Կատարիր առաջադրանքները

1․Տրված բառերից առանձնացրու ածականները․

Միրգ, կտրիճ, ձերբակալել, կախարդանք, հիշաչար, տասնհինգ, խիզախ, անօթևանդժգույն, վեցվեց, երգիչ,  քայլել, մաքրել, հնազանդվել, նպատակ, մարզիկ, չորս, ամիս, իրադարձություն,  ծանոթություն, վազել, թերևս, բայց:

2․Տրված բառերը դարձրո՛ւ ածականներ՝  

հմայել-հմայիչ, վախենալ-վախկոտ, երազ-երազկոտ, գրավել-գրավիչ:

3. Դո՛ւրս գրիր ածականները։

Այս գետի ափին, այս ուռենու տակ
Իմ մանկությունն է անցել երազուն,
Խաղացել է նա գետում այս հստակ,
Ոսկի է փնտրել այս տաք ավազում։
Նա թառել է այս ծառերին դալար,
Երկյուղով մտել այրերը այս մութ
Ու կածաններում այս օձագալար
Թափառել է նա մինչև մայրամուտ։
Եվ իր ծիծաղի ալիքներն է ջինջ
Տվել նա մի օր ջրերին այս խենթ,
Որ ուրախ երգով տարել ամեն ինչ
Ու, սակայն, ոչինչ չեն բերել էլ ետ։

4․Գրիր տրված գոյականներից յուրաքանչյուրին բնորոշող երեք ածական։
Մայրիկ-գեղեցիկ, բարի, սիրելի, այգի-սիրուն, ծաղկավուն, գեղեցիկ,  ուսուցչուհի- սովորեցնող, բարի, խելացի,  գիրք-սովորող, հետաքրքիր, , գորգ-գունավոր, փափուկ,գեղեցիկ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *