Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, կրոնական կառույց Հայաստանի Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ Արագածոտնի թեմի առաջնորդանիստ եկեղեցին (1996 թվականից)։ 443 թվականին կառուցել է իշխան Վահան Ամատունին՝ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի վրա։

1639–1645 թվականներին Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսը հիմնովին նորոգել է եկեղեցին։ 19-րդ դարում Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին վերստին եղել է խարխուլ և վթարային վիճակում, ուստի 1850 թվականին Ներսես Ե Աշտարակեցին կոնդակով դիմել է Սինոդին՝ եկեղեցին նորոգելու առաջարկով։ 1860 թվականին Միքայել ՆալբանդյանըՀնդկաստան մեկնելուց առաջ, ուխտի է եկել Օշական, և եկեղեցու անմխիթար վիճակը տեսնելով, բանաստեղծությամբ իր վիշտն ու դառնությունն արտահայտել։

1668–1672 թվականներին եկեղեցու վերակառուցման համար Գրիգոր վարդապետի ղեկավարությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել։ 1872 թվականին Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցին կոնդակով հայ ժողովրդին կոչ է արել՝ նյութապես սատարել եկեղեցու վերակառուցմանը։ 1873–1879 թվականներին օշականցիների մասնակցությամբ Սուրբ Մոսրոպ Մաշտոց եկեղեցին հիմնովին վերակառուցվել է և 1879 թվականի հոկտեմբերի 21-ին օծվել։ Փաստորեն նոր եկեղեցի է կառուցվել, նոր հորինվածքով (մինչև 20-րդ դարը դեռևս պահպանված են եղել նախկին շենքի պատերի հետքերը, արևելքում՝ արտաքուստ բազմանիստ Ավագ խորանով)։ Նոր եկեղեցին թաղածածկ դահլիճ է՝ երեք թաղակիր կամարներով, ձվաձև հատակագծով Ավագ խորանի երկու կողմերում՝ ուղղանկյուն ավանդատներով։ Արտաքին ճակատները զարդարված են դեկորատիվ կամարաշարով։ Ավագ խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է (443). ուղղանկյուն թաղածածկ խուց է, արևելքում՝ խորշով, հյուսիսից և հարավից՝ մուտքերով (հյուսիսը փակվել է, իսկ հարավը բացվել է դեպի ավանդատուն)։

Արագածոտնի մարզ

ՀՀ Արագածոտնի մարզը իր աշխարհագրական դիրքով, տնտեսական եւ քաղաքական, պաշտպանական նշանակությամբ, բնակլիմայական պայմաններուվ միշտ էլ կարեւոր դեր է ունեցել հայոց պատմության բոլոր ժամանակներում:Արագածոտնի մարզը գտնվում է Հայաստանի արևմտյան մասում։

Մարզում պահպանվել են դեռևս նախնադարյան մարդու բնակության, կիկլոպյան ամրոցների հետքեր, պաշպանական ու պաշտամունքային հնադարյան բազմաթիվ կառույցների մնացորդներ:

Մարզը երեք կողմից շրջապատված է լեռներով, որոնցից մեկը Հայաստանի ամենաբարձր լեռնագագաթ Արագածն է (4,090 մ): Արագածոտնի մարզկենտրոնը և ամենամեծ քաղաքը Աշտարակն է։

Արագած լեռ
Արագածի անվան ծագումը կապվում է Հայկի որդի Արամանյակի հետ: Մեկ այլ վարկածով՝ Արագածը կոչվել է Արա աստծո անունով և նշանակում է Արայի գահ: Լեռը Հարավային Կովկասի ամենաբարձր գագաթն է և մշտակապես գտնվում է լեռնագնացների և բնագետների ուշադրության կենտրոնում: Լեռան գագաթից կարելի է տեսնել Փոքր և Մեծ Կովկասի լեռնաշղթաների մեծ մասը:

Արագածը հայտնի է իր եզակի բնությամբ՝ ալպիական մարգագետիններով և սառնորակ աղբյուրներով։ Հեռավոր անցյալում լեռան վրա հրաբխի ժայթքումից առաջացած խառնարանը՝ աշխարհի ամենամեծ խառնարաններից է։ Արագած բարձրանալու լավագույն ժամանակը հունիսից օգոստոս ընկած ժամանակահատվածն է, երբ լեռնային արահետները չոր են և անվտանգ: Ձմռանը, երբ լանջերը ծածկված են ձյունով, միայն պրոֆեսիոնալ լեռնագնացներն են դահուկներով հաղթահարում բարձունքը։

Վերջին տարիներին Հայաստանում ակտիվորեն զարգանում է արշավային զբոսաշրջությունը: Զարմանալի չէ, որ այս «լեռնային կղզին» անդիմադրելի է նրանց համար, ովքեր սիրում են բարձունքներ նվաճել:

Արագածոտնի մարզի տեսարժան վայրերը

Մարզը կարող է պարծենալ այնպիսի անձեռնմխելի և կիսավեր միջնադարյան հուշարձաններով, ինչպես Ամբերդի ամրոցը, միջնադարյան վանքեր Սաղմոսավանքը և Հովհանավանքը: Հայոց այբուբենի հիմնադիր Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը գտնվում է Օշական գյուղում՝ Արագածոտնի մարզկենտրոնից ոչ հեռու: Հայերի համար այս վայրը հանդիսանում է ազգային սրբատեղի:

Արագածոտնի մարզում է գտնվում նաև Բյուրականի հայտնի աստղադիտարանը, որը հիմնադրել և ղեկավարել է ականավոր հայ գիտնական և աստղագետ Վիկտոր Համբարձումյանը։

Աշտարակ

Աշտարակը Արագածոտնի մարզի վարչական կենտրոնն է: Այն գտնվում է Քասաղ գետի ձախ ափին։ Քաղաքի անվանումը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում: Քաղաքը գտնվում է Երևանին մոտ, այնպես որ շատ հեշտ է այնտեղ հասնել մեքենայով կամ տաքսիով:

Աշտարակի տեսարժան վայրերը
Առաջին վայրը, որը հարկավոր է այցելել Աշտարակում՝ գլխավոր հրապարակն է: Այնտեղ է կանգնեցված Ներսես Աշտարակեցու գեղեցիկ արձանը: Վերջերս հրապարակի կենտրոնում տեղադրվել են նաև ծառերի տեսքով գեղեցիկ շատրվաններ: Հրապարակի հարևանությամբ է գտնվում հայ մեծ արձակագիր Վարդգես Պետրոսյանի արձանը:

Աշտարակում է գտնվում Պերճ Պռոշյանի տուն-թանգարանը։ Եվ, իհարկե, Աշտարակի ամենահիասքանչ տեսարժան վայրերից են կիրճի եզրին ծվարած Կարմրավորի, Ծիրանավորի և Սպիտակավոր երեք հնագույն եկեղեցիները։Քաղաքի ամենահին տները գտնվում են այս հատվածում:

Talin town.jpg

Թալին

Թալին քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզում։ Երևան քաղաքից 68 կիլոմետր հեռավորության վրա։
Քաղաքային համայնք Թալինի տարածաշրջանում։ Նախկինում եղել է Թալինի շրջանի վարչական կենտրոնը։ Նախկինում ունեցել է Թալինա, Թալին Մեծ, Թալին Վերին, Թալնո ոտն, Հայի Թալին, Տալին անվանումները։ Թալին է վերանվանվել 1978 թվականին։ 1964 թվականից դարձել է քաղաքատիպ ավան, իսկ 1995 թվականի վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։Թալին քաղաքի քաղաքապետ դարձավ Գուրգեն Գրիգորյանը աշխատելով մինչև 2002 թվականը, նրան հաջորդեցին ևս երկու քաղաքապետ։ Երևան քաղաքից գտնվում է 68 կմ հեռավորության վրա, մարզկենտրոնից՝ 48 կմ։ Այստեղով է անցնում Երևան-Գյումրի միջպետական նշանակության ավտոմայրուղին։

Հնում մտել է Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի մեջ։ Հնագիտական պեղումներից պարզվում է, որ Թալինը բնակելի է եղել մ.թ.ա. 2-րդ հազարամյակում, իսկ ըստ Թովմա Արծրունու «Պատմության», Թալինը հիմնադրել է Անանիոս Բագրատունի իշխանի կողմից 9-10-րդ դարերում։ Այն Թալինա անունով հիշատակվում է Պտղոմեոսի կողմից՝ 2-րդ դար։

Սկսած 7-րդ դարից հաճախ հիշատակվում է, երբեմն որպես գյուղ, երբեմն էլ որպես ավան կամ քաղաք։ Քաղաքում կառուցված է Սբ. Աստվածածին կամ Փոքր եկեղեցին, որը կառուցվել է 689 թվականին Ներսեհ պատրիկ Կամսարական իշխանի կողմից։ Քաղաքից հարավ գտնվում է միջնադարյան քարավանատունը, բերդը։ Ըստ ուսումնասիրությունների, բերդը կառուցվել է 7-րդ դարում Կամսարական նախարարական տոհմի ներկայացուցիչների կողմից։ Բերդի նշանակությունը մեծ է եղել 16-րդ դարից սկսած, երբ թուրք-պարսկական պատերազմների ժամանակ այն արևմուտքից պաշտպանել է Երևանի մատույցները։
Թալինի մասին կան տարբեր ավանդություններ։ Օրինակ մի Թալին անունով աղջկա մասին։ Ասում են եղել է մի Թալին անունով աղջիկ, որը եղել է արքայադուստր։ Նա սիրել է մի գյուղացի տղայի։ Նրա հայրը ուզում էր, որ իր արքայադուստր աղջիկը ամուսնանա մի արքայազնի հետ։ Հայրը աղջկան ամուսնացնում է արքայազնի հետ։ Աղջիկը չի ներում հոր արարքը և իրեն ժայռից գցում է ցած։

Վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Գտնվում է Թալին քաղաքի հյուսիսային մասում: Համալիրը բաղկացած է Կաթողիկե և բազիլիկ եկեղեցիներից, պալատական կառույցից և գերեզմանոցից:

Կաթողիկե եկեղեցի (կամ Թալինի մեծ տաճար): Կառուցումը վերագրվում է Կամսարական իշխաններին: Տաճարի մասին պատմական, վիմագրական տեղեկություններ չեն պահպանվել: Ըստ ճարտարապետական առանձնահատկությունների վերլուծության, Կաթողիկեն թվագրվում է VII դ.: Ունի հինգ մուտք՝ մեկը արևմուտքից, երկուական՝ հյուսիսից և հարավից: Կառուցված է սև և կարմիր սրբատաշ տուֆ քարով: Կաթողիկեն առանձնանում է իր արտաքին հարուստ դեկորատիվ հարդարանքով՝ լուսամուտների քանդակազարդ պսակներով, քիվերով, արևմտյան ճակատի ինքնատիպ լուծումով: Տաճարի ներսում պահպանվել են որմնանկարչության մնացորդներ, որոնց պատվիրատուն Մովսես Եկեղեցապանն է, ինչի մասին վկայում է եկեղեցու ներսում պահպանված արձանագրությունը:

 

 

Ավանդազրույցը պատմվում է հայոց հին ժողովրդական վեպում՝ «Վիպասանքում»: Ստեղծվել է հավանաբար մ. թ. ա. II–I դարերում: Ըստ այդ զրույցի՝ ալանները (ներկայիս օսերի նախնիները) կողոպուտի նպատակով ներխուժել են Հայաստան: Հայոց Արտաշես արքան դուրս է եկել նրանց դեմ պատերազմի: Ալանները փոքր-ինչ հետ են քաշվել և անցել Կուր գետի մյուս ափը: Արտաշեսը կռվի ժամանակ գերել է ալանների արքայազնին, նրանց թագավորը ստիպված հաշտություն է խնդրել՝ խոստանալով այլևս չասպատակել Հայոց աշխարհը: Արտաշեսը մերժել է նրան: Ալանների չքնաղ արքայադուստր Սաթենիկը եղբորը փրկելու համար եկել է գետափ և ձայն տվել հանդիպակաց ափին գտնվող Արտաշեսին.

Քե՜զ եմ ասում, քա՜ջ այր Արտաշես,

Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,

Եկ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝

Տո՜ւր պատանուն,

Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ դյուցազունները

Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից

Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն

Եվ հավերժ թշնամություն

Երկու քաջ ազգերի մեջ հաստատեն:

Արտաշեսը, լսելով այդպիսի իմաստուն խոսքեր և տեսնելով գեղեցիկ արքայադստերը, սիրահարվել է նրան: Նա անմիջապես իր դայակ Սմբատ Բագրատունուն ուղարկել է ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը՝ խոստանալով հաշտություն կնքել և նրա գերված որդուն վերադարձնել: Ալանաց թագավորը, ըստ իրենց սովորության, գլխագին է պահանջել դստեր համար, որի պատճառով Արտաշեսը որոշել է փախցնել Սաթենիկին.

Հեծավ արի արքա Արտաշեսը

գեղեցիկ Սևուկ նժույգը

Եվ հանեց ոսկեօղ շիկափոկ պարանը

Եվ որպես սրաթև արծիվ

անցկացավ գետը

Եվ նետեց ոսկեօղ շիկափոկ պարանը,

Գցեց մեջքը ալանաց օրիորդի

Եվ շատ ցավեցրեց մեջքը փափուկ

օրիորդի՝

Արագ հասցնելով նրան իր բանակը:

Արտաշեսը Սաթենիկին բերել է Արտաշատ մայրաքաղաք: Թագավորները հաշտվել են և դաշինք կնքել: Արքայական հարսանիքի ժամանակ ոսկի ու մարգարիտ է տեղացել.

Ոսկի անձրև էր տեղում Արտաշեսի փեսայության պահին,

Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության պահին:

Այս սովորույթը պահպանվել է մինչև օրս. հարսանիքի ժամանակ չամիչ, չորացրած մրգեր, ցորեն կամ բրինձ են շաղ տալիս՝ իբրև առատության ու պտղաբերության խորհրդանշան:

Առաջադրանք

Փորձի՛ր աուդիո տարբերակով ներկայացնել առասպելը

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Վերնագրի՛ր — Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
Պատումի տեսքով ներկայացրու քո ուսումնական տարվա աշխատանքը

Իմ համար այս տարին շատ հետաքրքիր էր: Մենք շատ բան էր սովորեցինք ամեն ինչն և մեզ շատ դուր եկավ: Մենք գնացինք գյումրի  և այլ տեղեր:և այն տեղ շատ հետաքրքիր էր:

1. Կոմիտաս պողոտա

Երևանի Արաբկիր վարչական շրջանում է:Անվանվել է ի պատիվ հայ երգահան, երաժշտագետ, վարդապետ Կոմիտասի: Կոմիտասի պողոտան բացվել է 1938 թվականին։ Ունի 3000 մետր երկարություն:

Սկսվում է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտին կից Մհեր Մկրտչյանի հրապարակից և ձգվում մինչև «Լամբադա» կամուրջի և Ազատության պողոտայի հատման խաչմերուկը։

Պողոտայում կան բազմաթիվ բնակելի շինություններ, խանութներ, դպրոցներ, ռեստորաններ:

yerevan_konservatory_tours_to_armenia_001

2.Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Հիմնադրվել է 1923 թվականին որպես երաժշտական բարձրագույն ուսումնական հիմնարկ։ 1946 թվականին կոչվել է Կոմիտասի անունով։ Մասնաճյուղը գտնվում է Գյումրիում։

Սկսզբում՝ 1921 թվականին, ստեղծվել է Ռոմանոս Մելիքյանի (նա դարձել է նաև առաջին տնօրենը) կողմից, որպես երաժշտական ստուդիա։ 2 տարի անց՝ 1923 թվականին, հիմնադրվել է որպես կոնսերվատորիա։ Հատուկ երաժշտական ուսումնական հաստատությունների բացակայության պատճառով ուսումնական աշխատանքները իրականացվել են երեք բաժիններով՝ ստորին (երեք տարի), միջնակարգ (չորս տարի) և բարձր (երկու տարի)։

Գոյության ընթացքում կոնսերվատորիան ավարտել են 5800-ից ավելի երաժիշտներ

Մասնագիտացումն ընթանում է հետևյալ բաժիններով՝

  • դաշնամուր
  • նվագախմբային գործիքներ
  • խմբավարություն
  • մեներգեցողություն
  • կոմպոզիցիա
  • երաժշտագիտություն

Կոնսերվատորիայի բաժիններում սովորում են հազարից ավելի ուսանողներ, 120-ը` արտերկրից:

komitas-paradon

3.Կոմիտասի հուշարձան

Կոմիտասի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կոմիտասի անվան կոնսերվատորիայի առջևի պուրակում, տեղադրվել է 1988 թվականին։

  • Ճարտարապետ՝Ֆենիքս Դարբինյան
  • Քանդակագործ՝Արա Հարությունյան

Հուշարձանը կառուցված է բրոնզից ու գրանիտից , բարձրությունը 3 մետր է։

komitas_park_yerevan_001

4.Կոմիտասի անվան պուրակ

Գտնվում է Երևանի Կենտրոն համայնքում, Կոմիտասի անվան կոնսերվատորիայի, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մերձակա տարածքում։

Պուրակի կենտրոնում տեղադրված է Կոմիտասի արձանը(քանդակագործ` Արա Հարությունյան, ճարտարապետ` Ֆենիքս Դարբինյան, 1988թ.)։ Պուրակի տարածքում 1963 թվականին տեղադրվել է Սայաթ-Նովայի հուշաղբյուրը:

300px-d5bad5a1d5b6d5a9d5a5d5b8d5b6_d5afd5b8d5b4d5abd5bfd5a1d5bdd5ab_d5a1d5b6d5bed5a1d5b6_d5a6d5a2d5b8d5bdd5a1d5b5d5a3d5b8d682_4

5.Կոմիտասի անվան զբոսայգի պանթեոն

Հիմնադրվել է 1936 թ-ին, երբԿոմիտասի աճյունը մահից 1 տարի անց Ֆրանսիայից տեղափոխվել է Երևան և ամփոփվել այդտեղ։ Հետագայում գերեզմանատունը վերածվել է մշակույթի գործիչների և անվանի մարդկանց պանթեոնի։ Կոմիտասի անվան պանթեոնում են թաղված նաև, Ավետիք Իսահակյանի, Մարտիրոս Սարյանի, Ստեփան Զորյանի, Շուշանիկ Կուրղինյանի,Վիլյամ Սարոյանի,Վահան Տերյանի, Սերգեյ Փարաջանովի, Օհան Դուրյանի, Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Վահագն Դավթյանի, Ալեքսանդր Շիրվանզադեյի, Խորեն Աբրահամյանի, Վահրամ Փափազյանի, Մհեր Մկրտչյանի, Կարեն Դեմիրճյանի, Հրանտ Մաթևոսյանի, Համո Սահյանի,Գոհար Գասպարյանի և այլոց աճյունները:

Mshakujt_MH_Komitas-tangaran

6.Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ

Թանգարանի նախագծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչյանը։ Բացվել է 2015 թվականի հունվարի 29-ին:

Թանգարան-ինստիտուտն ունի համերգասրահ, մշտական ցուցադրություն և ժամանակավոր ցուցահանդեսների հնարավորություն։ Կառույցի շրջանակում գործելու են գիտահետազոտական կենտրոն, երաժշտական ստուդիա, գրադարան, հրատարակչություն։ Ցուցադրության կազմակերպման համար թանգարանային առարկաներ են հանձնվել Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի Ազգային գրադարանի հավաքածուներից։

Կոմիտասի կյանքն ու գործունեությունը, երաժշտական-տեսական և հոգևոր գործունեությունը, ինչպես նաև բանահավաքչական հարուստ ժառանգությունն ամփոփված են թանգարանի ութ սրահների մշտական ցուցադրության մեջ։

13529828700

7.Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն

Գտնվում է Օղակաձև զբոսայգում` Իսահակյան փողոց 1 հասցեում։Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տունը կառուցվել է 1977 թվականին` ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կողմից։

Շենքն ունի՝

  • հանդիսասրահ
  • բեմ
  • ճեմասրահ
  • նախասրահ

Կամերային երաժշտության տանը տեղի են ունենում բազմաթիվ համերգներ և փառատոներ հայ և արտասահմանյան համբավավոր երաժիշտների մասնակցությամբ։ Շենքն ունի 300-տեղանոց դահլիճ, որտեղ անցկացվում են համերգներ, փառատոներ, հոբելյաններ, հանդիպումներ, երեկոներ, էքսպոներ, շնորհանդեսներ։ Մասնավորապես, այստեղ իրենց համերգային գործունեությունն են ծավալում Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տաղարան» հնագույն երաժշտության համույթը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, Մենակատարների պետական անսամբլը, Կոմիտասի անվան լարային քառյակը, ճանաչված երաժիշտներ Սվետլանա Նավասարդյանը, Սերգեյ Խաչատրյանը, Մեդեա Աբրահամյանը և այլք։

Մեծ ժողովրդականություն են վայելում երգեհոնային համերգները

Առաջարկվող գրականություն, կայքէջեր, յութուբյան էջեր՝

Իմ ազգանվան ծագումը, գերդաստան, տոհմածառ

1. Ծնողներից կամ հարազատներից տեղեկություններ հավաքել ազգանվան վերաբերյալ։ Ձեր ազգանվան հետ կապված ի՞նչ հետաքրքիր պատմություն եք իմացել։ Ներկայացնել պատումի կամ վիդեո տարբերակով։

Իմ ազգանունը Պետրոսյան  է:Ազգանունս ծագել Է պապիկիս պապիկի՝Պետրոս պապիկի անունով;

2. Պարզել, թե որտեղի՞ց են գալիս ձեր գերդաստանի արմատները։

Պապիկս պատմել է, որ իր պապիկը առտագաղթել է Վանից,  իսկ պապիկս ծնվել է Արագծոտնի մարզ գյուղ Գեղադիրում:

3. Տեղեկություններ հավաքել ծնողերի ծննդավայրի մասին։

Նախկինում  ունեցել է Հայ Գյոզալդարա անվանումը

Հայրիկս ու մայրիկս  նույնպես ծնվել են Գեղադիրում:Գեղադիր նշանակում է գեղեցիկ դիրք ունեցող:Գյուղից շատ լավ երևում է Արագած լեռը:

4. Ի՞նչ նշանավոր մարդիկ են եղել ձեր գերդաստանում, տեղեկություններ հավաքել նրանց մասին։Պապիկիս պապիկները մասնակցել են Հայրենական Մեծ պատերազմին՝ Զավեն Պետրոսյան ,Ռուբեն Պետրոսյան:

5. Ի՞նչ հետաքրքիր սովորություններ կան ձեր գերդաստանում, գրել դրանց մասին։ Դեռ պապիկիս պապիկները կառուցել են հսկայական կառույցներ ,եկեղեցիներ,դպրոցներ ,շինություններ:

 

իմ ամառային արձակուրդները

Gallery

Այս տարի իմ ամառային հանգիստը շատ հետաքրքիր անցավ:Ես գնացել եմ   Ռուսաստան: Եղել եմ ՄՈՍԿՎԱ ՏՈՒԼԱ ԱՌՅՈԼ  քաղաքներում: Առյոլ քաղաքում տպավորվել էի հին ժամանակների տանկերով:

Կոնդ

Երևանի հյուսիս-արևմտյան բարձունքից քաղաքին է նայում Կոնդ թաղամասը, որը բառացի նշանակում է բլուր: Ոմանք կատակում են, որ Կոնդը Երևանի մայրաքաղաքն է, մյուսներն էլ, թե այն քաղաք է քաղաքի մեջ: Հարթությունից, որտեղ քայլում է քաղաքը, Կոնդը չի երևում: Կենտրոնական ու գլխավոր փողոցներին հարող որոշ գեղեցիկ ու բարեկարգ առանձնատներն աչք են շոյում և ցրում են բոլոր կասկածներն ու ենթադրությունները, որ ներսում՝ավելի խորքում, իրար վրա հենված կիսախարխուլ տներով, նախորդ դարի դռներով ու չափազանց նեղ, բայց պատմությամբ լեցուն փողոցներով մի թաղ կա: Կոնդի դռներն առանձին թեմա են: Ասում են՝ ժամանակին դրանք մեկը մյուսից վառ գույնի են եղել: Հիմա գույներից էլ բան չի մնացել, բայց յուրաքանչյուր տան դուռ ու դարպաս խոսում է կենդանի պատմության մասին: Այս թաղում մարդիկ ապրում են սերնդեսերունդ, ինչը Երևանում արդեն հազվագյուտ երևույթ է:

Համացանցի օգնությամբ դուրս հանի՛ր տեղեկություններ հետեւյալ արձանների մասին։

ԱՊՐԻԼ 25-29