Ճշմարիտ և կեղծ ասույթներ
Հաճախ իրար հետ խոսելիս մենք անում ենք ճշմարիտ և կեղծ պնդումներ:
Օրինակ
Ճշմարիտ են հետևյալ պնդումները՝
ա) Քառակուսու կողմերը իրար հավասար են,
բ) Արևը ծագում է արևելքում,
գ) Երկուսին գումարած երկու հավասար է չորսի:
Օրինակ
Կեղծ են հետևյալ պնդումները՝
դ) Վագրը բնակվում է հյուսիսային բևեռում,
ե) Հայաստանի մայրաքաղաքը Վանաձորն է,
զ) Երկուսը մեծ է տասից:
Դիտարկենք ևս երկու պնդում:
է) Մաթեմատիկան ամենահետաքրքիր առարկան է
ը) Աշակերտը ստացել է բարձր գնահատական
Այս պնդումների մասին չի կարելի միանշանակ ասել, որ դրանք ճշմարիտ են կամ կեղծ:
Այն պնդումը, որի մասին միանշանակ կարելի է ասել, որ այն կա՛մ ճշմարիտ է, կա՛մ կեղծ, կոչվում է ասույթ:
Վերևում բերված պնդումներից ասույթներ են՝ ա), բ), գ), դ), ե), զ) պնդումները, իսկ է) և ը) պնդումները ասույթներ չեն:
Օրինակ
«Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869
թվականին» և «Գարունը գալիս է ձմռանից հետո» պնդումների մասին միանշանակ կարելի է ասել, որ դրանք ճշմարիտ են: «Ձմռանը ճնճղուկները քուն են մտնում» պնդումը կեղծ է: Հետևաբար, այս պնդումները ասույթներ են:
Հայոց լեզվում ասույթները ներկայացվում են պատմողական նախադասությունների տեսքով:
Ուշադրություն
Սակայն, ոչ բոլոր պատմողական նախադասություններն են ասույթներ:
Հարկադրական և հարցական նախադասությունները ասույթներ չեն:
Օրինակ
«Լուծի՛ր այս խնդիրը», «Բոլորդ գնացե՛ք տուն», «Ո՞րն է այս արտահայտության արժեքը», «Ո՞վ է այսօր հերթապահը» պնդումները ասույթներ չեն:
Ասույթները ձևակերպելիս կարող են օգտագործվել ոչ միայն բառեր, այլ նաև թվեր, տառեր և նշաններ:
Օրինակ
«Nа -ն մետաղ է» (ճշմարիտ ասույթ)
«Նյուտոնի երկրորդ օրենքը տրվում է F=ma բանաձևով (ճշմարիտ ասույթ)
« а և b կողմերով ուղղանկյան պարագիծը հավասար է аb -ի» (կեղծ ասույթ)
Թվային արտահայտությունները ասույթներ չեն: Սակայն դրանցով ևս կարելի է կազմել ճշմարիտ կամ կեղծ ասույթներ:
- Օրինակ
3+5=2⋅4 (ճշմարիտ ասույթ)«2+6>9» (կեղծ ասույթ)
Փոփոխականներով հավասարությունները կամ անհավասարությունները ասույթներ չեն, քանի որ դրանք կարող են փոփոխականի մի արժեքի համար կատարվել, իսկ մյուսի համար՝ ոչ:
Օրինակ՝ «x<12» գրառումը ասույթ չի: Այն դառնում է ասույթ միայն եթե x-ի փոխարեն տեղադրվում է նրա որևէ արժեք՝«5<12» և «12<12»
գրառումները արդեն ասույթներ են (առաջինը ճշմարիտ, երկրորդը՝ կեղծ):
Առաջադրանքներ դասարանում
- Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։ ճ
բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։ ս
գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։ ս
դ) Գիրքն սկսել է քայլել։ ս
ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։ ճ
զ) Ծառերը ծաղկում են գարնանը։ ճ - Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։ճ
բ) Քարը փետուրից թեթև է։ ս
գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։ճ
դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։ ս
ե) Նարդի խաղում են չորսով։ ս
զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 30O-ի։ ս - Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։ ասույթ է
բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։ասույթ է
գ) Ապրիլին ձյուն է եկել։ասույթ չէ
դ) Լիճը թռել է տիեզերք։ասույթ է
ե) Մարդը չի կարող ապրել առանց ջրի։ասույթ չէ
զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։ասույթ է - Բերե՛ք կեղծ և ճշմարիտ ասույթների երկուական օրինակ։
Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։
Զբոսաշրջիկը ճանապաչհ է ընկնում է հածանիվով կամ մեքենայով։
բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։
Խաղոսկորը նետելիս բացվել է 5 կամ 3 թիվը։
գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
B. Աշակերտը ուշացել է դասից։
Աշակերտը եկել է դպրոց ժամը 9- ին կամ ուշացել է։
դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու։
Կիրակի օրը լինելու մառախուղ կամ արևոտ օր։
- Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
ա) A. Խնձորը մեծ է։
B. Խնձորը կանաչ է։
Խնձորը մեծ է և կանաչ է։
բ) A. Շենքը բազմահարկ է։
B. Շենքը շքեղ է։
Շենքը բազմահարկ է և շքեղ։
գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
B. Հայրիկը թատրոն է գնացել։
Մայրիկը և հայրիկը թատրոն են գնացել։
դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։
Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ինբ Երևան։
6․ Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։
Գնացքը կայարան ժամանել է առանց ուշացումի։
բ) Գիրքը հետաքրքիր է։
Գիրքը հետաքրքիր չէ։
գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։
Մարզիկը ռեկյորդ չի սահմանել։
դ) Նետաձիգը դիպել է թիրախին։
Նետաձիգը չի դիպել թիրախին”։
ե) Աշակերտը լուծեց խնդիրը։
Աշակերտը չլուծեց խնդիրը։
Կրկնենք անցածը
- Գտնվո՞ւմ են արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա.
ա) A (0, 1), B (–1, 1), C (4, 9), D (–2,–3),ոչ
բ) A (1, 0), B (2, 1), C (–1,–2), D (3, 4)։ոչ - Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45 %-ը, ծիրանենիները՝ 30 %-ը։ Այգու մնացած 20 ծառերը խնձորենիներ են։ Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։
1.45-30=15
2.3×20=60 75%
3.100-75=25
4.60×15:75=12
5.60-12=48
6.48:2=24
7.24+12=36
Պատ.24 ծիրան 36 դեղձ 20 խնձոր
- ա․․Թենիսիստներից մեկը 35 խաղերից հաղթել է 24-ում, իսկ մյուսը 25 խաղերից հաղթել է 12-ում։ Ո՞ւմ արդյունքն է ավելի լավ (եթե հաշվի առնենք շահած խաղերի քանակի հարաբերությունը բոլոր խաղերի քանակին)։
24/35 մեծ է 12/25 ից
բ․․ Երկու շրջանագծերի շառավիղները 3 սմ և 6 սմ են, իսկ նրանց կետերի ամենամեծ հեռավորությունը հավասար է 20 սմ-ի։ Գտե՛ք շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը։
3+6=9 20+9=29
- Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞ մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։
5-3=2
43-33=10
10:2=5 3 փոք.
3×5=15
33-15=18
18:2=9 մեծ
- Լուծե՛ք հավասարումը.
ա) x – 4 = 2x + 5, գ) –5x – 11 = –x – 3, ե) –x + 3= 3x + 4։
բ) 3x + 1 = x – 7, դ) 2 + x = 2x,
1.2x=5+4
X=-9
2.-5x+x=-3+11 x=-2
3.-x-3x=4-3-4x=1 x=1/4
4.3x-x=-7
X=-4
2x=-8
X=-4
5.x-2x=-2 -x=-2 x=2