արտասանել, հնչել
թոթվել – թափահարել, թափ տալ
ջնջել – մաքրել, սրբել
շշնջալ – փսփսալ, մրմնջալ
ստիպել – հարկադրել, պարտադրել
գոռալ – գոչել, աղմկել, գոռալ
վիճել-կռվել
շփոթվել-խառնվել,մոլորվել
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ-առաջանալ, խիտ-խտանալ, խոր-խորանալ, նոսր-նոսրանալ, մահ-մահանալ, կույր-կուրանալ, բազում-բազմանալ, ուրախ-ուրախանալ, ծեր-ծերանալ, գեղեցիկ-գեղացկանա, վախ-վաղենալ, կամ-լինել, մոտ-մոտենալ, հաս-հասնել, անց-անցնել, հագ-հագնել, թիռ-թռնել, սառ-սառել, կիպ-կպնելլ, տես-տեսնել:

Ինչո՞ւ են մարդիկ վիճելիս բարձրացնում ձայնը, 22.04

Մի անգամ Ուսուցիչը աշակերտներին հարցրեց.

– Ինչո՞ւ են մարդիկ վեճերի ժամանակ բարձրացնում ձայնը:

– Երևի նրանք կորցնում են հանգստությունը,- ենթադրեց աշակերտներից մեկը:

– Բայց ինչո՞ւ ձայն բարձրացնել, եթե 2-րդ մարդը կանգնած է կողքիդ,- կրկին պնդեց Ուսուցիչը:
Աշակերտները շփոթված թոթվեցին ուսերը: Ակնհայտ էր, որ այդ մասին նրանք չեն մտածել: Այդ ժամանակ Ուսուցիչն ասաց.
– Երբ մարդիկ վիճում են, և նրանց դժգոհությունը մեծանում է, նրանց սրտերը հեռանում են միմյանցից, ու դրա հետ միասին՝ հեռանում են նաև նրանց հոգիները, և որպեսզի միմյանց լսեն, նրանք ստիպված բարձրացնում են ձայնը: Եվ ինչքան նրանց բարկությունն ու չարությունը մեծ է, այնքան բարձր են նրանք գոռում: Իսկ երբ մարդիկ սիրահարված են լինում, նրանք ձայն չեն բարձրացնում, այլ շատ ցածր են խոսում, քանի որ նրանց սրտերը շատ մոտ են գտնվում իրար, իսկ նրանց միջև եղած հեռավորությունը ջնջվում է: Իսկ երբ մարդկանց սերն է իշխում, նրանք անգամ չեն խոսում, շշնջում են, իսկ երբեմն էլ ոչ մի բառ պետք չի լինում միմյանց հասկանալու համար. նրանց աչքերն ամեն ինչ ասում են: Մի մոռացեք, որ վեճերը ձեզ հեռացնում են միմյանցից, իսկ բարձր արտաբերված խոսքերն այդ հեռավորությունը մեծացնում են մի քանի անգամ: Մի չարաշահեք այն, քանի որ կգա մի օր, երբ այդ հեռավորությունն այնքան մեծ կլինի, որ հետդարձի ճանապարհն այլևս չեք գտնի:

Առաջադրանք:
1.Տեքստից դուրս գրիր բոլոր բայերը և կազմիր ուղիղ ձևերը:
Օրինակ՝ հարցրեց-հարցնել
2.Բառարանի օգնությամբ գրիր տրված բայերի հոմանիշները:
Ենթադրել-
պնդել-
իշխել-
արտաբերել-
թոթվել-
ջնջել-
շշնջալ-
ստիպել-
գոռալ-
վիճել-
շփոթվել-
3.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ` բարձր — բարձրանալ:
Առաջ, խիտ, խոր, նոսր, մահ, կույր, բազում, ուրախ, ծեր, գեղեցիկ, վախ, կամ, մոտ, հաս, անց, հագ, թիռ, սառ, կիպ, տես: