Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Ջուլիոն սովորում էր ութերորդ դասարանում: Նա սև մազերով ու գունատ դեմքով տասնչորսամյա մի գեղեցիկ տղա էր՝ երկաթուղու ծառայողի ավագ որդին: Նրանց ընտանիքը մեծ էր, հոր աշխատավարձը՝ քիչ, և ծնողները դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում: Ուսման հարցում հայրը խիստ էր ու պահանջկոտ, քանի որ Ջուլիոն պետք է լավ սովորեր, ստանար ավարտական վկայական, աշխատանքի անցներ և օգներ հորը: Այդ պատճառով էլ տղան շատ էր պարապում ու թեև լավ էր սովորու, հայրը միշտ շտապեցնում էր ու խրախուսում որդուն: Ընտանիքի կարիքները հոգալու համար հայրը կողմնակի գործ էր վերցնում և գիշերները նստում գրասեղանի առաջ: Նա խոշոր փաթեթների վրա գրում էր հասցեներ և ազգանուններ և յուրաքանչյուր հինգ հարյուր փաթեթի համար ստանում է երեք լիրա: Բայց այդ աշխատանքը շատ էր հոգնեցնում նրան, և հաճախ ճաշի նստած պահերին նա գանգատվում էր տեսողությունից:
Մի անգամ Ջուլիոն ասաց հորը.
-Հայրի ՛կ, թո ՛ւյլ տուր՝ գիշերները աշխատեմ քո փոխարեն:
Բայց հայրը պատասխանեց.
-Ո ՛չ, տղա ՛ս, դու պետք է սովորոես: Քո դասերն ավելի կարևոր են, քան իմ փաթեթները: Այլևս չխոսենք այդ մասին:
Որդին գիտեր, որ նման դեպքերում անհնար է հոր հետ վիճել, և այլևս չպնդեց, բայց հետո ահա թե ինչ արեց:
Ջուլիոն սպասեց, որ հայրը անկողին մտնի, ապա ինքը անձայն հագնվեց, մտավ հոր առանձնասենյակը, վառեց լամպը, նստեց գրասեղանի առաջ և սկսեց գրել՝ ճիշտ և ճիշտ նմանակելով հոր ձեռագիրը: Հաջորդ օրը հայրը շատ բարձր տրամադրություն ուներ.
— Դե ՛, Ջուլիո, քո հայրը դեռ կարգին աշխատող է: Երեկ երկու ժամում ես մեկ երրորդով ավելի հասցեներ եմ գրել, քան նախորդ օրը:
Հաջողությունից ոգևորված՝ հաջորդ օրը Ջուլիոն նորից անցավ գործի, Եվ այսպես շատ գիշերներ աշխատեց նա:
Այդպես ամեն գիշեր աշխատելով՝ Ջուլիոն քունը չէր առնում, առավոտյան վեր էր կենում հոգնած, իսկ երեկոները՝ դասերը պատրաստելիս, աչքերն իրենց-իրենց փակվում էին:
-Ջո ՛ւլիո,- ասաց հայրը մի անգամ առավոտյան,- ես քեզ այլևս չեմ ճանաչում. վերջին ժամանակներս դու բոլորովին փոխվել ես: Ես դժգոհ եմ քեզնից:
Տղան մտքում որոշեց վերջացնել իր գիշերային աշխատանքը, բայց նույն օրը՝ ճաշի ժամանակ, հայրը ուրախ ասաց.
— Գիտե՞ք՝ այս ամիս ես իմ փաթեթներով երեսուներկու լիրա ավելի եմ վաստակել, քան անցյալում:
Այս խոսքի վրա նա հանեց քաղցրավենիքով լի մի ծրար, որ գնել էր՝ ընտանիքի հետ այդ արտակարգ իրադարձությունը տոնելու: Երեխաները ծափ տվին ուրախությունից: Իսկ ջուլիոն ինքնիրեն մտածեց. Ո ՛չ, իմ խե ՛ղճ հայրիկ, ես ստիպված դեռ էլի պիտի խաբեմ քեզ: Եվ նա շարունակեց իր գիշերային աշխատանքը:
Մի անգամ հայրը գնաց դպրոց՝ որդու՝ Ջուլիոյի վիճակից անհանգստացած՝ ուսուցչի հետ խոսելու:
-Ձեր որդուն այլևս առաջվա պես ուսումը չի հրապուրում: Դասերի ժամանակ ննջում է, հորանջում, ցրված է, մինչդեռ նա կարող է փայլուն հաջողությունների հասնել,- ասաց ուսուցչուհին;
Այդ վերեկո հայրը շատ խիստ խոսեց Ջուլիոյի հետ:
-Դու տեսնում ես, որ ես առողջությունս քայքայում եմ աշխատելով, որ դուք լավ սովորեք, իսկ դու ինձ չես օգնում:
Ջուլիոն սաստիկ նիհարեց և գունատվեց: Մայրը սկսեց անհանգստանալ, բայց հայրը, հարևանցի նայելով որդուն նկատեց.
-Դա նրանից է, որ նրան տանջում է խղճի խայթը: Նա այդպիսի տեսք չուներ, երբ լավ էր սովորում և շատ լավ աշակերտ էր:
Ջուլիոն վերջնականապես որոշեց դադարեցնել գիշերային աշխատանքը: նույն այդ գիշեր նա վերջին անգամ վերկացավ անկողնուց, մտավ առանձնասենյակ, վերցրեց գրիչը: Բայց ձեռքը մեկնելիս դիպավ գրքին: Գիրքն ընկավ հատակին: Արյունը խփեց Ջուլիոյի երեսին. հանկարծ ու հայրը արթնանա: Տղան ականջը հպեց դռանը. ամեն ինչ լուռ էր: Ու սկսեց լարված գրել: նա գրում ու գրում էր, իսկ այդ ժամանակ հայրը արդեն կանգնել էր նրա թիկունքում: Ընկնող գրքի աղմուկից նա արթնացել էր: Հայրը տեսավ փաթեթի վրա սահող գրիչն ու ամեն ինչ հասկացավ: Անհունք քնքշանքի ու զղջման զգացումը տիրեց նրան: Հոր ձեռքերը գրկեցին Ջուլիոյի գլուխը, իսկ նա անակնկալից ճչաց.
-Հայրիկ, ների ՛ր ինձ, ների ՛ր:
— Ո ՛չ, այդ դո ՛ւ ներիր ինձ,- պատասխանեց հայրը արցունքներից դողահար ձայնով՝ համբույրներով ծածկելով որդու գլուխը,- ես ամեն ինչ հասկացա, իմ թանկագին տղա, գնանք ինձ հետ:
Եվ հայրը Ջուլիոյին տարավ արթնացած մոր անկողնու մոտ:
— Համբուրի ՛ր մեր սքանչելի տղային,- ասաց նա,- Ջուլիոն չորս ամիս չի քնել և աշխատել է իմ փոխարեն: Ես այնպես դաժանորեն տանջում էի նրան, մինչդեռ նա վաստակում էր մեր հացը:
Չորս ամսվա մեջ առաջին անգամ Ջուլիոն թեթևացած սրտով մտավ անկողին և քնեց երկար: Չորս ամսվա մեջ առաջին անգամ նա քնեց խաղաղ քնով և ուրախ երազներ տեսավ, իսկ երբ արթնացավ, իր կողքին ՝ անկողնու ծայրին, տեսավ քնած հոր գլուխը:

Առաջադրանքներ:
1. Քո կարծիքով հայրը որդուն պիտի սիրի միայն սովորելու՞ համար. ինչու՞:Նա ասում էր որ պիտի դու լավ սովորես ու դու չխառնվել իմ գործերին
2. Ինչպե՞ս  կգնահատես Ջուլիոյի արարքը:Նա չորս ամիս աշխատում էր և իր հայրիկ չիգիտեր որ նա աշխատում էր:
3. Ինչի՞ց եք հասկանում, որ ծնողների կողմից սիրված եք, և ե՞րբ եք ձեզ անտեսված զգում ընտանիքում:
4. Ինչպե՞ս ես աջակցում ընտանիքիդ. պատմիր:Ես օգնում եմ իմ մայրիկին հավաքել  իմ քույրիկին քնացնել:
5. Ի՞նչ է սովորեցնում այս պատմությունը:Որ պետք է օգնել ձեր ընտանիքին:

Աչք և տեսողություն։Տեսողության հիգենա։

Մարդիկ և կենդանիները շրջակա միջավայրի մասին ամենաշատ տեղեկությունը ստանում են տեսողության միջոցով: Տեսողությունն օգնում է մարդուն տարբերել մարմինների ձևըչափերըգույնը, իմանալ` հեռու, թե՞ մոտիկ են գտնվում դրանք, շարժվում, թե՞ անշարժ են:

Տեսողությունն իրականացվում է տեսողական օրգանի՝ աչքի միջոցով: Մարդու աչքը շատ նուրբ և բարդ օրգան է և ունի նկարում պատկերված տեսքը:

глаз.png

Որևէ մարմնից լույսն ընկնելով աչքի մեջ՝ բեկվում է եղջերաթաղանթի, ակնաբյուրեղի ու ապակենման մարմնի կողմից և ընկնում ցանցաթաղանթի վրա: Ցանցաթաղանթի վրա առաջանում է առարկայի փոքրացածիրականշրջված պատկերը:

Ցանցաթաղանթում առաջացած գրգիռը հաղորդում է գլխուղեղին, և առաջանում է տեսողական զգացողություն:

Աչքի ծիածանաթաղանթի կենտրոնում կա կլոր անցք` բիբը: Փոփոխելով բիբի բացվածքը` աչքը կարգավորում է իր մեջ մտնող լույսի քանակը:

Արևոտ եղանակին բիբն ունի մոտավորապես 1 մմ տրամագիծ, իսկ մթության մեջ նրա տրամագիծը հասնում է մինչև 1 սմ-ի:

Ուշադրություն

Աչքն  ունի հիանալի հատկություն՝ հարմարում (ակոմոդացիա):

Ակնաբյուրեղի չափը փոխելով` աչքը կարողանում է տեսնել ինչպես հեռու, այնպես էլ` մոտ գտնվող առարկաները:

Նորմալ աչքի համար լավագույն տեսողության հեռավորությունը մոտ 25 սմ է: Այդ հեռավորության վրա մենք առարկան տեսնում ենք առահնց աչքը լարելու: Ավելի փոքր հեռավորությունների վրա աչքն էապես լարվում է:

Գլխուղեղը «մշակում է» ցանցաթաղանթի վրա շրջված տեսքով ստացված պատկերներն այնպես, որ մենք դրանք տեսնում ենք ուղիղ դիրքով։

pict_rus_2.jpg

Տեսողության հիգիենա

Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

● Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Ուշադրություն

Երեխաների մեծ մասը ծնվում է նորմալ տեսողությամբ: Սակայն ժամանակի ընթացքում տեսողության հիգիենայի կանոնները չպահպանելու պատճառով մարդկանց մեծ մասն ունենում է տեսողական խնդիրներ: Դրանցից առավել տարածվածներն են կարճատեսությունը և հեռատեսությունը:

Նորմալ աչքը չլարված վիճակում զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի վրա (նկար I):

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում (նկար II):

Կարճատեսությունը շտկելու համար մարդիկ դնում են ցրող ոսպնյակներով ակնոց:

Հեռատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է ցանցաթաղանթի հետևում (նկար III):

Հեռատեսության դեպքում մարդիկ դնում են հավաքող ոսպնյակներով ակնոց:

1-20.png

Դասարանական աշխատանք

1.Ո՞րքան է նորմալ աչքի լավագույն տեսողության հեռավորությունը։մոտ 25 սմ

2.Թվարկե՛ք մարդու աչքի մասերը և նշե՛ք դրանց նշանակությունը։Աչքը կարևորագույն օրգան է, որն առողջ պահելու համար անհրաժեշտ է պահպանել տեսողության հիգիենայի հետևյալ պարզագույն կանոնները.

3.Ձեզ հայտնի ի՞նչ եղանակով են կարճատեսությունը շտկում։

Կարճատեսության դեպքում աչքի ակնաբյուրեղը զուգահեռ ճառագայթները հավաքում է  ցանցաթաղանթի առջևում

4.Ի՞նչ է պետք անել տեսողության արատները կանխելու համար։

Անհրաժեշտ է տեսողության լարում պահանջող աշխատանքը պարբերաբար ընդհատել և հանգստացնել աչքերը

● Չպետք է երկար հեռուստացույց դիտել կամ աշխատել համակարգչով

● Պետք է գրել և կարդալ լավ լուսավորվածության պայմաններում: Չափից ավելի պայծառ կամ աղոտ լույսը կարող է վնասել աչքերը

● Չի կարելի գրել կամ կարդալ չափից ավելի կռանալով գրքի կամ տետրի վրա: Աչքից հեռավորությունը պետք է լինի 25 սմ

● Գրելիս լույսը պետք է ընկնի այնպես, որպեսզի  ձեռքը ստվեր չգցի աշխատանքային մակերեսի վրա: Աջ ձեռքով գրելիս՝ ձախ կողմից, իսկ ձախ ձեռքով գրելիս՝ աջ կողմից:

● Չի կարելի կարդալ պառկած վիճակում կամ շարժվող տրանսպորտում

Թվականներ կոչվում են այն բառերը, որոնք ցույց են տալիս առարկայի թիվ կամ քանակ, թվային կարգ, բաշխում։ Թվականները լինում են ՝ քանակական, դասական, բաշխական և կոտորակային։
Քանակական թվականները ցույց են տալիս առարկայի քանակը, թիվը և պատասխանում են քանի՞ հարցին օրինակ ՝ մեկ, տասը, քսանհինգ։
Դասական թվականները ցույց են տալիս առարկայի դասը կամ թվային կարգը և պատասխանում են ո՞րերորդ, քանի՞երորդ հարցերին, կազմվում են -երորդ կամ -րորդ ածանցներով, օրինակ՝ հինգերորդ, տասներորդ, տասնմեկերորդ։
Բաշխական թվականները ցույց են տալիս առարկաների քանակի բաշխումը և կազմվում են -ական վերջածանցով կամ թվի կրկնությամբ, օրինակ՝ տասական կամ տասը-տասը։
Կոտորակային թվականները ցույց են տալիս ամբողջի մաս կազմող թվեր, օրինակ՝ երկու չորրորդ։
Թվականների գրությունը
Թվականները գրվում են
արաբական նիշերով, օրինակ՝ 2,13,15,36,42,63,71,
հռոմեական նիշերով, սրանցով գրվում են դասական թվականները, օրինակ՝ II, XII, XV
Հայերենի այբուբենի թվային արժեքով, օրինակ՝
Ա֊1
Գ֊3
ճ֊100
Եվ հայերենի տառերով, օրինակ՝ երկու, տասներկու, տասնհինգ
Թվական կազմող ածանցները կոչվում են թվականակերտ ածանցներ, դրանք երեքն են՝ սուն, րորդ, ական։
Օրինակ՝
Հիսուն, երկրորդ, հարյուրական։
Տասնմեկից մինչև իննսունինը թվականները գրվում են միասին։
Առաջադրանքներ:
1. Հետևյալ թվականները գրել տառերով
ա. 69, 1988, 357, 2968, 99, 3-րդ, 10-րդ:Վաթսունինը,հազար ինը հարյուր ութսունութ,երեք հարյուր հիսուն յոթ,երկու հազար ինը հարյուր վաթսուն ութ,ինսունինը,երորդ,տասերրորդ
բ.  I,II,III,IV,V,VI,VII,VIII,IX,X:առաջին,երկորդ,երրորդ,չորորդ,հինգերորդ,վեցերորդ,յոթերորդ,ութերորդ,իներորդ,տասերորդ
2. Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:
Մեկ-առաջին
չորս-չորորդ
հինգ-հինգերորդ
ութ-ութերորդ
ինը-իներորդ
տաս-տասերորդ
տասնինը-տասնիներորդ

3․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.
ա) Մենք՝ ուսանողներս, այդ մասին լսում էինք (առաջի, առաջին) անգամ:

բ) Շուրջ (ութանասուն, ութսուն) դպրոցահասակ երեխաներ էին մասնակցում գարնանային այդ տոնախմբությանը։

գ) Փոքրիկը ձեռքում ամուր պահել էր (տաս, տասը) դրամ։

դ) Բողոքի երթին մասնակցում էին (հարուրավոր, հարյուրավոր) մարդիկ։

ե) Իմ տեղը երրորդ կարգի (երեսունչորրորդ, երեսունչորսերորդ) է:

զ) Երեխաներս սովորում են Երևանի (թիվ համար, թիվ) տասնչորս դպրոցում։

է) Այս տարի կայացավ հայերենագիտական միջազգային (VII–րդ, 7–րդ) գիտաժողովը։

ը) Բացարձակ գերազանցիկ լինելու համար Սոնային պակասում էր ընդամենը (զրո, զերո) ամբողջ հինգ տասնորդական տոկոս վարկանիշ։

4․Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Իմ ուսապարկում մնացած խնձորները (երկու–երկուական, երկուական) բաժանեցի արշավականներին:

բ) Ես լավ եմ ճանաչում ձեր դասարանի երկու (գերազանցիկին, գերազանցիկներին

գ) Ինձ մոտ մնացել է երկու (տասնանոց, տասանոց) և երեք հինգանոց թղթադրամ:

դ) Ես չեմ վախենում (տասներեք, տասերեք) թվից, քանի որ ծնվել եմ ամսվա այդ օրը

ե) Շուտով ժամը (ինը, իննը) կլինի, իսկ դու դեռ պատրաստ չես դասի գնալու:

5.Գոյականների հատկանիշները արտահայտիր մեկ բառով:

Դրոշ, որ ունի երեք գույն- եռագույն
պատանի, որ տասնվեց տարեկան է-տասնվեցամյա
շենք, որ ունի չորս հարկ-չորս հարգանի
մարդ, որ ունի երկու երես, կեղծավոր է-կեղծավոր մարդ,երկերեսանի
հրացան, որ ունի երկու փող-երկփողղանի հրացան
մարդ, որ ունի միլիոններ-միլիոնատեր
աստղ, որ ունի հինգ թև-հնգաստղանի

Գրել փոքրիկ գարնան թեմայով՜ գործածելով հետևյալ բառերն ու բառակապակթություները:

գարնան ծախկունք,   անուշ բուրմունք,   սպասված եղանակ,

թռչուների երգեր,       երջանիկ օրեր,         ուրախ տրամադրությու

արևի ջերմ ճառագայթներ,   մարդկային երուզեռ,    մանուշակներ ու ձնծաղիկներ

երջանիկ օրեր

Վերջապես եկավ տարվա իմ սիրելի և սպասված եղանակներից մեկը :Արևի ջերմ ճառագայթները շոյում էին մարդկանց և շրջապատը:Շուրջ բոլորը անուշ բուրմունք էր տիրում,թռչուների երգերն տարածվում էին ամեն ծառին ու թփին:Ինչքան հիասքանչ է գարնան ծաղկունքը:Հետքրքիր է որ գարնան գալուն հետ համատեղ մարդկային եռուզեռը շատանում է ու փողոցներում տիրում է բարձր տրամադրություն:Հենց սկսվում է գարնան իմ երջանիկ օրերը ես  մայրիիկիս նվիրում եմ մանուշակնե և ձնծաղիկ:

Գործնական քերականություն
1.Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր  հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուրխելացի, համեստ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշդաժան, կապույտ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, կիրթ, մանր, քաղցր, լազուր, ուղիղ, ծույլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:

2.Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Ազնիվ- ամենաազնիվ

հին- ամենահին

բարի- ամենաբարի

նոր- ամենանոր

ծանր- ամենածանր

զգայուն- ամենազգայուն

սուր- ամենասուր

երկար- ամենաերկար

մեծ- ամենամեծ

գեղեցիկ- ամենագեղեցիկ

խոշոր- ամենախոշոր

3.Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

4.Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ-արցաթե-արացթեզարդ, ադամանդ-ադամանդյա-ադամանդազարդ, ծիծաղ-ծիծաղե-ծիծաղ-ծիաղաշարժ, լույս-լույսե-անլույս, սեր-աիրելի-աշխատասեր,, հոտ-հատե-հոտառատ, հուր-հուրե-հուրական, դառն-դառնե-, մազ-մազե-մազակալ, գույն-գույնե-գունավոր, գութ-գութե-գութական, իմաստ-իմաստե-իմաստավոր, մարմար:

5.Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական

Պալատական– Ես իմ երազում ապրում էի պալատականի կյանքով։

Ապստամբ-Աշխարհի կեսը ապրում է ապստամբի կյանքով։

Ավագ –Իմ ավագ եղբայրը ուշ է տուն գալիս։

հերոս-Հայաստանի հերոսները մեր հպարտությունն են։Ֆիլմում տղան հերոսի պես փրկեց աղջկա կյանքը։

հանցագործ-Հանցագործները թալանեցին Երևա բանկը։

խավար-Մեր նկուղում շատ խավար է

հսկա-հսկա շները վազում էին

6.Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:

Անխռով – խռովկան
խոտոր – անխոտոր
երերուն – աներեր
տարակուսելի – անտարակույս
արտաքուստ – ներքուստ
անզարդ – զարդարուն
ամոթխած – անամոթ
աղմկոտ – անաղմուկ
արատավոր – անարատ
քաղցրահամ – դառնահամ
ընչատեր – ընչազուր
թեթևաբարո – թևթևամիտ

Ածականի համեմատության աստիճանը քերականական կարգ է, որով արտահայտվում է որակական ածականի ցույց տված հատկության չափը, աստիճանը: Ածականն ունի համեմատության երեք աստիճան՝ դրական, բաղդատական ու գերադրական։

Դրական աստիճանն ածականի ուղիղ ձևն է և ցույց է տալիս առարկայի հատկությունը առանց այլ առարկաների նույն հատկության հետ համեմատելու: Օրինակ` գեղեցիկ պատկեր, նուրբ գործվածք, կարճ ճանապարհ և այլն:
Բաղդատական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկության առավել կամ պակաս լինելը այլ առարկայի նույն հատկության համեմատությամբ:
Ածականի բաղդատական աստիճանը կազմվում է
ա) ածականի դրական աստիճանին ավելանալով ավելի բառը, օրինակ`ավելի գեղեցիկ, ավելի նուրբ, ավելի կարճ:
բ)ածականի դրական աստիճանին ավելանալով նվազ կամ պակաս բառերը, օրինակ` պակաս կարճ, պակաս գեղեցիկ և այլն:

Ածականի գերադրական աստիճանը ցույց է տալիս առարկայի տվյալ հատկանիշի գերազանցությունը ուրիշ առարկաների նույն հատկանիշից:
Գերադրական աստիճանը կազմվում է տարբեր կերպ՝
ամենա նախածանցով (օրինակ` ամենակարճ, ամենագեղեցիկ)
ագույն վերջածանցով (օրինակ` լավագույն, գեղեցկագույն)
ամենից
բառով (օրինակ` ամենից լավ, ամենից գեղեցիկ):
Ուշադրություն:
Ոչ բոլոր ածականներից կարելի է կազմել գերադրական աստիճան  -ագույն վերջածանցով:
Մի շարք որակական ածականներ չունեն համեմատության աստիճաններ: Դրանք են` ամայի, ամուրի, ամուլ, ստերջ, անոթի, արու, էգ, փակ, բաց, զույգ, կաղ, կույր, համր, խուլ, ձրի, հղի, բոբիկ, ճաղատ, մերկ, տկլոր, վերջին, նախկին:

Առաջադրանքներ:
1.Կազմել տրված ածականների բաղդատական և գերադրական աստիճանները:
Խոշոր-խոշոր ավելի խոշոր ,ամենախոշորագույն
բարձր-բարձր ավելի բարձր ամենաբարձր
նոր-նոր, ավելի նոր,ամենանոր
ազնիվ-անիվ, ավելի ազնիվ,ամենաազնիվ
գեղեցիկ-գեղեցիկ, ավելի գեղեցիկ, ամենագեղեցիկ
հին-հին,ավելի հին,ամենահին
քաջ-քաջ, ավելի քաջ, ամենաքաջ,
խոր-խոր, ավելի խոր, ամենախոր
ուժեղ-ուժեղ, ավելի ուժեղ, ամենաուժեղ
խելացի-
2. Բառաշարքում ընդգծել գերադրական աստիճանով ածականները:
Միագույն, խստագույն, ամենախոշոր, մանուշակագույն, ամենաթույլ, փոքրագույն, բոցագույն, ամենափրկիչ, ամենալավ, մշուշագույն,  ամենազգաց,  կարևորագույն, հզորագույն, արևագույն, բարձրագույն, ամենանուրբ, դժվարագույն:

22.03

Խմբավորիր ածականները ըստ առարկայի արտաքին հատկանիշի և ներքին հատկանիշի, ըստ գույների, ըստ մարդու մտավոր  հատկանիշների:
Ուռուցիկ, կծու, հեզ, խաժ, գանգուր,  խելացի, համեստ, դեղձան, պարկեշտ, կլոր, գորշ,  դաժան, համեստ, կապույտ, ծուռ, թթու, խորամանկ, հարթ, կիրթ, մանր, քաղցր, լազուր, ուղիղ, ծույլ, խորդուբորդ, նենգ, ազնիվ, աշխատասեր:

Կազմիր տրված ածականների գերադրական աստիճանը:
Ազնիվ, հին, բարի, նոր, ծանր, զգայուն, սուր, երկար, մեծ, գեղեցիկ, խոշոր:

Շարքում ընդգծիր համեմատության աստիճան չունեցող որակական ածականները:
Հպարտ, կույր, խեղճ, գեղեցիկ, չար, նենգ, պարկեշտ, արու, բարի, վեհ, ագահ, հղի, վսեմ, համր, պիղծ, ամուրի, խուլ, արդար, ճերմակ:

Տրված արմատներով կազմիր ածանցավոր և բարդ ածականներ:
Արծաթ, ադամանդ, ծիծաղ, լույս, սեր, հոտ, հուր, դառն, մազ, գույն, գութ, իմաստ, մարմար:

Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական
Գրիր տրված բառերի նույնարմատ հականիշ ածականները:
Անխռով
խոտոր
երերուն
տարակուսելի
արտաքուստ
անզարդ
ամոթխած
աղմկոտ
արատավոր
քաղցրահամ
ընչատեր
թեթևաբարո

Վիլյամ Սարոյան «Թե ինչպես է քաղաքի ձեռնածուն հիմարացնում թագավորին, որին թվում էր իրենից խորամանկ մարդ չկա աշխարհում, և ոչ մեկը չի կարող իրեն խաբել»

 

Թագավորի խորհրդատուն գալիս է նրա մոտ, ասում.

— Թագավորն ապրած կենա, մեր քաղաքում մի խաբեբա է հայտնվել, որը բլբլացնելով ազնիվ մարդկանցից փող է կորզում։

— Ո՞նց թե,— զարմացած հարցնում է թագավորը։

— Մենք էլ դրանից գլուխ չենք հանում։ Այդ մարդը աչքերը խորհրդավոր հառում է վրադ ու բլբլացնում։ Հետո, մինչև գլխի ես ընկնում, տեսնում ես քսակդ առել, չքացել է։ Մի անգամ նույնիսկ քաղաքի ամենախորամանկ մարդուն քթից բռնած ման ածեց։

— Խելքին մոտ բաներ չես խոսում,— ասում է թագավորը։

— էն Աստված, ճիշտ եմ ասում։

— Դե լավ, գնա էդ մարդուն բեր, տեսնենք ինձ ոնց է խաբում։ Եթե նրան չհաջողվի այդ բանն անել, զգուշացնում եմ՝ գլուխդ ուսերիդ չի մնա։

Եվ խորհրդատուն գնում է բլբլացող խաբեբայի մոտ ու ասում.

— Մեր թագավորը քեզ իր պալատն է կանչում, որ իրեն խաբես։ Լավ կլինի, ինչքան հունար ունես բանեցնես։

— Ե՞ս… Խաբե՞մ թագավորին… Չէ, Աստված ինձ թույլ չի տա որ էդ բանն անեմ։

— Եթե քեզ չհաջողվի մեր թագավորին խաբել, երկուսիս էլ կգլխատեն,— բացատրում է խորհրդատուն։

— Դե լավ, ինչ արած, որ ասում ես, ասում ես…— համաձայնում է խաբեբան։

Եվ խորհրդատուն նրան տանում է թագավորի մոտ։

Թագավորն ասում է.

— Ինձ ասել են, որ դու խաբել ես մեր քաղաքի ամենախելացի մարդկանց ու նրանցից փող կորզել։ Ես շատ եմ հպարտանում իմ խելքով և ուզում եմ ինձ էլ խաբես։ Հապա, փորձիր։

— Թագավորն ապրած կենա, խաբելը կխաբեմ, բայց վախենամ չկարողանամ, որովհետև բոլոր գործիքներս գրավ են դրված։ Իսկ առանց գործիքների… նույնիսկ ամենամիամիտ գյուղացուն չեմ կարող խաբել։

— Որ այդպես է, գնա գործիքներդ բեր,— հրամայում է թագավորը։

— Բայց ես փող չունեմ,— ասում է խաբեբան։

— Իսկ ինչքա՞ն է պետք, որ գործիքներդ ետ բերես։

— Երկու հարյուր ոսկի,— ասում է խաբեբան։

— Խորհրդական,— հրամայում է թագավորը,— այդ երիտասարդին երկու հարյուր ոսկի տուր, թող գնա իր գործիքները բերի, տեսնենք ո՞նց է ինձ խաբում։

Եվ խորհրդականը խաբեբային երկու հարյուր ոսկի է տալիս։ Վերջինս իրեն յուրահատուկ ծեսերով գլուխ է տալիս ու դուրս գնում՝ խոստանալով երկու ժամից հետո վերադառնալ։ Իսկ թագավորը հարմարավետ տեղավորվելով գահին սպասում է։ Շատ ժամանակ անց խորհրդատուն վախվորած ժպտում է.

— Ինչո՞ւ ես ժպտում,— հարցնում է թագավորը։

— Թագավորն ապրած կենա, եթե որոշել եք այդ խաբեբային սպասել… Ոնց ասեմ՝ մինչև ձեր երեխաներն էլ լույս աշխարհ գան, նրանց թոռներն ու ծոռներն էլ, այդ խաբեբան չի վերադառնա։ Չէ՞ որ նա արդեն խաբել է Ձեզ, ով աշխարհի ամենաիմաստուն արքա։

Այդ խաբեբայի գործիքը հենց նրա բլբլացող լեզուն է։

Առաջադրանքներ

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։թագավոր,խաբեբա,մարդիկ,խորհրդատու,խաբել

Գրի՛ր ընդգծված բառերի հոմանիշները։

խաբեբա-ստախոս

չքանալ-անհետանալ

ճիշտ-ազնիվ

բանեցնել-աշխատեցնել

փող-գումար

վերադառնալ-հետ գալ

վախվորած-սարսափած

Տեքստից դո՛ւրս գրիր դարձվածքները և փորձի՛ր բացատրել։

գլխի ընկնել — հասկանալ

քթից բռնած ման ածել — խաբել

Խելքին մոտ բաներ խոսել — հնարավոր բան

գլուխ է տալիս — խոնարհվում է

 

Բնութագրի՛ր խաբեբային։Խելացի,ստախոս,սրամիտ

Փորձի՛ր արդարացնել խաբեբային։Խաբեբան կարողացավ խաբել նույնիսկ թագավորին, ով մտածում էր որ ամենախելացին է:

Խորհո՛ւրդ տուր թագավորին։

Մի եղիր այդքան ինքնավստահ:

Ածական անուն, 06.03

Ածական անուն կամ ածական են կոչվում առարկայի հատկություն կամ վերաբերություն ցույց տվող բառերը: Ածականները պատասխանում են ինչպիսի՞, որպիսի՞, ո՞ր հարցերին:
Ածականները չեն հոլովվում, բայց եթե խոսքի մեջ հանդես են գալիս գոյականաբար, կարող են հոլովվել եզակի և հոգնակի թվով: Օրինակ Սպիտակը մաքրության խորհրդանիշն է: Ես խաղում եմ սպիտակներով:
Բայց կան բառեր, որոնք հավասարապես կարող են հանդես գալ և՛ իբրև գոյական, և՛ իբրև ածական:
Օրինակ աղքատ, բարեկամ, խենթ, դավաճան, խավար, ծերունի, հիվանդ, հարևան, հարազատ, հարուստ, գող, որբ, սուտասան, սուրբ, դպրոցական, զինվորական կտրիճ և այլն:

Առաջադրանքներ:
1. Կազմի՛ր բառակապակցություններ` ա) շարքի բառերի հետ գործածելով գոյականներ, բ) շարքի գոյականների հետ գործածելով ածականներ:
ա) մարմարյա-մարմարյա, մրգատու-մրգատու ծառ, շքեղ-շքեղ աղջիկ, բերրի-բերի արտ, կեղծ- կեխցք միտք, անարատ- մաքուր սիրտ:
բ) զգեստ-սիրուն զգեստ, վերաբերմունք-սիրուն վերաբերմունք, լռություն-մեղմիկ լռություն, միտք-գրագետ միտգ, կյանք-դժվար կյանք:

2. Նախադասությունների մեջ տրված բառերը գործածի՛ր մի դեպքում որպես գոյական, մյուս դեպքում որպես ածական: Ապստամբ-, խավար-, դպրոցական, հարուստ, դավաճան, կենդանի:

Ապստամբները գրավեցին տարացքը

ապստամբ տղան կռվի էր ընգել

խավար գիշեր էր:

խավարը պատել էր քաղաքը

տղան հագել էր դպրոցական հագուստ

դպրոցակաները գնում էին ընկեր Դանելի մոտ:

Հարուստ մարդիկ վայելում էին իրենց կյանքը

Հարուստը օգնում էր անտուն մարդկանցա

Դվաճանը ձերբակալվեց այնուհետև սպանվեց

Տուրքյան դավաճան երկիր էր:

Կենդանաբանական այգում կենդանիների կեսը շատ սոված էին:

Մարդիկ կենդանի են

3. Տրված զույգ բառերից կազմի՛ր ածականներ:
Առյուծ և սիրտ, տերև և փուշ, երանգ և երփն, ձայն և վիշապ, թույր և ձյուն, սուր և ծայր, դատարկ և գլուխ, շեկ և հեր, գունդ և ձև, փրփուր և բաշ, միշտ և ժպիտ, ձյուն և փրփուր:

Առյուծասիրտ

փշատերև

երփերանգ

վիշապաձայն

ձյունաթույր

սրածայր

դատարկագլուխ

շիկահեր

գնդաձև

փրփրաբաշ

մշտաժպիտ

փրփրաձյուն

 

  1. Նշիր 𝑀(−1/9; 1/13) կետի օրդինատը:

 

 

  1. Կոորդինատային հարթության վրա նշված են 𝑥 և 𝑦 կոորդինատներով կետեր:

 

 

Որոշիր 𝐶 կետի կոորդինատները:

 

 

  1. 𝐺(1/8; 0) կետը գտնվում է կոորդինատային առանցքներից մեկի վրա:

Ո՞ր առանցքի վրա է գտնվում 𝐺 կետը:

 

X

 

  1. Ո՞ ր քառորդում է գտնվում 𝐴(15 1/6; −34 1/11) կետը:

 

Առաջին

 

 

  1. 𝐴(0;0); 𝐶(1/13; 1/54); 𝐷(1/13; 0) կետերը 𝐴𝐵𝐶𝐷 ուղղանկյան երեք գագաթներն են:

Գտիր 𝐵-ի՝ չորրորդ գագաթի կոորդինատները:

 

 

 

 

  1. 𝐿(8/17; −16/29), 𝐷(−8/17; 16/29), 𝑀(−8/17; −16/29), 𝐶(8/17; 16/29) կետերից ո՞րն է գտնվում 𝐼𝐼𝐼-րդ քառորդում:

 

M

 

 

  1. 8 սմ երկարությամբ հատվածը որպես միավոր վերցված կոորդինատային առանցքի վրա պատկերիր 0, 1/8, 2/8, 3/8, 4/8, 5/8, 6/8, 7/8, 8/8, 10/8, 11/8, 12/8 կետերը։

 

 

 

  1. Կոորդինատային առանցքի վրա պատկերիր հետևյալ կետերը.

 

ա) A (-1 1/2)

 

բ) B (-1 1/5)

 

գ) C (-3 1/2)

 

դ) D (-4 1/2)

 

  1. Կոորդինատային հարթության վրա պատկերիր հետևյալ կետերը.

 

 

 

 

1*. 5 գրիչի և 4 մատիտի համար վճարեցին 610 դրամ, իսկ նույնպիսի 2 գրիչի և 2 մատիտի համար 260 դրամ։ Քանի՞ դրամ պետք է վճարել 6 գրիչի և 5 մատիտի համար։

 

 

2*. Եթե մտապահված թվի եռապատիկին գումարենք 4 և ստացված թիվը բաժանենք 7-ի, ապա կստանանք 13։ Գտնել մտապահված թվի թվանշանների գումարը։

 

 

 

 

 

Լրացուցիչ աշխատանք

 

 

  1. 4 սմ երկարությամբ հատվածն ընդունելով որպես միավոր հատված՝ կոորդինատային առանցքի վրա պատկերիր հետևյալ կետերը.

 

 

 

  1. Կոորդինատային առանցքի վրա պատկերիր A (1/2), B (2), C (2 3/4) կետերը։ Հաշվիր AB, BC, AC հատվածների երկարությունները։

1/2+2= 5/2

2+ 2 3\4 = 8/3

1/2+  2  3/4 = 2 5/4

 

  1. Կոորդինատային հարթության վրա պատկերիր հետևյալ կետերը.

 

Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Տարածք որտեղ որևէ ժողովուրդ կամ էթնիկ խումբ ապրում է կերտելով իր պատմությունը, կենցաղը, վարք ու բարքը, փոխելով իր սերունդը, ունենալով իր պետական կառուցվածքը՝ սերունդներին է ժառանգում իր քաղաքակրթության արժեքները։
2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները:

  1. Բարձր Հայք
  2. Ծոփք
  3. Աղձնիք
  4. Տուրուբերան
  5. Մոկք
  6. Կորճայք
  7. Պարսկահայք
  8. Վասպուրական
  9. Սյունիք
  10. Արցախ
  11. Ուտիք
  12. Փայտակարան
  13. Տայք
  14. Գուգարք
  15. Այրարատ

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները:արևմտյան, համեմատաբար՝ փոքր տարածքի և նրանում ձևավորված թագավորության անվանումը։   Գտնվում է Մեծ Հայքի և Եփրատ գետի արևմտյան կողմում,
4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը:Նաիրի
5․ Ո՞րն է հայերի հայրենիքը:Հայաստանը
6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի բաժանվում:Քարի դար,միջին դար, նոր դար
7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին:
8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր:Որովհետև Հայաստանում շատլեռներ են
9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը:Հայասա
10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ:Նրանք ամբողջ երկները գահակալել էին:
11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները:Հայոց Լեռնաշխարհի տարածքը մոտ 450 հազար քառակուսի կիլոմետր է, եթե վերցնենք միայն Մեծ Հայքը և Փոքր Հայքը։ Իսկ եթե Հայոց Լեռնաշխարհի մեջ հաշվենք նաև Հայոց Կիլիկիան կամ Սիսվանը և Հայոց Միջագետքը, ապա Լեռնաշխարհի տարածքը 586 հազար քառակուսի կիլոմետր է։
12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը: Այն ստեղծվել էր սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից[1]
13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները:պալեոլիթ,մեզոլիթ,նեոլիթ
14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը:Ռուսա-2
15․ Ի՞նչ է Միջնաշխարհը
16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին
17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը
18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը:
19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը:Ասորեստան
20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը
21․ Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը:Ռուսա-2
22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»:երկու կողային (հավասար) կողմերը հիմքի հետ գտնվում են ոսկե համամասնության մեջ։
23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»:Մենուայի ջրանցքը գտնվում է Վանա լճի հարավարևելյան կողմում։ Ջրանցքի հեռավորությունը Վան քաղաքից կազմում է 70 կմ, սակայն ջրանցքի ամբողջական երկարությունը, հաշվի առնելով նաև կորությունները, կազմում է 80 կմ[3]։
24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ
25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը
26․ Մեծ Հայքի ո՞ր նահանգներն է իր մեջ ընդգրկում ներկային ՀՀ տարածքը
27․ Ե՞րբ է հայտնագործվել կրակը
28․ Ո՞րն է ՀՀ ամենաբարձր գագաթը և որքա՞ն է բարձրությունը
29․ Ո՞ր արքան ստեղծեց տեղական սեպագիրը
30․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի առաջին պետությունը:Վանի Թագավորություն
31․ Ո՞ր երկրի մասին է ասվում՝ ընդարձակ, հպատակություն չճանաչող երկիր
32․ Ո՞րն է Հայկական լեռնաշխարհի գործող հրաբխային գագաթը
33․ Ո՞վ է հաջորդել Իշպուինիին
34․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի երեք խոշոր լճերը:Արաքս Եփրատ Տիգրիս
35․ Ի՞նչ է Շանիդարը
36․ Ո՞րն է Սևանա լճի նախկին անվանումը
37․ Ո՞վ է Ուրարտուի առաջին արքան
38․ Ո՞վ է հիմնադրել Էրեբունի մայրաքաղաքը:Արգիշտի-1
39․ Ասորեստանի ո՞ր արքան Ք․ա․ 833թ․ պարտվեց հայկական զորքերին
40․ Ո՞րն է Բրոնզե դարի կարևոր նվաճումը
41․ Ո՞ւմ օրոք է Վանի թագավորությունն ունեցել տարածքային ամենամեծ աճը
42․ Ո՞րն է Ուրմիա լճի նախկին անվանումը
43․ Որո՞նք են Հայկական լեռնախշարհի խոշոր գետերը
44․ Ո՞րն է հայոց մայր գետը
45․ Ո՞վ է հաջորդել Սարդուրի 1-ին
46․ Ո՞ր թվականին է գահակալել Մենուա արքան
47․ Ո՞վ է հիմնադրել Տուշպա մայրաքաղաքը
48․ Ո՞ր գետում և ո՞ր արքայի օրոք հայ ժողովուրդը մկրտվեց քրիստոնյա
49․ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի նշանավոր դաշտերը
50․ Ո՞ր է Խալդի աստծո պաշտամունքի գլխավոր կենտրոնը