Ձոն ստուգատես

Ձոն ստուգատես

Մասնակիցները՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ
Ժամկետը՝ մարտի 1-10-ը

Ընթացքը՝
Մայրիկագովք, տատիկագովք: Մեդիաբացիկների ստեղծում՝ մայրիկների, տատիկների դիմանկարներով, փոքրիկ քառատողերով՝ նվիրված մայրիկներին, տատիկներին, ցանկալի է, որ սովորողները իրենք լինեն քառատողերի հեղինակները: Պատրաստել տեսանյութ մայրիկների, տատիկների մասին, պատմել նրանց մասին, նկարագրել, բնութագրել:
Գրել ակրոստիքոսներ՝ նվիրված մայրիկներին, տատիկներին:
Ստեղծագործական աշխատանքը՝ «Մայրիկս», «Տատիկս» վերնագրով:

Ես ունեմ աշխարհի ամենալավ տատիկին և մայրիկին:Առաջինը կպատմեմ մայրիկիս մասին:Մայրիկիս անունը Իրինա է:Նա շուտով կլինի 31 տարեկան,բայց նա իմ կարծիքով փոքր է երևում իր տարիքից:Իմ համար ամենասիրուն,ամենհոգատար և քնքուշ մայրիկն է:Նա երբեմն շատ խիստ է իմ հանդեպ, բայց և շատ բարի ու հասկացող:

ԻՍԿՈՒՅՆ ԱՆՑԵՄ ՓՈՂՈՑԸ

ՐՈՊԵ ԱՆՑ ԼԻՆԵՄ ՏԱՆԸ

ԻՄ ՄԱՅՐ ՀԱՍՆԵՄ ՔՈ ԳԻՐԿԸ

ՆԱՅԵՄ ՔՈ ՋԻՆՋ ԱՉՔԵՐԻՆ

ԱՍԵՄ ՍՐՏԻՍ ԽՈՍՔԵՐԸ:

ՏԱՏԻԿՍ հիսուներեք տարեկան է ;Անունը Մարինե է;Իմ տատիկը շատ համեղ է պատրաստում ;Շատ եմ սիրում հատկապես իր պատրաստած ցեզր աղցանը;Նա միշտ ինձ պաշտպանում է և գովում;Իր համար ես ամենասիրունն եմ;Իմ հետ միշտ սիրալիր բառերով է խոսում,օրինակ ասում է <<իմ պատկեր>:

Աշխատանքի ընթացքը

  • Ներկայացնել բլոգ

Իմ բլոգը ես շատ սիրուն և հետաքրքիր է:Ես իմ բլոգը ինձ շատ է դուր գալի իմ մոտ շատ նյութեր կան ամեն նյութեր կանա շատը մայրենին է:Իմ մոտ շատ կարգեր:

  • Գրել բլոգի հրապարակված առաջին նյութի ամսաթիվը, վերնագիրը և հղումը դնել վերնագրի վրա:

Իմ մասին

 

  • Գրել, թե բլոգը ինչ բաժիններ ունի, որն է դրանցից ամենաքիչն օգտագործում և ինչո՞ւ:
  • ՖԻԶԿՈՒԼՏՈՒՐԱՆ:Որովհետև Ֆիզկուտուրան առանձին բաժին չունի բլոգում

 

  • Ներկայացրու որևէ մեկի բլոգը, որը շատ ես հավանում և գրիր, թե ինչո՞ւ ես հավանում:

https://mariaterstepanyan.edublogs.org/  

Որովհետև Մարիան իր բլոգը վարում է շատ  պարտաճանաչ և միշտ հետաքրքիր:

  • Գրիր քո, ինչպես նաև ծնողներից որևէ մեկի վերաբերմունքը քո բլոգի և բլոգային ուսուցման վերաբերյալ:Մայրիկս միշտ հետեվում է իմ բլոգին և ունի դրական կարծիք;

  1. Շահ-Աբասի ժամանակ հեռու աշխարհից դերվիշի հագուստով մի մարդ է գալիս Սպահան քաղաքը։ Քաղաքի ընդարձակ հրապարակի մեջ այդ դերվիշը մի մեծ շրջան է քաշում փայտով, ինքն էլ կշտին նստում լուռ ու մունջ։ Անցուդարձ անողները նայում են և զարմանալով հարցնում, թե՝ դու ո՞վ ես, այս ի՞նչ բան է, որ դու քաշել ես. արդյոք մի թալիսման չէ՞ սա, և մեզ համար բարի՞, թե՞ չար թալիսման է… Դերվիշը բնավ չի խոսում։ Ամբողջ քաղաքը վարանման մեջ է ընկնում, թե՝ սա ի՞նչ կնշանակե արդյոք։ Վերջը իմաց են տալիս Շահ-Աբասին, թե՝ այսպիսի մի դերվիշ է եկել…

    Շահ-Աբասը իր գիտնականներից մեկին ուղարկում է, որ տեսնե ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

    Գիտնականը գնում է և ասում դերվիշին. — Ո՛վ մարդ, ես հասկանում եմ քո միտքը։ Քո շրջանը նշանակում է երկինք։ Դատարկ է մեջը։ Այդ նշանակում է, որ դու ուզում ես երկինքը կապել, որ ոչ մի ամպ չլինի այնտեղ, որ է՛լ անձրև չգա, սով ընկնի մեր աշխարհքը։ Գիտե՛մ, գիտե՛մ, որ դու կարող ես այդ բոլորն անել, բայց խղճա՛ մեզ, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզես՝ քեզ կտա թագավորը…

    Դերվիշը բնավ չխոսեց և գիտնականի երեսին անգամ չնայեց։ Բայց ժողովուրդը, լսելով գիտնականի բացատրությունը, ավելի մեծ երկյուղի մեջ ընկավ։ Էլ չէին ասում, թե՝ գուցե սխալ էր գիտնականի բացատրությունը, այլ դրա հակառակ՝ լուն ուղտ շինելով, պատմում էին իրար, թե. «Բա չե՞ք ասիլ, դերվիշը մի ամենազոր մարդ է, այսինչ երկրում հեղեղ և կարկուտ է թափել, բոլոր բնակիչներին կոտորել, այնինչ տեղ յոթը տարի շարունակ կապվել է երկինքը, ոչ մի կաթիլ անձրև չի եկել, սով է ընկել երկիրը, բոլորեքյանք կերել են միմյանց…»։ Մյուս օրը Շահ-Աբասն ուղարկեց մի ուրիշ գիտնական։

    — Գիտե՛մ, գիտե՛մ, ով ես դու, մա՛րդ Աստուծո,— ասում է գիտնականը։— Քո շրջանը նշանակում է երկիրս։ Դատարկ է մեջը։ Դրանով ուզում ես ասել, որ ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը։ Խնայի՛ր մեզ. խնայի՛ր, ի սեր Ամենակալին, այդպես բան մի՛ անիլ, ինչ որ ուզենաս՝ քեզ կտանք։

    Դերվիշը դարձյալ մնաց լուռ։ Ավելի ևս սաստկացավ ժողովրդի երկյուղը, և նորանոր առասպելներ տարածվեցին քաղաքի մեջ։

    Բոլոր գիտնականները հաջորդաբար գնացին դերվիշի մոտ, և բոլորն էլ, ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին, փոխանակ ժողովրդի կասկածը փարատելու, նրան ավելի երկյուղի ու սնահավատության մեջ գցեցին։

    2

    Թագավորը կարծում էր, որ դերվիշի արածը մի հասարակ հանելուկ պիտի լինի, և իրան համար շատ ամոթ էր համարում, որ այդ հասարակ հանելուկը լուծող մի գիտնական չունի։ Այսպիսի մտատանջությունով նա մեկ օր ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը, ուր հանդիպեցավ մի տարօրինակ բանի։ Մի տանիքի վրա ցորեն կար փռած աղունի համար, ոչ ոք չկար մոտը, բայց մի երկայն եղեգ կար ցցված, որ ինքն իրան անդադար տարուբերվելով քշում էր ճնճղուկներին։ «Այս հրաշքի գաղտնիքը պետք է տան մեջը փնտրել»,— ասաց թագավորն ու ներս գնաց տուն և այնտեղ տեսավ մի ջուլհակ, որ կտավ էր գործում։

    Երբ որ թագավորը ներս մտավ՝ ողջունեց ջուլհակին, ջուլհակը նայեց նրա վրա, իսկույն ոտքի կանգնեց, խոր գլուխ տալով պատասխանեց նրա ողջույնին, հետո սկսեց շարունակել իր գործը։ Ջուլհակի աջ ու ձախ կողմին մի-մի օրորոց կար դրված։ Երբ որ նա սկսեց գործել՝ օրորոցներն էլ սկսեցին օրորվիլ տանիքի ինքնաշարժ եղեգի պես։ Օրորոցում եղած երեխաները ծերունու թոռներն էին, որոնց մայրերը, տան մի անկյունում նստած՝ ճախարակով բամբակ էին մանում կտավի համար։ Իր հարսներին գործից չգցելու համար հնարագետ ջուլհակը տանիքի եղեգից մի թել էր կապել, թելի մեկ ծայրը փաթաթել կտավի սանրին, որ իր տարուբերվելովը շարժում էր եղեգը։ Օրորոցներից նմանապես թելեր ուներ կապած, որոնց հակառակ ծայրերը իր աջ ու ձախ մատներին էր փաթաթել։ Աջ ձեռքով մաքուքը նետելիս՝ աջ կողմի օրորոցն էր օրորվում, ձախով նետելիս՝ ձախ կողմինը։ Այսպիսով, նա մեկ անգամից երեք գործ էր կատարում։

    Թագավորն այդ ամենը նկատեց և գովեց իր մտքումը նրա հնարագիտությունը, միայն նրա ոտքի կանգնելով խոր գլուխ տալը թագավորի մեջ կասկած ձգեց, թե՝ չլինի՞ իրան ճանաչեց։ Այս բանն ստուգելու համար թագավորը մի մութ հարցմունք արավ նրան.

    — Չլինի՜մ, չլինի՜մ…

    — Մի՞թե, մի՞թե…— պատասխանեց ջուլհակը։

    Թագավորը, «չլինիմ, չլինիմ» ասելով՝ ուզեց ասել ծերունուն. «Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Իսկ ծերունին պատասխանեց՝ «Մի՞թե, մի՞թե», այսինքն՝ «Մի՞թե ես հիմար եմ և այդքանը չգիտեմ»։

    — Քանիսի՞ մեջն ես, վարպե՛տ,– հետո հարցրեց թագավորը։

    — Երկուսս լրացրել, երեքի մեջն եմ մտել,— պատասխանեց ջուլհակը։

    Թագավորի այս հարցմունքը ջուլհակի հասակին էր վերաբերում։ Ջուլհակը պատասխանեց, որ երկու ոտքով ման գալն արդեն վերջացրել է, հիմա գավազան է գործ ածում՝ իբրև երրորդ ոտք, մեկ խոսքով՝ ծերացել է։

    Թագավորն այսպիսի շատ մութ հարցմունքներ արավ և բոլորի պատասխանն էլ ստացավ դարձյալ մութ կերպով։ Տեսավ, որ ծերունի հայը մի հնարագետ և հանճարի տեր մարդ է թե՛ գործով և թե՛ խոսքով, մտածեց, որ միայն սա՛ կարող է դերվիշի պատասխանը տալ։

    — Դու, որ այդչափ հնարագետ ես,— ասաց թագավորը,— եթե մի քանի սագ ուղարկեմ քեզ մոտ՝ կարո՞ղ ես փետրել նրանց։

    — Դրա քաջ վարպետն եմ ես,— ասաց ջուլհակը։

  2. Գրի՛ր կապույտ գրված բառերի հոմանիշները:

լուռ ու մունջ-անձայն

Դատարկ-ոչ մի բան

երկյուղի-վախ

միմիանց-միասին

սաստկացավ-ուժեղացավ

փարատելու-ամոքել

տարօրինակ -Անսովոր

ջուլհակը -դերձակ

ճախարակով -իլիկ

հանճարի -քանքար

  1. Բացատրի՛ր նարնջագույնով գրված նախադասությունները, արտահայտությունները:

Եթե ինձ ճանաչեցիր՝ չլինի թե երևցնես այդ բանը, թող մեր մեջը մնա»։ Թագավորը ծերունուն ասում է որ եթե իրեն ճանաչել է թող ցույց չտա

ծպտված ման էր գալիս Սպահանի Հայոց թաղումը,

թաքուն ման էր գալիս Սպահանի Հայոց թաղում

ունքը շինելու տեղ, աչքն էլ հանեցին

օգուտ տալու փոխարեն վնասել

ժանտախտով պիտի դատարկես մեր երկիրը

Այդ հիվանդության պաճառով մարդիկ կմահանաին

լուն ուղտ շինելով

չնչին բանը մեծ պատմություն դարձնել

տեսնս ի՞նչ բան է, ի՞նչ է դերվիշի ուզածը, ինչո՞ւ է ժողովրդին սարսափի մեջ գցել։

դերվիշը վախեցնում է ժողովորդին:

  1. Հնարագիտություն, թագավոր, կտավ, հարցմունք, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը (պարզ-, բարդ, ածանցավոր, բարդ ածանցավոր-):
  1. բարդ ածանցավոր-թագավոր,,անմահական
  2. ածանցավոր-Հնարագիտություն,կախարդական
  3. պարզ-գլուխ,կտավ
  4. բարդ-հարցմունք,արեստասեր

խիղճը

Մի աղջիկ մի անգամ դպրոցից տուն գնալիս խանութում  տեսնում է մի գեղեցիկ թևնոց և շատ է հավանում:Աղջիկը մի շաբաթ անընդմեջ ամեն անգամ տուն գնալիս  կանգնում էր խանութի դիմաց և երկար նայում էր իր հավանած թևնոցին:Խանութի վաճառողը նկատել էր և մի օր,  երբ աղջիկը խանութի մոտ է գալիս, խանութի տերը աղջկան  նվիրում է մի տուփ, որի մեջ կար թևնոցը: Աղջիկը շատ է ուրախանում:

  • Զատկածեսն իմ  ընտանիքում՝ զատկախաղեր, ձվախաղեր, զատկական-ընտանեկան ավանդույթներ

Սուրբ Զատիկը մեր ընտանիքի ամենասիրելի տոներից մեկն է: Զատիկը մենք միշտ նշում ենք ընտանիքի բոլոր անդամներով:Ես միշտ մասնակցում եմ զատիկի ձվերը ներկելուն:Զատիկի տոնին հիմնականում պատրաստում են ձկնեղեն,չամիչով փլավ,ձվով տապակած կանաչեղեն:Զատկական տոնին ամենակարևորը ներկած ձուն է : Ձվախաղը դա խորհրդանշում է հինը տապալել, նորը ստեղծել:Իմ ամենասիրելի պահը հենց ձվախախն է:Մեր ընտանիքի անդամներին գրեթե միշտ ես  հաղթում եմ:Զատկական տոնին մարդիկ իրար շնորհավորում են Քրիստոս հարյավ իմ մեռելոց,օրհնյալ է հարությունը Քրիստոսի

  • Ընտանիքի անդամների հետ հորինի՛ր զատկական հանելուկներ:

Այն  որ տոնին ժամանակ է, որ սեղանի գլխավոր զարդը  կարմիր ձուն է-Սուրբ Զատիկ

Միայն այս տոնի ժամանակ է, որ երեխաները ձուն կոտրում են, իսկ մայրիկը չի բարկանում-Սուրբ Զատիկ

 

 

  • Ծանթոթացի՛ր. Զատկական ժողովրդական ասիկներին և առածներին։Փորձիր ի՛նքդ նմանատիպ առածներ հորինել;

Զատիկ  զատիկ ուրե՞ս ուր ձուն ներկել ես չկաս դու:

Զատիկ զատիկ սիրուն պուտպուտիկ, արի նստիր մեր տան մոտիկ:

Զատիկ զատիկ ուրե՞ս դու, երեխաները քեզ են սպասում:

Ուսումնական գարուն նախագիծ

  • Բլոգիդ «Իմ գրադարանը» բաժնում կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս  անպայման նշի՛ր  բաժինը:

 

  • Ի՞նչ գիրք ես կարդում(վերնագիրը, հեղինակի անունը):
  • Լոռեցի Սաքոն, Հովանես Թումանյան

 

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը: Թեկուզ և մենակ լինի փարախում,Աժդահա Սաքոն ընչի՞ց է վախում։
    Հապա մի նայի՛ր հըսկա հասակին,
    Ո՜նց է մեկնըվել։ Ասես ահագին
    Կաղնըքի լինի անտառում ընկած։
    Իսկ եթե տեղից վեր կացավ հանկարծ,
    Գըլուխը մեխած մահակը ձեռին՝
    Ձեն տարավ, կանչեց զալում շըներին
    Ու բիրտ, վայրենի կանգնեց, ինչպես սար,
    Էնժամ կիմանաս, թե ընչի համար
    Թե՛ գող, թե՛ գազան, հենց դատարկ վախից,

    Հեռու են փախչում նըրա փարախից։

 

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:Լոռեցի Սաքո:Լոռեցի Սաքոն հովիվ էր.Նա շատ ուժեղ և քաջ էր:

 

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին:Թումանյանի այս պոեմը ինձ շատ դուր եկավ:

 

  • Կարդացածդ գիրքը ներկայացրո՛ւ  ռադիոնութի կամ տեսանյութի միջոցով:

Գարնան հեքիաթ

Լինում է, չի լինում, մի ծառ է լինում:Այդ ծառը հեքիաթական էր, այդ ծառի բոլոր տերևները հեքիաթական էին:Բայց այդ ծառը աճել էր ամենալքված տեղը: Մի անգամ մի մարդ գնաց զբոսնելու և այդ ծառի մոտ հայտնվեց և այդ  ծառին նայեց և ասաց.

-Այս ինչ տարօրինակ ծառ է:

Այդ մարդը ասաց.

-Թո՛ղ՝ ամբողջ երկրում գաուն լինի:Եվ այդ ծառը  ամբողջ երկրին գարուն բերեց: Այդ մարդը շատ զարմացավ և բոլորին  ասաց, որ ինքը տեսել է կախարդական ծառ և ոչ մեկը չէր հավատում:

Հողմը

Մի օր  երկու տղա  գնում էին երկար ճամփորդություն:Գնում էին գնում և մի, կախարդ եկավ և ասաց եկեկ տանեմ իմ տուն ասաց կախարդը: և տղաները ասիցին պետքչի և կախարդը իրանց հետևից գնաց և իրանց ասաց ես կարամ ձեզ տամ հյութ տղաները ասացին տվեք  և այդ հյութը խմեցին և դարձան հողմ:և այդ օրվանից եղան հողմ: