1․Ո՞ր շարժումն է կոչվում հավասարաչափ:Այն շարժումը որի ընթացքում մարմինը կամայական հավասար ժամանակամիջոցներում անցնում է հավասար ճանապարհներ կոչվումէ հասարաչապ շարժում
2․Ո՞ր մեծությունն է կոչվում հավասարաչափ շարժման արագություն ՝գրել բանաձևը։Հավասարաչափ շարժման արագությունը ֆիզիկական մեծություն է, որը հավասար է մարմնի անցած ժանապարհի հարաբերությանն այն ժամանակամիջոցին, որի ընթացքում մարմինն անցել է այս ճանապարհը:
անաձևը. արագությունը = ճանապարհ : ժամանակամիջոց
V = S : t
3․Ի՞նչ միավորներով է չափվում արագությունը՝ՄՀ-ում։Արագության չափման միավորներ են՝ 1 կմ/ժ, 1 մ/վ:
4․Ինչպե՞ս որոշել հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարհը,եթե հայտնի է նրա արագությունը ու շարժման ժամանակը,գրել բանաձևը։
Հավասարաչափ շարժվող մարմնի անցած ճանապարը գտնելու համար, պետք է գտնել արագության և շարժման ժամանակի արտադրյալը:
Բանաձևը.
ճանապարը = արագություն · ժամանակամիջոց
S = V · t
научимся рассказывать о своём любимом музыкальным стиле .
Какая музыка вам нравится? Есть ли у вас любимое музыкальное
произведение? Любимый певец?
Прочитайте текст и скажите, какую песню искал певец.
НА ВСЕ ЦВЕТА РАДУГИ
На свете жил чудесный певец. Он пел от всего сердца, и его песни
были всех цветов радуги.
Его разноцветные песни были так хороши, что вскоре он стал известным
певцом. Но певец не был счастлив. Он не был счастлив, потому что ему ни
разу не удалось спеть такую песню, которая понравилась бы всем.
Когда он пел розовую весеннюю песню, его, затаив дыхание, слушали
юноши и девушки. А старики проходили мимо.
Когда же певец пел серебристую мудрую песню, тогда все лю՛ди
сре՛днего во՛зраста распа՛хивали на՛стежь окна. Зато молодые не обращали на эту песню никакого внимания. Они любили песни ярких цветов.
сре՛дний во՛зраст люде՛й – от 45 до 59 лет
распа՛хивать на՛стежь – широко՛ открыва՛ть
жа՛ловаться – գանգատվել
угоди՛ть – գոհացնել
вдохновля՛ться – воодушевля՛ться
1.Найдите в тексте ответы на вопросы и прочитайте их.
Почему не был счастлив певец?потому что ему ни разу не удалось спеть такую песню, которая понравилась бы всем.2. Почему певец перестал петь? люди не хотели слушат его песни3. Что
сказало солнце певцу?Если бы всем нравилось одно и то же, тогда бы тебе незаЧем было искать новые песни,а мне каждый день по новому всходить 4. Можно ли сказать, что певец не зря прожил жизнь ДА?
2. Составьте предложения с данными выражениями.
Петь от всего сердца; слушать, затаив дыхание; на душе стало светло и
весело; не зря прожил жизнь.
Я думаю Что певец Певец должен Петь от всего сердца.
Люди не могли проходить мимо и слушали песню затаив дыхание
Спустя много время когда они встретилисьна душе стало светло и
весело
Человек не зря прожил жизнь.
3. Согласны ли вы с тем, что…
На свете жил чудесный певец. Он пел только весёлые песни. да2.
был очень счастлив. Его песни всем нравились.нет 3. Певец перестал петь.нет У него пропал голос. нет 4. Певец захотел быть похожим на солнце, и он снова запел свои
песни.да
4. Подберите прилагательные к данным существительным. С полученными словосочетаниями составьте предложения и запишите их.
Певец, песня, солнце, лучи, земля, радуга.
Певец Предложение: Талантливый певец исполнил эту песню с душой и страстью.
Песня Предложение: Мы долго слушали эту красивую песню на берегу моря.
Солнце Предложение: Яркое солнце согревало землю в начале утра.
Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս I >>գրքից լուծել 22-ից 26-ից
Տարբերակ 1
I. (2) Իչքա՞ն ժամանակում հեծանվորդը կանցնի 250մ’ ունենալով 5մ/վ արագություն.
S=250մ
V=5 մ/վ
t (վ)=?
II. (2) Նավակը ի՞նչ հեռավորության վրա կգտնվի նավահանգստից շարժումը սկսելուց 15վ հետո, եթե նա շարժվում է գետի հոսանքով: Ջրի հոսանքի արագությունը 4մ/վ է.
t=15վ
V=4 մ/վ
III. (3) Գնացքը շարժվում է 60կմ/ժ արագությամբ: Նա ի՞նչ հեռավորություն կանցնի 1,5ժ-ում.
1․Սահմանի՛ր իզոտոպ հասկացությունը։Միևնույն քիմիական տարրի ատոմները, որոնց միջուկները պարունակում են նույն թվով պրոտոններ, բայց տարբեր թվով նեյտրոններ, անվանվում են իզոտոպներ:
Գոյականները բառեր են, որոնք ցույց են տալիս առարկա, անձ։ Գոյական բառը գոյ արմատից է, որը նշանակում է «կա, է, գոյություն ունի»։ Եվ նախապես գոյական են ճանաչվել տեսանելի, շոշափելի առարկաները, այսինքն՝ առարկա ցույց տվող բառերը։ Այնուհետև գոյական են դիտվել ոչ միայն մարդու կողմից ընկալվող, տեսանելի, շոշափելի առարկաները, այլև մեր գիտակցությամբ առարկայացված հասկացությունները, օրինակ՝ բուժում, սեր, հաղթանակ։ Այսպիսով՝ գոյական են համարվում առարկա և առարկայական հասկացություններ ցույց տվող բառերը։ Գոյականի տեսակները
Ըստ բառիմաստային ընդհանրությունների և քերականական յուրահատկությունների՝ գոյականները բաժանվում են հետևյալ խմբերի՝
· Հասարակ և հատուկ գոյականներ
· Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
· Անձ և ոչ անձ կամ իրցույց տվող՝ անձնանիշ և իրանիշ գոյականներ
Հասարակ և հատուկ գոյականներ
Այն բառերը, որոնք անվանում են առարկայի տեսակը ընդհանուր կերպով և կարող են մասնավորվել տվյալ տեսակի բոլոր առարկաների վրա, կոչվում են հասարակ գոյականներ, օրինակ` աղջիկ, մարտ, գյուղ և այլն:
Միևնույն տեսակին պատկանող, ամեն մի առանձին առարկային տրվող անունները կոչվում են հատուկ անուն կամ հատուկ գոյական, օրինակ` Աննա, Հայկ, Հայաստան, Աղստև և այլն:
Հատուկ անուններ են՝
Անձնանունները
Աշխարհագրական վայրերի անունները
Կենդանիներին տրվող անունները
Կազմակերպությունների, հիմնարկների, թերթերի, գրական երկերի անվանումները
Մականունները
Թանձրացական (նյութական) և վերացական գոյականներ
Նյութական գոյականներն անվանում են բնության մեջ առկա առարկաներ և երևույթներ՝ հող, ջուր, մարդ, անտառ…
Վերացական գոյականները նյութական մարմիններ չեն անվանում, այլ ցույց են տալիս երևույթներ (բնության, հասարակական, մտավոր), բայց քերականորեն հասցված են առարկայի աստիճանի, որպես առարկա մտածված։ Վերացական գոյականներն անվանում են վերացական հասկացողություններ, որոնք մարդկային մտածողության արդյունք են՝ սեր, ատելություն, վախ, ցավ…
Անձ և ոչ անձ ցույց տվող գոյականներ
Անձ ցույց տվող գոյականները անձերի հատուկ և հասարակ անուններն են, պատասխանում են ով, ովքեր հարցերին, ոչ անձ (իր) ցույց տվող գոյականն են մյուս բոլոր գոյականները, պատասխասնում են ինչ ինչեր հարցերին։
Գործական աշխատան
1. Ինչպե՞ս կանվանես մեկ բառով:Որոշիր, թե քո կազմած գոյականներից յուրաքանչյուրը ինչ է ցույց տալիսՙ ի՞ր, թե՞ անձ:
Փոքր գետ-գետակ-առարկա, քանոն նվագող-քաքնոնահար-անձ, երգ սովորեցնող-երգուսույց-անձ, բնության պատկեր-բնապատկեր-առարկա, նավի հրամանատար-նավապետ-անձ:
2.Նկար բառով և ներքևի բառաշարքի բառերով հնարավորինս շատ բարդ գոյականներ կազմիր:
Ծաղիկ-ծախկանկար,
զարդ-նկարազարդ
լույս-լուսանկար
կինո-կինոնկար
խիճ-խճանկար
դեմք-դիմանկար
գիծ-գծանկար
ծով-ծովանկար
ինքը-ինքնանկար
3. Յուրաքանչյուր բառով կազմիր երկուական գոյական, որոնցից մեկը անձ ցույց տա, մյուսը ՙ իր:
Մարզ-մարզպետ մարզասենյակ
հող-հողաման,հողագործ
երգ-երգչախումբ,երգչասենյակ
օդ-օդանավակայան,օդաչու
բույս-բուսակեր,բուսատու
ծաղիկ-ծաղկազարդ,ծաղկասեր
գործ-գործարան,գործարար
դեղ-դեղատուն,դեղագործ
Օրինակ՝ մարզ-մարզպետարան, մարզպետ
4. Երկու շարքերից գտիր իրար հականիշ գոյականները: ա. տխրություն, սեր, հաղթանակ, պատերազմ, սկիզբ, քնքշանք
բ. կոպտություն, խաղաղություն, խնդություն, ավարտ, ատելություն, պարտություն:
տխրություն-խնդություն
սեր-ատելություն
հաղթանակ-պարտություն
պատերազմ-խաղաղություն
սկիզբ-ավարտ
քնքշանք-կոպտություն
5. Պարգև, կորյուն, մանուկ, մեխակ, հասմիկ բառերը նախադասությունների մեջ գործածիր մի դեպքում որպես հատուկ, մյուս դեպքում որպես հասարակ անուն:
Պարգև-Իմ ընկերոջ անունը Պարգև է։Երեխան Ասծո պարգև է։
կորյուն-Կորյունը այսօր մասնակցում էր օլիմպիադաին։Գազանանոցում ես տեսա կորյունին։
մանուկ-Ես մանուկ հասակից հաճախել եմ կառատեի։Մանուկին կոչել են իր պապիկի անունով։
մեխակ-Խանութում այսօր մեխակի վաճառքը գերազանցել էր։Մեր հարևանի անունը Մեխակ է։
հասմիկ-Իմ սիրելի ծաղիկը հասմիկն է,մեր դպրոցում կա մի աղջիկ որի անունը Հասմիկ է։
Հելլենիստական պետություններ– թագավորություններ, որոնք ձևավորվել են Ալեքսանդր Մակեդոնացու իշխանության փլուզման արդյունքում և որդեգրել հունական մշակույթն ու ապրելակերպը:
Հանդուրժողական քաղաքականություն– նշանակում է ընդունել և հարգել այն մարդկանց և խմբերի հիմնական իրավունքները, կրոնական ծեսերը, հավատքը, մշակույթը, տեսակետները, որոնք տարբերվում են սեփականից:
Ք. ա. 334 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու բանակը ներխուժեց Փոքր Ասիա՝ նշանավորելով հայտնի Արևելյան արշավանքի սկիզբը, որն Աքեմենյան կայսրությունը նվաճելու նպատակ ուներ: Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Ք. ա. 331 թ. Բաբելոնից ոչ հեռու՝ Գավգամելայի մոտ: Ճակատամարտին մասնակցում էին և հայկական զորքերը: Հին պատմիչների վկայությամբ՝ նրանք գտնվում էին աջ թևում և ոչ միայն հետ մղեցին հունմակեդոնական զորքերի հարձակումը, այլև ներխուժեցին նրանց թիկունք: Չնայած այդ ամենին՝ պարսկական զորքերը ճակատամարտում պարտվեցին, և Դարեհ III արքան փախավ մարտադաշտից։ Դարեհի՝ իր իսկ մերձավորների կողմից սպանվելուց հետո շուտով փլուզվեց Աքեմենյան կայսրությունը: Ստեղծվեց մի նոր հսկայական կայսրություն՝ Ալեքսանդր Մակեդոնացու կայսրությունը: Մայրաքաղաքն էր Բաբելոնը:
Երվանդական Հայաստանի անկախության վերականգնումը
Աքեմենյան կայսրության փլուզումը Երվանդունիներին հնարավորություն էր տալիս հավակնելու ինքնիշխանության և վերականգնելու Հայաստանի անկախությունը։ Մեծ Հայքում Ք. ա. 331 թ. գահ է բարձրանում Երվանդ III-ը:
Մայրաքաղաքը տեղափոխվում է Արարատյան դաշտ՝ քաղաք Արմավիր, որը վերածվում է քաղաքական, տնտեսական, մշակութային և հոգևոր խոշոր կենտրոնի: Մայրաքաղաքի տեղափոխությունը նշանավորում էր սատրապական կարգավիճակի թոթափումը և պետության անկախացումը:
Երվանդ III-ի աջակցությամբ նույն տարում Փոքր Հայքում գահ է բարձրանում Միթրաուստեսը։ Մեծ Հայքը միառժամանակ նաև Փոքր Հայքի անկախության երաշխավորն էր: Թեպետ Հայաստանը դեռ ամբողջությամբ ներգրավված չէր Արևելքի և Արևմուտքի աշխարհաքաղաքական պայքարում, բայց ակտիվ դեր էր խաղում Փոքր Ասիայի քաղաքական կյանքում։ Այսպես՝ Երվանդ արքան քանիցս աջակցում է այն պետություններին, որոնք փորձում էին պահպանել նոր իրավիճակում ձեռք բերված անկախությունը: Նա աջակցում էր կամ ռազմական ուժով, կամ էլ քաղաքական ապաստան տալով։ Օրինակ՝ մակեդոնական զորքերին պարտված Կապադովկիայի թագաժառանգին Երվանդը նախ ապաստան է տալիս Հայաստանում, իսկ հետո նաև ռազմական ուժով վերականգնում գահին։
Այդուամենայնիվ, անկախությունը հնարավոր է լինում պահպանել նախ և առաջ շնորհիվ այն բանի, որ Ալեքսանդր Մեծի ռազմաքաղաքական առաջնահերթությունների մեջ դեռ ներառված չէր Հայաստանի նվաճումը: Ալեքսանդր Մեծն ուղարկում է բանակներ, որոնք ջախջախվում են հայերի կողմից, սակայն նա անձամբ ռազմական արշավանք չի առաջնորդում Հայաստան: Հայկական թագավորությունների համար նպաստավոր էին նաև Ալեքսանդր Մակեդոնացու մահվանը հաջորդած տարիները: Նրա զորավարների, իսկ ապա հելլենիստական պետությունների միջև տևական պատերազմներ էին մղվում։ Դրանք միառժամանակ շեղում են ուշադրությունը հայկական նորաստեղծ պետություններից։ Բացի դրանից՝ Երվանդը կարողանում էր դիվանագիտական ճկունություն ցուցաբերել Ալեքսանդրի հաջորդների ճամբարում սկսված երկպառակությունների ընթացքում՝ աջակցելով իրեն ցանկալի ուժին: Այսպիսով՝ անկախությունը հնարավոր է լինում պահպանել նաև ճկուն դիվանագիտության շնորհիվ։ Սա էլ նպաստում է հայկական թագավորությունների ամրապնդմանը:
Սելևկյան պետությունը
Ալեքսանդրի վաղաժամ վախճանից հետո նրա կայսրությունը շուտով բաժանվեց նրա զորավարների միջև։ Արդյունքում Ալեքսանդրի կայսրությունը մասնատվեց մի քանի թագավորությունների միջև։ Դրանցից ամենամեծը Սելևկյան պետությունն էր, որը տարածվում էր Փոքր Ասիայից մինչև Սիրիա և Հնդկաստան: Նոր կայսրության կառավարիչները բախվեցին բազմաթիվ մարտահրավերների: Նրանց թագավորությունն ընդգրկում էր նախկին Պարսկական կայսրության մեծ մասը: Այնտեղ ապրում էին տարբեր ժողովուրդներ՝ տարբեր սովորույթներով։ Այդ ժողովուրդներից շատերը, դժգոհ լինելով նոր իշխանությունից, ապստամբում էին իրենց առաջնորդների դեմ: Խնդիրը կարգավորելու համար Սելևկյանները որդեգրեցին Ալեքսանդր Մակեդոնացու հանդուրժողական քաղաքականությունը։ Ըստ այդմ՝ պետք է քաղաքացիություն տրվեր ոչ միայն հույներին, այլև բնիկ ժողովուրդներին, ոչ հունական համայնքները պետք է ստանային շնորհներ և հովանավորություն իրենց Սելևկյան տիրակալներից, նրանց կրոնական ծեսերը, հավատքներն ու սրբավայրերը պետք է պաշտպանվեին ու հարգվեին։ Մերձավորարևելյան ավանդույթների նկատմամբ հանդուրժող Սելևկյան տիրակալները սկսեցին ընդունել և յուրացնել այդ ավանդույթներից մի քանիսը՝ անկասկած, քաղաքական նպատակներով։
Այնուամենայնիվ, Սելևկյանների ծրագրերը ներառում էին շատ ավելին, քան պարզապես հանդուրժողականության քաղաքականությունը։ Զուգահեռաբար նրանք մեծ ծավալներով սկսեցին նոր քաղաքներ կառուցել։ Քաղաքներն այն կարևոր հանգրվաններն էին, որոնց միջոցով իրականացվելու էր թե՛ իշխանութ- յան ամրապնդումը և թե՛ նոր աշխարհի յուրացումը։ Դրանք նպաստեցին նաև հունական լեզվի ու մշակույթի տարածմանը Սելևկյան թագավորության բոլոր մասերում։ Չնայած այդ ամենին՝ Սելևկյանները ստիպված էին դիմակայել բազմաթիվ տարածքների անջատողական ձգտումներին, մինչդեռ նրանց տարածքային նկրտումները դեռ չէին բավարարվել։
Հայկական թագավորությունները և Սելևկյանները Ք. ա. III դարում
Երվանդական Հայաստանն անկախության վերականգնումից հետո զգալի փոփոխության ենթարկվեց Ք. ա. III դարում։ Թագավորության արևմտյան շրջանները, ներգրավվելով հելլենիստական երկրների զարգացած առևտրատնտեսական հարաբերությունների մեջ, աստիճանաբար սկսեցին տարբերվել թագավորության մյուս տարածքներից: Սա հանգեցրեց նաև այդ հատվածի քաղաքական տարանջատմանը: Ք. ա. III դ. կեսերին Մեծ Հայքից անջատվեցին Ծոփքն ու Կոմմագենեն և առանձին միացյալ թագավորություն կազմեցին: Հարկավ, այդ մասնատման մեջ իր մեծ ներդրումն ուներ Սելևկյան կայսրությունը, որը ձգտում էր տիրել ամբողջ Հայաստանին: Նորաստեղծ հայկական թագավորության գահին Երվանդական արքայատան կրտսեր ճյուղի ներկայացուցիչ Սամոսն (Շամն) էր։ Վերջինս նաև իր անունով դրամներ էր հատում, որոնք մինչ օրս հայտնի ամենահին հայկական մետաղադրամներն են: Որոշ ժամանակ անց Ծոփք-Կոմմագենեի թագավորությունը ևս տրոհվեց, և ստեղծվեցին Ծոփքի ու Կոմմագենեի առանձին թագավորությունները: Այդպիսով՝ Հայաստանի տարածքում ձևավորվեցին հայկական չորս թագավորություններ՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե: Իսկ արդեն Ք. ա. III դարի վերջին Երվանդական այդ պետությունների համար ստեղծվել էին անբարենպաստ պայմաններ. մոտ էր դրանց վախճանը:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ինչո՞ւ էին քաղաքները կարևոր հունական մշակույթի, այդպիսով՝ Սելևկյանների իշխանության տարածման համար:Քաղաքների ստեղխումով ամրապնդվում է իշխանությունը։ Դրանք նպաստեցին նաև հունական լեզվի ու մշակույթի տարածմանը Սելևկյան թագավորության բոլոր մասերում։
2. Ընդհանրացրո՛ւ: Որո՞նք էին Երվանդական Հայաստանի մասնատման ներքին և արտաքին պատճառները:Արտաքին պատճառ է Սելևկյան կայսրությունը որը ամեն կերպ ուզում էր գրավել Հայաստանը իսկ ներքին պատճառը արևմտյան հատվածում առևտրատնտեսական քաղաքանության ներգրավումը։
3 . Գնահատիր: Ի՞նչ հետևանքներ կարող էին լինել Սելևկյանների համար, եթե Մեծ Հայքի թագավորությունը չտրոհվեր մի քանի այլ թագավորությունների։Իմ կարծիքով եթե չտրորվեր մեծ հայկի թագավորությունը կտրորվեր Սելևկյաների կայսրությունը։
4. Շարունակականություն և փոփոխություն
Պատկերացրու, որ դու Երվանդ III արքայի խորհրդականն ես և նրա հետ միասին մասնակցում ես Գավգամելայի ճակատամարտին: Երբ պարզ է դառնում, որ Դարեհ III-ը փախել է մարտադաշտից, հարկավոր է լինում արագ կողմնորոշվել հետագա գործողությունները ծրագրելիս: Ի՞նչ խորհուրդ կտաս Երվանդ արքային. կռվե՞լ մինչև վերջ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, թե՞ նահանջել Հայաստան և հռչակել Հայաստանի անկախությունը:Ես խորուդ կտայ պաիքարել մինչև վերջ քանի որ Հայկական զորքը բավականին ուժեղ է։
Ի՞նչ ես կարծում, քո նախաձեռնությանը, արքայից բացի, հասարակության ո՞ր շերտերը կարող էին աջակցել: Իսկ ընդդիմանա՞լ (յուրաքանչյուր պատասխան հիմնավորիր առանձին):
Պատերազմը մեզ էլ հասավ։ Ասացին, որ չափից ավելի չուտենք, ոչինչ չշռայլենք` ամեն ինչ արժեքավոր էր։ Ասացին, որ պատերազմի նամականիշներ գնենք։ Մենք Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմը հազարավոր զինվորներ էինք ուղարկում, իսկ դրա համար փող էր հարկավոր։ Մեզ կոչ էին անում դրամ վաստակել ու պատերազմի նամականիշներ գնել` հատը քսանհինգ սենթ։
Միսս Գամման ասաց, ոո մենք` երեխաներս, նույնպիսի զինվորներ ենք, ինչպես և համազգեստ հագած տղամարդիկ։ Շքերթներ էին լինում։ Մենք տեսնում էինք երթաքայլող զինվորներին։ Մենք նրանց տեսնում էինք Սաուդրրն Փըսիֆիք կայարանում գնացքների մեջ լցվելիս։ Մենք լսում էինք նրանց մայրերի ու քույրերի լացը։
Գերմանացիները հանցագործ ազգ էին։ Գերմանացիներն ամբողջ ժողովուրդներ էին սրբում քարտեզի վրայից։ Անտառներ, դաշտեր, քաղաքներ, ամեն ինչ ոչնչացվում էր մեծ ռումբերով։ Գերմանիան նույնիսկ Ատլանտյան օվկիանոսում էր հանցագործություններ կատարում` խորտակվեր Լուսիթանիան։ Մի սուզանավ նրան ծովի հատակն ուղարկեց։
Լուսիթանիան մի նավ էր, որի մասին երազում էր ամեն մի տղա։ Նրա մասին մտածելիս վշտանում էի:
Ես սկսեցի ատել։ Այո, գերմանացիները հանցագործներ են։ Նրանք մեզ նման չեն։ Մենք նրանց տեսանք «Ուսին առ» ֆիլմում, որտեղ Չարլի Չապլինն էր խաղում։ «Կինեմա» կինոթատրոնում, նստատեղերի եզրերին թառած, ցնծությամբ ողջունում էինք Չարլիին` պատերազմի հերոսին։ Կինոնկարում մենք տեսանք կայզերին ու սուլեցինք։ Նա Գերմանիան էր։ Չարլին ձեռ էր առնում նրան։ Մենք մի գլուխ ծիծաղում էինք, բայց միևնույն է, ամեն ինչ տխուր էր, մենք զգում էինք, և մեզ չէիր խաբի, եթե դա նույնիսկ կատակերգություն էր։
Աշխարհի մեծագույն ոճրագործը կայզերն էր, և մենք ատում էինք նրան։
Այդ ատելությունն ամենուրեք էր։ Ես մի քեռորդի ունեի` անունը Սիմոն։ Նա հենց որ խոսել սովորեց, ասաց.
— Ես կայզերի գլուխը կկոտրեմ։
Ոչ ոք նրան չէր սովորեցրել ատել կայզերին։ Նա այդ ատելությունը միջավայրից էր իր մեջ առել։
Մենք, մի խումբ տղաներ, սովորություն ունեինք մագլցել մեր ետնաբակի ընկուզենին։ Ծառին թառում ու մտածում էինք կայզերին ոչնչացնելու տարբեր ձևերի մասին։ Մեր մեջ մի տղա կար, որ տանջանքներ հորինելու վարպետ էր։ Նրա անունը Ալբերտ Սավին էր` ինքը լալկանի մեկը, բայց ամբողջ շրջակայքում նրանից լավ տանջանքներ հորինող չկար։ Նրա հորինած տանջանքների գլխավոր նպատակը կայզերին մահվան դուռը հասցնելն էր, հետո առժամանակ հանգիստ թողնելը, որպեսզի դրան հաջորդեր մեկ ուրիշ տանջանք, այս անգամ ավելի դաժանը։ Այդպիսով կայզերը հազար մահով կմեռներ ու ողջ կմնար, որ նորից խոշտանգվեր։ Մեր հորինած տանջանքներից ամենաթեթևը գնդակահարությունն էր։ Բայց դա շատ էր հասարակ։ Ոչ ոք չէր ուզում, որ նա հենց այնպես մեռներ։ Բոլոր տղաներն ուզում էին, որ նա շատ տառապեր, իր պատճառած տառապանքների դիմաց փոխհատուցելու համար։ Որոշ խոշտանգումներ զվարճալի էին։ Մեր մտքում Չարլի Չապլինն էր, և մենք զվարճալի տանջանքներ, անակնկալներ ու նման բաներ էինք հորինում։ Օրինակ, մենք կայզերին կհրավիրեինք կարևոր ճաշկերույթի ու մի մեծ աթոռ կառաջարկեինք։ Դա էլեկտրական աթոռ կլիներ։ Կայզերն ուտելիս նստած կլիներ այդ աթոռին, և մենք կմիացնեինք հոսանքը։ Մենք այնքան հոսանք չէինք տա, որ նա տեղնուտեղն այրվեր, այլ աստիճանաբար կբարձրացնեինք լարվածությունը, և սենյակում գտնվող բոլոր մարդիկ կշրջապատեին նրան ու կծամածռեին դեմքները, հիշեցնելով նրան Լուսիթանիայի մասին։ Ես չեմ հիշում, թե ով հորինեց այդ տանջանքը, բայց հիշում եմ այն օրը, երբ դա հորինվեց։ Պայծառ ամառային օր էր, և մենք ծառին թառած շատ ուրախ ասում-խոսում էինք։ Ժամերով միտք էինք անում, թե ինչպես կարելի է տարբեր ձևերով մարդու ցավ պատճառել, առանց նրան սպանելու:
Սան Փաբլո փողոցում մի գերմանական ընտանիք մեր հարևանությամբ տուն ուներ։ Նրանք հիանալի մարդիկ էին` պարզ ու հասարակ։ Նրանք Հերման անունով տղա ունեին, որը մոտավորապես նույն տարիքին էր, ինչ և իմ եղբայր Գրիգորը: Նա խաղաղ տղա էր, փոքր-ինչ ինքնամփոփ և խոսում էր քիչ օտարոտի արտասանությամբ, թեև բնիկ մեր հովտից էր։
Երբ մենք ասում-խոսում էինք կայզերին տանջելու մասին, անձամբ ես քիչ էի մասնակցում և իհարկե համարում էի, որ դա խաղ է, ու մենք երբեք որևէ մեկի հետ դաժանորեն չենք վարվի։ Սակայն կային ուրիշ, ավելի մեծ տղաներ, որոնք գնալով սկսեցին ավելի ու ավելի գրգռվել և արդեն ցանկանում էին որևէ բան անել։ Մեկը տվեց Հերմանի անունը։ Իրոք, շատ տղաներ նման են իրենց հայրերին, և այդ լալկան Ալբերտ Սավինն ու Էդգար Րայֆ անունով մի ուրիշ տղա սկսեցին ատելություն սերմանել Հերմանի դեմ, որը երբեք ոչ մեկի ոչ մի վնաս չէր տվել:
Այդ ամենը սկիզբ առավ մեր ընկուզենու ծառի վրա, սակայն տարածվեց ամբողջ շրջակայքով մեկ։ Տղաների խումբը, ինը-տասը հոգի, որոշեցին հաշիվ տեսնել Հերմանի հետ։ Իմ եղբայր Գրիգորը գնաց նրանց հետ։ Ես էլ գնացի: Ես չէի ուզում, որ Հերմանին ցավ պատճառեն, բայց անկարող էի ստիպել ինձ տանը մնալ։ Մտածում էի, որ եթե մնամ տանն ու չտեսնեմ, թե ինչ է կատարվելու, կմեռնեմ։ Իմ եղբայր Գրիգորն ու ես իրար կողք էինք քայլում և մենք մեծ տղաներից ետ մնացինք։ Ճիշտն ասած, մենք այդ խմբի հետ կապ չունեինք, բայց զգում էինք, որ այդ ամենը սկիզբ է առել մեր ծառի վրա և ուզում էինք տեսնել, թե ինչ է լինելու։
Խումբը հասավ Սան Փաբլո փողոց։ Էդգար Րայֆը մոտեցավ Հերմանեց դռանն ու թակեց։ Խումբը, փողոցի լայնքով մեկ կանգնած, սպասում էր: Դուռը բացեց Հերմանի մայրը։ Էդգար Րայֆը մի րոպե խոսեց նրա հետ ու մոտեցավ խմբին։
— Տանը չէ,— ասաց էդգար Րայֆը։— Մայրն ասաց, որ քաղաք է գնացել, շուտով կվերադառնա։
Իմ եղբայր Գրիգորն հայերեն ասաց, թե հուսով է, որ նա տուն չի վերադառնա:
Սակայն Հերմանը վերադարձավ: Ինչ-որ մեկը նրան տեսավ Սան Փաբլո փողոցով բարձրանալիս, և խումբը վազեց նրա կողմը։ Ինչ-որ մեկը հարցրեց.
— Դու գերմանացի՞ ես։
Հերմանն ասաց.
— Այո:
Ւնչ-որ մեկը հարցրեց.
— Դու ատո՞ւմ ես կայզերին։
Հերմանն ասաց.
— Ոչ, ես ոչ ոքի չեմ ատում։
Այդ ժամանակ ինչ-որ մեկը հարվածեց Հերմանի դեմքին։ Ինչ-որ մեկը ոտք գցեց նրան ու նա ընկավ։ Ինչ-որ մեկը ցատկեց նրա վրա և մյուսները սկսեցին ծեծել ու քացահարել։
Դա երկու րոպե էլ չտևեց։ Ամեն ինչ շատ շուտ ավարտվեց։ Մենք պատկերացնում էինք, որ փոքրիկ զինվորներ ենք։ Մենք պատկերացնում էինք, որ արդարության պաշտպաններ ենք։ Երբ Հերմանի քթից արյուն եկավ, նրան հարցրին.
— Դե, հիմա ասա, ատո՞ւմ ես կայզերին։
Եվ նա բղավեց.
— Ոչ, ես ձեզ եմ ատում։
Երբ նրանք տեսան, որ Հերմանը, միևնույն է, կայզերին չի ատելու, բաց թողին։ Նրանք Հերմանի վրա ծիծաղում էին ու ծամածռվելով կապկում էին նրա լացը, նրա ետևից ընկած հրում, հարվածում ու քացահարում էին։ Նրանք դա անում էին ամբողջ ճանապարհին, մինչև Հերմանենց տան աստիճանները, բայց նա չփորձեց փախչել։ Հերմանը գավիթի աստիճաններով բարձրանում էր, երբ մայրը տանից դուրս եկավ ու տեսավ նրան։ Մայրը նետվեց դեպի որդին ու օգնեց նրան տուն մտնել։ Նա ապշած էր ու տղաներին ոչ մի խոսք չասաց։ Տղաները, հայհոյելով ու ծիծաղելով, մի որոշ ժամանակ էլ կանգնեցին տան առջև, իսկ հետո հեռացան։
Այդ գիշեր, երբ անկողնում էինք, ես իմ եղբայր Գրիգորին հարցրի.
— Գրիգոր, դու ատո՞ւմ ես գերմանացիներին։
Եվ իմ եղբայր Գրիգորը հարցրեց.
— Ի՞նչ:
Ես մի անգամ էլ հարցրի.
— Դու գերմանացիներին ատո՞ւմ ես, Գրիգոր։
Միառժամանակ նա ոչինչ չասաց, բայց ես գիտեի, թե ինչ է մտածում:
— Ոչ, ես նրանց չեմ ատում,— ասաց նա։— Թե ինչն եմ ատում, չգիտեմ: Բայց մի բան ատում եմ` դրանց այսօրվա արածն եմ ատում։ Դա եմ ես ատում: Այ հենց դա է, որ ես ատում եմ: Առաջադրանքներ:
Ի՞նչ է պատերազմը ըստ հեղինակի և ըստ ձեզ:
իմ կարծիքով պատերազմը հակամարտություն է երկրների միջև որի ժամանակ տուժում են ժողովուրդը և անմեղ մարդիկ
իսկ ըստ հեղինակի պատերազմը սկսվում էր գերմանացիներից և կայզերից
Մեղավոր էր, արդյոք, Հերմանը պատերազմի համար:
Ոչ մեղավոր չէր ։
Ինչպե՞ս եք գնահատում տղաների արարքը:
Շատ վատ, այս դեպքում տղաները շատ անարդար վարվեցին Հերմանի նկատմամբ։Լինել Գերմանացի դա դեռ չի նշանակում որ դու մեղավոր ես պատերազմի համար։